«Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը. «Եկեք զգույշ լինենք և ուշադիր լինենք տեխնոլոգիաների օգտագործման մեջ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը. «Եկեք զգույշ լինենք և ուշադիր լինենք տեխնոլոգիաների օգտագործման մեջ»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Երիտասարդներին զորացնելու համար. կատարել ընտրություններ. Դաս 174
Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը
«Եկեք զգույշ լինենք և ուշադիր լինենք տեխնոլոգիաների օգտագործման մեջ»
Տեխնոլոգիաներն օգտագործելիս երբեմն դժվար է լինել ուշադիր, ցուցաբերել խոհունություն և լինել նպատակաուղղված: Եթե մենք ուշադիր և նպատակասլաց լինենք դրանք օգտագործելիս, Տերը կարող է տեխնոլոգիաներն օրհնություն դարձնել մեզ և ուրիշների համար: Այս դասը կօգնի ուսանողներին օգտագործել Հիսուս Քրիստոսի ուսմունքները՝ գնահատելու, թե ինչպես են իրենք օգտագործում տեխնոլոգիաները:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք մտածել իրենց կողմից տեխնոլոգիաների օգտագործման և իրենց և ուրիշների վրա դրա հնարավոր ազդեցության մասին: Որպեսզի օգնեք դա անել, որոշ ուսանողների խնդրեք ստուգել իրենց սարքերը մի կարգավորման կամ հավելվածի համար, որը ցույց է տալիս, թե որքանով է օգտագործվում սարքը կամ հավելվածները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որոշումներ տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ
Կարող եք նկարել մի մարդու նկար, որը կանգնած է մի քանի ճանապարհների խաչմերուկում:
-
Ի՞նչ եղանակներով են այսօր երիտասարդներն օգտագործում տեխնոլոգիաները:
Ուսանողները կարող են կիսվել հետևյալով․ շփվել այլ մարդկանց հետ, ուսումնասիրել սուրբ գրությունները, զվարճանալ, շփվել սոցիալական ցանցերում և կատարել տնային առաջադրանքները: Երբ ուսանողները պատասխանեն հարցին, կարող եք ցանկ կազմել կամ վերնագրել գրատախտակին գծված ճանապարհները՝ ըստ ուսանողների պատասխանների: Այս ցանկն օգտակար կլինի ուսանողներին ավելի ուշ՝ դասի ընթացքում։
-
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է տեխնոլոգիաների պատշաճ կամ ոչ պատշաճ օգտագործումը:
Այդ մարդու նման, որն ունի ընտրելու բազմաթիվ ճանապարհներ, մենք կարող ենք դժվարությունների հանդիպել՝ տեխնոլոգիաներն օգտագործելու վերաբերյալ ճիշտ որոշումներ կայացնելիս:
Կարդացեք հետևյալ հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող է Տերը առաջնորդել մեզ՝ որոշումներ կայացնելիս:
-
Ելք 13․21–22
-
Սաղմոս 119.105
-
Եսայի 2․3, 5
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ կարող են ավելացնել նկարին և ինչու: Նրանք կարող են նկարում պատկերված ճանապարհի սկզբում ավելացնել լամպ, ամպի կամ կրակի սյուն կամ սուրբ գրություններ:
-
Ինչպե՞ս կամփոփեիք այս ուսմունքները մեկ նախադասությամբ։
Օգնեք ուսանողներին նշել հետևյալ ճշմարտությունը․ Տիրոջ օգնությունն առաջնորդում է մեզ մեր կյանքում:
-
Ինչպե՞ս կարող են Տերը և Նրա ուսմունքներն առաջնորդել մեզ որոշումներ կայացնել այն մասին, թե մենք ինչպես պետք է օգտագործենք տեխնոլոգիաները:
Մի քանի րոպե տրամադրեք և մտածեք, թե ինչպես եք օգտագործում տեխնոլոգիաները և ինչով եք այժմ առաջնորդվում, երբ որոշում եք օգտագործել դրանք: Այսօրվա ուսումնասիրության ընթացքում ուշադրություն դարձրեք Հոգու հուշումներին:
Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը
Եկեղեցին երիտասարդների համար ստեղծել է մի ռեսուրս, որը կոչվում է Վերահսկել տեխնոլոգիաների օգտագործումը։ Դրա երեք հիմնական սկզբունքները կարող են օգնել մեզ ավելի ճիշտ որոշումներ կայացնել՝ տեխնոլոգիաներն օգտագործելիս:
-
Նպատակ։ Ես կարող եմ նպատակային օգտագործել տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաներն անվերահսկելի չեն ինձ համար։
-
Ծրագիր: Երբ նախապես ծրագրում եմ, ես ինձ ավելի լավ եմ զգում և ավելի ճիշտ ընտրություններ եմ կատարում:
-
Դադար։ Լավ է, երբ դադար եմ առնում և ընդմիջում եմ։
Եթե օգտակար կլինի, կարող եք առաջարկել ուսանողներին ծանոթանալ գրատախտակի նկարին և հարցնել, թե ինչպես կարող են այդ երեք սկզբունքներն օգնել նկարում գտնվող մարդուն ավելի ճիշտ որոշումներ կայացնել՝ տեխնոլոգիաներն օգտագործելիս:
Թեև այդ երեք սկզբունքներն էլ կարևոր են, դասի մնացած մասը կկենտրոնանա նպատակ սահմանելու վրա: Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում նպատակասլաց լինելու մասին, կարող եք տալ հետևյալ հարցը:
-
Ըստ ձեզ, ինչպե՞ս Տերը կցանկանար, որ դուք օգտագործեիք տեխնոլոգիաները:
Նպատակային օգտագործեք տեխնոլոգիաները
Որպեսզի օգնենք մեզ նպատակային օգտագործել տեխնոլոգիաները, կարող ենք դառնալ դեպի Տերը և Նրա խորհուրդը, որը գտնվում է սուրբ գրություններում և Նրա մարգարեների խոսքերում: Հիմնվելով Տիրոջ ուսմունքների վրա՝ մենք կարող ենք կազմել հարցեր՝ գնահատելու մեր կողմից տեխնոլոգիաների օգտագործումը և օգնելու մեզ լինել ավելի նպատակաուղղված:
Ցուցադրեք հետևյալ հրահանգները և ուսանողներին առաջարկեք կատարել երկու քայլերն էլ անհատապես կամ փոքր խմբերով: Եթե ուսանողների համար օգտակար կլինի տեսնել մի օրինակ, թե ինչպես դա անել, կարող եք ամբողջ դասարանով կարդալ առաջին քայլում ներկայացված սուրբ գրություններից մեկը: Կարող եք նաև ցուցադրել հարցերի հուշումների օրինակները՝ օգնելու ուսանողներին տեսնել, թե ինչպիսին կարող են լինել այդ հարցերը:
-
Արդյո՞ք տեխնոլոգիաները կարող են այս կերպ օգտագործվել՝ …։
-
Արդյո՞ք իմ կողմից տեխնոլոգիաների օգտագործումը շեղում է ինձ …։
Հնարավոր հարցերը, որոնք նրանք կարող են կազմել, գտնվում են վարժության հրահանգներից հետո:
Վարժվեք կազմել հարցեր մտորելու համար՝ հիմնված Տիրոջ ուսմունքների վրա:
-
Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից մեկը։ Օգտագործեք ձեր սովորածը՝ կազմելու այնպիսի հարց, որը կարող է օգնել մեզ լինել նպատակասլաց և խելամիտ՝ մեր կողմից տեխնոլոգիաներն օգտագործելիս:
Եսայի 55․2, 2 Նեփի 9․51
Մատթեոս 22.36–39
-
Կարդացեք «Քայլեք Աստծո լույսով» բաժնի «Հրավերներ» վերնագրի չորս պարբերություններից մեկը Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար գրքույկից։ Օգտագործեք ձեր սովորածը՝ կազմելու այնպիսի հարց, որը կարող է օգնել մեզ լինել նպատակասլաց և խելամիտ՝ մեր կողմից տեխնոլոգիաներն օգտագործելիս:
Ուսանողներին առաջարկեք գրել իրենց կազմած հարցերը գրատախտակին կամ թղթի վրա և փակցնել դրանք դասասենյակի պատերին: Ահա հարցերի մի քանի օրինակ, որոնք նրանք կարող են կազմել.
-
Արդյո՞ք տեխնոլոգիաներն այս եղանակով օգտագործելը ինձ բավարարվածություն կբերի, թե ունայնաձեռն մնալու զգացողություն կթողնի: (Եսայի 55․2, 2 Նեփի 9․51)
-
Արդյո՞ք իմ կողմից տեխնոլոգիաներն օգտագործելը շեղում է ինձ Աստծո կամ այլ մարդկանց հանդեպ սեր ցուցաբերելուց: (Մատթեոս 22․36–39)
-
Արդյո՞ք տեխնոլոգիաներն այս եղանակով օգտագործելը կհանգեցնի ուրիշներին նախանձելուն և ուրիշների հետ ինձ համեմատելուն: (Մորոնի 7.45)
-
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել տեխնոլոգիաները, որպեսզի դրանք ավելի շատ լույս բերեն իմ կյանք: (Վարդապետություն և Ուխտեր 50․23–25)
-
Արդյո՞ք տեխնոլոգիաներն այս եղանակներով օգտագործելը խթանում է ցանկասիրությունը: (Վարդապետություն և Ուխտեր 63․16)
-
Արդյո՞ք իմ կողմից տեխնոլոգիաների օգտագործումը օգնում կամ վնասում է ուրիշների հետ ունեցած իմ հարաբերություններին: («Քայլեք Աստծո լույսով», Երիտասարդներին զորացնելու համար. ուղեցույց ընտրություն կատարելու համար [2022], 19)
Մի քանի ուսանողի կամ խմբի առաջարկեք կիսվել իրենց կարդացածով, որն իրենց մոտ հարցեր է առաջացրել:
-
Ինչպե՞ս կարող է Տիրոջ ուսմունքներն այս եղանակով օգտագործելը օգնել մեզ նպատակասլաց լինել՝ տեխնոլոգիաներն օգտագործելիս:
Կիրառեք
Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին օգտագործել իրենց կազմած հարցերը՝ գնահատելու իրենց կողմից տեխնոլոգիաների օգտագործումը:
Երբ ուսանողները փակցնեն իրենց հարցերը դասասենյակում, խրախուսեք նրանց ոտքի կանգնել և շրջել դասասենյակով՝ պատասխանելով փակցված հարցերին, որպեսզի կարողանան կատարել վարժությունը:
Ձեր ուսումնասիրության օրագրում նշեք տեխնոլոգիաներն օգտագործելու որոշ եղանակներ: Օգտագործելով ձեր և ձեր դասընկերների կողմից կազմած հարցերը, գնահատեք տեխնոլոգիաների ձեր անձնական օգտագործումը: Մտածեք այն բաների մասին, որոնք դուք լավ եք անում կամ որոնք կարող եք բարելավել: Գրեք ցանկացած տպավորություն, որը կարող եք ստանալ Սուրբ Հոգուց:
Պատրաստակամ ուսանողները կարող են կիսվել իրենց սովորածով: Եթե օգտակար կլինի, կարող եք կիսվել հետևյալ խոսքերով։
Յոթանասունից երեց Պիտեր Մ. Ջոնսոնն ուսուցանել է հետևյալը, թե ինչպես կարող է մեր կողմից տեխնոլոգիաների օգտագործումը կապել մեզ Տիրոջ և Նրա զորության հետ:
Տեխնոլոգիական միջոցները հրաշալի են, սակայն, եթե մենք զգույշ չլինենք, դրանք կարող են շեղել մեզ մեր աստվածային ներուժին հասնելուց։ Դրանց պատշաճ օգտագործումը կարող է ի հայտ բերել երկնային զորությունը: …
Եկեք զգույշ և ուշադիր լինենք տեխնոլոգիաների օգտագործման մեջ։ Շարունակ փնտրեք ուղիներ, որոնց միջոցով տեխնոլոգիան կարող է մեզ ավելի մոտեցնել Փրկչին և թույլ տալ մեզ իրականացնել Նրա աշխատանքը, մինչ մենք պատրաստվում ենք Նրա Երկրորդ Գալուստին։ («Հակառակորդին հաղթելու զորությունը», Լիահոնա, նոյ․ 2019, 110, 111)
Հիշեցրեք ուսանողներին, որ Փրկիչը կօրհնի և կզորացնի նրանց, երբ գործեն այն տպավորությունների հիման վրա, որոնք, հավանաբար, այսօր ստացել են (տես Սաղմոս 29.11):