Ճանաչեք մեզ

Հիսուս Քրիստոսը կենտրոնական դեր ունի մեր հավատալիքներում և մեր կյանքում: Մեր առաքելությունն է հրավիրել Աստծո բոլոր զավակներին հետևել Հիսուսին և զգալ այն ուրախությունը, որը հնարավոր է Նրա շնորհիվ:

Ով ենք մենք

Հիմնադրվել է 1830 թվականին
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պաշտոնապես հիմնադրվել է 1830 թվականին Ֆայեթում (Նյու Յորք), և Ջոզեֆ Սմիթը Եկեղեցու առաջին Նախագահն էր:
Համաշխարհային համայնք
Համեստ անդամությունից Եկեղեցին վերածվել է թվով 17 միլիոն հավատացյալների համաշխարհային համայնքի, ովքեր միավորվել են Հիսուս Քրիստոսին հետևելու համար:
Առաջնորդվել հայտնությամբ
Մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցուն, որը ղեկավարվում է Փրկչի կողմից՝ աստվածայնորեն ոգեշնչված Իր մարգարեի միջոցով:

Ընդհանուր հարցեր

Այո: Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է և աշխարհի Փրկիչը, և մենք ձգտում ենք հետևել Նրան: Ինչպես քրիստոնեական շատ դավանությունների դեպքում, մեր հավատալիքների առանձնահատկությունները որոշ չափով տարբերվում են մեր հարևանների հավատալիքներից: Բայց մենք Քրիստոսի և Նրա ուսմունքների նվիրված հետևորդներն ենք: Մեր աստվածաբանության եզակի և գեղեցիկ նրբություններն օգնում են խորացնել Հիսուսի և Նրա ավետարանի մասին մեր հասկացողությունը:
Այո: Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է: Մենք կանոնավորապես ուսումնասիրում ենք այն տանը և եկեղեցում և փորձում ենք ապրել դրա ուսմունքներով: Մենք հավատում ենք, որ Հին Կտակարանը և Նոր Կտակարանը լրացնում են միմյանց, Մորմոնի Գրքի հետ միասին, որը Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայություն է, որպեսզի գործեն որպես Հիսուսի վկա և մեզ ավելի ամբողջական պատկերացում տան Աստծո ծրագրի մասին:
Տաճարները տարբերվում են մեր եկեղեցական սովորական շենքերից, որտեղ մենք անցկացնում ենք կիրակնօրյա երկրպագությունը: Դրանք մեր ամենասուրբ վայրերն են՝ առանձնացված Աստծո ամենասուրբ գործի համար: Այն, ինչ մենք անում ենք տաճարում, կենտրոնացած է այն խոստումի վրա, որ մենք կարող ենք հավերժ ապրել Աստծո և մեր սիրելիների հետ: Տաճարում մենք ավելի ենք պարտավորվում հետևել Հիսուս Քրիստոսին: Մենք խոստումներ ենք տալիս Աստծուն, օրինակ՝ Նրա պատվիրանները պահելու խոստումը և ինքներս մեզ ու այն ամենն, ինչ ունենք, Նրան նվիրելու: Ամուսիններն ու կանայք, ծնողներն ու երեխաները միավորվում կամ «կնքվում» են միմյանց հետ հավերժության համար: Եվ մենք նույն աշխատանքն անում ենք մեր նախնիների համար՝ նրանց հնարավորություն տալով ընդունելու այդ օրհնությունները հաջորդ կյանքում, եթե նրանք ցանկանան:
Իհարկե։ Մենք հավատում ենք, որ մենք բոլորս Աստծո զավակներն ենք, և Նրա խոստացած օրհնությունները հասանելի են բոլորիս, երբ ձգտում ենք հետևել Նրա խոսքին, անկախ մեր հատկանիշներից կամ անցյալից: Եկեղեցին բոլորի համար սովորելու և աճելու վայր է: Դուք կարող եքունենալ որոշակի կարծրատիպ, թե դուք չեք համապատասխանում եկեղեցուն, բայց ճշմարտությունն այն է, որ մեր անդամները տարբեր ծագման և հետաքրքրության տեր մարդիկ են: Այցելեք և դուք գուցե զարմանաք՝ տեսնելով ձեր կողքի նստարաններին նստած մարդկանց:

Լրացուցիչ հարցեր ունե՞ք

Մեր Եկեղեցու անդամները, ովքեր կամավոր տրամադրում են իրենց ժամանակը որպես միսիոներներ, կարող են կապվել ձեզ հետ առցանց կամ անձամբ՝ կիսվելու ոգեշնչող ուղերձով և պատասխանելու ձեր հարցերին անհատական ձևով:

Երկրպագեք մեզ հետ

Մենք բոլորս կարող ենք ավելի լավ մարդիկ դառնալ Հիսուսի միջոցով, երբ սովորենք և միասին ծառայենք Նրա Եկեղեցում: Եկե՛ք ու տեսե՛ք, թե ինչպիսին ենք մենք՝ երկրպագելով մեզ հետ գալիք կիրակի օրը: