Սեմինարիա
Սահմանել նպատակներ. Արդյունավետ կերպով նպատակներ սահմանել և հասնել դրանց


«Սահմանել նպատակներ. Արդյունավետ կերպով նպատակներ սահմանել և հասնել դրանց», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Սահմանել նպատակներ. Արդյունավետ կերպով նպատակներ սահմանել և հասնել դրանց», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Երիտասարդներին զորացնելու համար. Կատարել ընտրություններ․ Դաս 172

Սահմանել նպատակներ

Արդյունավետ կերպով նպատակներ սահմանել և հասնել դրանց

Illustration from August

Թեև շատ մարդիկ օրհնվել են՝ սահմանելով նպատակներ և հասնելով դրանց, ուրիշները մի կողմ են դրել իրենց նպատակները կամ հուսալքվել են, երբ չեն հասել դրանց: Տերը ցանկանում է, որ մենք նմանվենք Իրեն և Երկնային Հորը (տես 3 Նեփի 12.48): Նա կօգնի մեզ, երբ մենք ձգտենք սովորել և աճել: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի մոտենալ Տիրոջը, երբ նրանք սովորեն սահմանել իրենց նպատակները և հասնել դրանց Նրա օգնությամբ:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք խորհել երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակների շուրջ, որոնց կցանկանային հասնել: Նրանք կարող են նաև հարցնել իրենց ծանոթ մարդկանց, թե ինչ են սովորել նպատակներ սահմանելու և դրանց հասնելու մասին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նպատակներ և ընտրություններ

Կարող եք սկսել դասը՝ գրատախտակին գծելով հետևյալ գծապատկերը: Ուսանողներին առաջարկեք գծել նույն գծապատկերն իրենց ուսումնասիրության օրագրերում:

Աջ կողմում գտնվող յուրաքանչյուր մարդուկի գծապատկերի կողքին ուսանողները կարող են գրել հետևյալ հարցերի իրենց պատասխանները:

  • Այս պահից սկսած, ի՞նչ եք ակնկալում իրականացնել երեք ամսվա, մեկ տարվա, հինգ տարվա ընթացքում։

    Հորդորեք ուսանողներին խորհել հետևյալ հարցերի շուրջ։ Ապա պատրաստակամ ուսանողները կարող են իրենց պատասխաններով կիսվել դասարանի հետ:

  • Ի՞նչ մտքեր կամ զգացմունքներ եք ունենում՝ այս նպատակների մասին մտածելիս: Ինչո՞ւ։

Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ցանկանում են, որ դուք լավագույնս դրսևորեք ձեզ, ի վերջո, նմանվեք Նրանց (տես 3 Նեփի 12.48): Այսօրվա դասի ընթացքում փնտրեք Հոգու առաջնորդությունը՝ տեսնելու, թե Նրանք ինչպես կարող են օգնել ձեզ սահմանել ձեր անձնական նպատակները և հասնել դրանց:

Տիրոջ օգնությունը

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսի հետևյալ խոսքերը՝ փնտրելով, թե ինչ սովորեցիք մեր նպատակները սահմանելու և դրանց հասնելու մասին.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Օգնությունը, որը կարող ենք ստանալ Տիրոջից մեր նպատակներին հասնելու ջանքերում և արդար ձգտումներում, անսահմանափակ է, և Նա աջակցում է մեզ ցանկացած լավ և արդար ջանքերում: … Ես հրավիրում եմ ձեզ մտածել ձեր անձնական կյանքում արդար ջանքեր գործադրելու եղանակներ փնտրելու մասին՝ անկախ ձեր հանգամանքներից: Վստահեցնում եմ ձեզ, որ Տերը սիրում է մեզանից յուրաքանչյուրին և Նա միշտ պատրաստ է մեզ օգնելու՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավիճակում ենք մենք գտնվում: («Goals, Growth, and Progress—Recent Messages from Prophets and Apostles», [digital-only article], Լիահոնա, հունվ․ 2023, Gospel Library հավելված)

  • Ինչպե՞ս կարող եք կիրառել երեց Սոարեսի խոսքերը՝ ձեր նպատակները սահմանելու և դրանց հասնելու համար:

    Երբ ուսանողներն օգտագործեն տարբեր բառեր, օգնեք նրանց հասկանալ, որ Տերը կօգնի մեզ սահմանել և իրականացնել մեր արդար նպատակները: Կարող եք այդ ճշմարտությունը գրել գրատախտակին:

    Ապա դասի սկզբում գրատախտակին գծած գծապատկերի վերևում գրեք Տերը բառը և տվեք հետևյալ հարցը։

  • Ի՞նչ տարբերություն եք զգում, երբ գիտեք, որ Տերը կօգնի ձեզ՝ ձեր նպատակները սահմանելիս և դրանց հասնելիս:

    Օգտակար կլինի բացատրել, որ մենք կարող ենք նպատակներ սահմանել մեր կյանքի շատ ոլորտներում, ներառյալ մեր կրթությանը, հարաբերություններին և ֆիզիկական առողջությանը վերաբերող նպատակները: Քրիստոսանման եղանակով աճելու, զարգանալու կամ առաջադիմելու ցանկացած ջանք կարող է արդար նպատակ լինել:

    Որոշ ուսանողներ կարող են հուսահատվել և չսահմանել նպատակներ, քանի որ նրանք կարծում են, որ ավելի հաճախ ձախողում դրանք, քան հաջողության են հասնում: Այդ ուսանողներին օգնելու համար կարող եք տալ հետևյալ հարցը։

  • Երբ մենք չենք հասնում մեր նպատակներին, ինչո՞ւ է կարևոր հիշել, որ Տերը սիրում է մեզ և կօգնի մեզ, ինչպես երեց Սոարեսն է ուսուցանել:

Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ 2 Նեփի 4.17–21, 26–28 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Նեփին դարձավ դեպի Տերը, երբ զգաց, որ թերացել է:

Որպեսզի տեսնեք, թե Տերն ինչպես կարող է օգնել մեզ հասնել մեր նպատակներին, նույնիսկ երբ դա անհնար է թվում, կարող եք օգտագործել Աբրահամի օրինակը: Ուսանողները գուցե արդեն կարդացել են այդ պատմությունը Դաս 22. «Աբրահամ 1»-ում: Եթե ​​այդպես է, ապա կարող եք հարմարեցնել ստորև նշված վարժությունը՝ համապատասխանեցնելով ուսանողների կարիքներին:

Որպես Տիրոջ մարգարե՝ իր կանչից մի քանի տարի առաջ Աբրահամն ապրում էր ամբարշտությամբ և կռապաշտությամբ շրջապատված երկրում: Նույնիսկ նրա հայրը որոշել էր «զրկել [նրան] կյանքից» (Աբրահամ 1.30):

Կարդացեք Աբրահամ 1.1–2, 4 հատվածները՝ փնտրելով այն նպատակները, որոնք Աբրահամը սահմանել էր իր համար:

  • Ի՞նչ գտաք:

  • Հաշվի առնելով Աբրահամի հանգամանքները՝ որքանո՞վ կարող էր դժվար լինել նրա համար հասնել իր նպատակներին։

Տերը հրաշքով փրկեց Աբրահամի կյանքը և խոստացավ օգնել նրան՝ հասնելու իր արդար նպատակներին (տես Աբրահամ 1.15–20):

Կարդացեք Աբրահամ 1.18–19 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես Տերը օգնեց Աբրահամին:

  • Ինչպե՞ս կարող է Աբրահամի փորձառությունն ազդել ձեր նպատակների մասին մտածելու վրա:

  • Ինչպե՞ս են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ կամ ձեզ ծանոթ մարդուն արդար նպատակ սահմանել կամ հասնել դրան:

Նպատակադրման գործընթաց

սեմինարիայի պատկերակ Յուրաքանչյուր ուսանողի տրամադրեք «Նպատակներ սահմանելու և իրագործելու սկզբունքներ» վերնագրով աշխատաթերթը: Ուսանողները կարող են նաև ստանալ այս տեղեկությունը՝ կարդալով Քարոզիր Իմ ավետարանը. Հիսուս Քրիստոսի ավետարանով կիսվելու ուղեցույց (2023) գրքուկի էջ 151-ը։

Ուսանողները կարող են անհատապես ուսումնասիրել աշխատաթերթը, ապա զույգերով կամ փոքր խմբերով քննարկել ստորև ներկայացված հարցերը:

Կարդացեք աշխատաթերթում ներկայացված սկզբունքները և պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Այս գործընթացի ո՞ր մասերն են ձեզ մոտ լավ ստացվում: Ո՞ր մասերն են ձեզ համար ամենադժվարը: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կարող եք ներգրավել Տիրոջը և խնդրել Նրա օգնությունն այս գործընթացում:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո մի քանի ուսանողի խնդրեք դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով:

Կիրառեք նպատակի սահմանումը

Եթե ​​ժամանակը թույլ տա, կարող եք օգնել ձեր ուսանողներին կիրառել նպատակների սահմանումը և դրանց իրագործումը՝ օգտագործելով այս գործընթացը: Նրանք կարող են կատարել հետևյալ վարժությունը զույգերով կամ փոքր խմբերով: Կամ կարող եք անմիջապես բացել «Ձեր նպատակը» բաժինը:

Ձեր ուսումնասիրության օրագրում գրեք արդար և կարևոր նպատակների մի քանի օրինակ, որոնք դեռահասները կարող են սահմանել իրենց կյանքում:

Ապա ընտրեք այդ նպատակներից մեկը և, օգտագործելով աշխատաթերթի սկզբունքները, ստեղծեք մի սցենար, որտեղ մարդը կարող է իրատեսորեն կատարել յուրաքանչյուր քայլը: Մտածեք, թե ինչպես կարող եք ներգրավել Տիրոջը այդ գործընթացում:

Որպես մոդել կարող եք օգտագործել հետևյալ սցենարը.

  1. Ջեյդենը խնդրում է Երկնային Հորը օգնել իրեն նպատակ սահմանել: Նա որոշում է ամեն օր 10 րոպե ուսումնասիրել Մորմոնի Գիրքը:

  2. Նա որոշում է ավելի շուտ արթնանալ, որպեսզի կարողանա ուսումնասիրել դպրոց գնալուց առաջ:

  3. Մեկ շաբաթ անց Ջեյդենը նկատում է, որ շարունակում է սովորականից երկար քնել: Նա աղոթում է օգնություն ստանալու համար։

  4. Երկու շաբաթ անց Ջեյդենը զգում է, որ ինքը չի հասել իր նպատակին: Նա խնդրում է Երկնային Հորը օգնել իրեն զգալ Նրա և Հիսուս Քրիստոսի սերն իր հանդեպ: Նա քաջալերվում է և որոշում է նորից փորձել՝ վստահելով, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կօգնեն իրեն: Նա որոշում է ամեն գիշեր նպատակադրված ավելի շուտ քնել, որպեսզի կարողանա ավելի հեշտ արթնանալ:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց ստեղծած սցենարներով:

Ձեր նպատակը

Հետևյալ վարժության միջոցով ուսանողները կարող են ծրագիր կազմել, որպեսզի Տիրոջը ներգրավեն իրենց նպատակներին հասնելու գործընթացում: Նրանք կարող են գրել իրենց նպատակներն ու ծրագրերն իրենց ուսումնասիրության օրագրերում կամ աշխատաթերթում:

Խորհեք ձեր անձնական նպատակների շուրջ՝ օգտագործելով աշխատաթերթի առաջին քայլը: Դա անելու համար կարող եք անդրադառնալ դասի սկզբում արված ձեր գծապատկերին:

Գրեք մեկ կամ երկու նպատակ, որին կցանկանայիք հասնել։ Կազմեք մանրամասն ծրագիր, որտեղ կներկայացնեք այն քայլերը, որոնք կցանկանայիք ձեռնարկել՝ դրանց հասնելու համար: Համոզվեք, որ ձեր ծրագրում ներառել եք, թե ինչպես կարող եք ներգրավել Տիրոջը՝ ձեր նպատակներին հասնելու համար:

Խրախուսեք ուսանողներին իրենց նպատակներին հասնելու ջանքերում և հիշեցրեք նրանց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի օգնության մասին: Կարող եք նորից կարդալ երեց Սոարեսի խոսքերը և կիսվել ձեր վկայությամբ այն մասին, թե ինչ է նա ուսուցանում: