«Ընդունել և կատարել կոչումները. Ծառայել Փրկչի նման», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Ընդունել և կատարել կոչումները. Ծառայել Փրկչի նման», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երիտասարդներին զորացնելու համար․ Դաս 176
Ընդունել և կատարել կոչումները
Ծառայել Փրկչի նման
Կոչումները մեծ հնարավորություններ են տալիս աճել կարողություններում և ավելի մոտենալ Տիրոջը: Բայց որոշ ուսանողներ հիմա կամ ապագայում կարող են դժկամությամբ ընդունել կոչումները: Այս դասը կօգնի ուսանողներին ծառայել Փրկչի նման իրենց կոչումներում:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին տվեք հետևյալ սցենարը և հարցերը։ Առաջարկեք նրանց պատկերացնել, թե իրենք ինչ կասեին:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպե՞ս կվերաբերվեիք դրան։
Կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով և տալով ստորև ներկայացված հարցերը: Կարող է օգտակար լինել փոփոխել սցենարը՝ այն ավելի համապատասխան դարձնելով ձեր ուսանողներին:
Էվելին անունով մի երիտասարդ կին պատրաստվում է հանդիպել եպիսկոպոսության անդամի հետ: Երբ նա հրավիրեց նրան հանդիպելու իր հետ, ասաց, որ կոչում ունի, որը ցանկանում է քննարկել: Նա նախկինում երբեք կոչում չի ունեցել:
Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ «Տերը այսօր Իր ծառաների ոգեշնչված հրավերների միջոցով տղամարդկանց և կանանց կանչում է ծառայելու Եկեղեցում: Ծառայելու այս հնարավորությունները հայտնի են որպես կոչումներ» (Ընդհանուր Ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 30.0, Gospel Library հավելված)։
-
Որո՞նք կարող են լինել այն կոչումները, որ Էվելինին խնդրել են կատարել:
Հնարավոր պատասխաններն են․ լինել դասարանի նախագահությունում, ձեր ծխի միսիոներական և ընտանեկան պատմության հանձնաժողովների անդամ և սպասավորել իր ծխից որևէ մեկին:
-
Ի՞նչ կարող է զգալ Էվելինը։ Ինչո՞ւ։
Որոշ օրինակներ, որոնցով ուսանողները կարող են կիսվել, կարող են ներառել․ նա նյարդայնանում է, որ չի կարող լավ կատարել առաջադրանքը, նա անհանգստանում է մեկ այլ պատասխանատվություն ստանձնելու համար, քանի որ արդեն զբաղված է, կամ որ նա ոգևորությամբ է ծառայում, քանի որ ուրիշներին օգնելու այլ եղանակներ է փնտրում:
-
Ի՞նչ կցանկանայիք, որ Էվելինն իմանար կոչումներ ընդունելու և դրանք կատարելու մասին:
Մի պահ մտածեք, թե որքանով եք պատրաստ ընդունել և կատարել կոչումը: Այս դասն ուսումնասիրելիս ուղղորդում խնդրեք Տիրոջից՝ սովորելու և զգալու, թե ինչը լավագույնս կօգնի ձեզ ընդունել կոչումները և ծառայել դրանցում:
Ինչու ենք մենք ընդունում և կատարում կոչումները
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆ ուսուցանել է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք ընդունում և կատարում կոչումները.
Փրկչի գործում հաճախ փոքր և հասարակ բաներով են «իրականցվում մեծ բաները» [Ալմա 37․6]։
Մենք գիտենք, որ որևէ գործում հաջողության հասնելու համար պահանջվում են կրկնվող վարժանքներ: Անկախ նրանից՝ կլարնետ եք նվագում, գնդակ եք խփում դեպի դարպասը, վերանորոգում եք մեքենան կամ նույնիսկ ինքնաթիռով եք թռչում, վարժանքների շնորհիվ մենք ավելի ու ավելի լավն ենք դառնում։
Մեր Փրկչի հաստատած կազմակերպությունը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, օգնում է մեզ դա անել: Այն առաջարկում է վարժանքների մի վայր, որտեղ ապրում են Նրա ուսմունքներով և օրհնում ուրիշներին այնպես, ինչպես Նա է օրհնել։
Որպես Եկեղեցու անդամներ, մեզ տրվում են կոչումներ, պարտականություններ և հնարավորություններ, որոնք պահանջում են մեզանից կարեկցել և սպասավորել ուրիշներին: («Հավատացեք, սիրեք, գործեք», Լիահոնա, նայ. 2018, 48)
-
Ինչպե՞ս կարող եք ամփոփ ներկայացնել այն, ինչ ուսուցանել է երեց Ուխդորֆը։
Ուսանողները կարող են կիսվել տարբեր ճշմարտություններով: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու են այդ ճշմարտությունները կարևոր: Եթե ուսանողներն ինքնուրույն չհիշատակեն դրանք, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Եկեղեցու կոչումները հնարավորություն են տալիս օրհնել և ծառայել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է արել:
Կարող եք ցուցադրել Փրկչի նկարը և տալ հետևյալ հարցերը։ Ուսանողները կարող են գրել իրենց պատասխանները Փրկչի նկարի շուրջը:
-
Ե՞րբ է որևէ մեկը ձեզ ծառայել Փրկչի նման: Ինչպիսի՞ ազդեցություն է դա թողել ձեզ վրա:
-
Ինչո՞ւ կարող է որևէ մեկը ցանկանալ ծառայել ուրիշներին այնպես, ինչպես Փրկիչն է դա արել, նույնիսկ, եթե նա անհանգստանում է՝ ընդունելով կոչումը:
-
Ինչպե՞ս են կոչումներն օգնում մեզ սովորել օրհնել և ծառայել ուրիշներին Փրկչի նման:
Ծառայել Փրկչի նման
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին հաղթահարել կասկածները, որոնք կարող են ունենալ կոչումներում ծառայելու վերաբերյալ կամ փնտրել եղանակներ, որոնք կարող են բարելավել կոչումները կատարելու իրենց ջանքերը: Նրանք կարող են կատարել այն անհատապես կամ փոքր խմբերով․
Ուսումնասիրեք աշխատաթերթի օրինակներից մեկը կամ մի քանիսը, որոնք, ըստ ձեզ, կարող են օգնել ձեզ, երբ մտածում եք Փրկչի Եկեղեցում կոչումներ ընդունելու և դրանք կատարելու մասին:
Յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք կատարել մեկ կամ մի քանի վարժություն «Ծառայել Փրկչի նման» վերնագրով աշխատաթերթից։
Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը, առաջարկեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին և ինչպես է այն ազդել Փրկչի նման կոչումներն ընդունելու և դրանցում ծառայելու իրենց ցանկության վրա:
Կարող եք լսել կամ երգել «I’m Trying to Be Like Jesus» երգը (Մանկական երգարան, 78)։ Ապա ուսանողներին առաջարկեք գրել այն, ինչ կցանկանային անել՝ հիմա կամ ապագայում Փրկչի նման իրենց կոչումներում ծառայելու համար: