Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերականգնված է

Բոլորը կարող են վայելել Հիսուս Քրիստոսի Եկեղեցու օրհնությունները երկրի վրա այսօր։

Հին Եկեղեցին

One oil painting on wooden panel.  Depicts Jesus instructing the Twelve in a rocky landscape beneath a tree.  The light suggests early evening.  Rmenamts of a small campfire are evident.  Jesus extends his right arm while the standing and sitting apostles look at him with a variety of expressions and assumed poses.  The subject and title are taken form Matthew Chapter 10.
Հիսուս Քրիստոսը հիմնադրում է Իր Եկեղեցին
Հիսուս Քրիստոսի եկեղեցին կորսված է
  • Հիսուսի խաչելությունից հետո Նրա առաքյալները բախվեցին պառակտման և հալածանքների, որոնք որոշ դեպքերում հանգեցրին նրանց մահվան։
  • Որոշ մարդիկ չարաշահեցին կրոնը՝ փորձելով մեծացնել իրենց սեփական իշխանությունը կամ բաժանվեցին նոր աղանդների, որոնք սխալ էին մեկնաբանում Փրկչի ուսմունքները։
  • Ժամանակի ընթացքում քահանայությունը վերցվեց երկրի վրայից, և շատ կարևոր ճշմարտություններ կորսվեցին։
Բարեփոխության փորձեր
  • 1500-ական թվականներին Մարտին Լյութերի և Ջոն Կալվինի նման մարդիկ հասկացան քրիստոնեության թերի վիճակը և փորձեցին բարեփոխել գոյություն ունեցող եկեղեցիները։
  • Շատ նոր կրոններ կազմավորվեցին՝ անկեղծորեն հետևելու Հիսուս Քրիստոսին և Նրա սկզբնական ուսմունքներին։
  • Դժբախտաբար, այս կրոններին դեռ պակասում էր Աստծուց տրված քահանայության իշխանությունը՝ կատարելու այնպիսի արարողություններ, ինչպիսիք են՝ մկրտությունը կամ Տիրոջ ընթրիքի հաղորդությունը։

Ջոզեֆ Սմիթը կանչվեց որպես Մարգարե

Joseph Smith's First Vision
Չնայած բողոքական բարեփոխության ընթացքում գործադրված ջանքերին, անհրաժեշտ էր լիարժեք վերականգնում, որը կղեկավարեր Աստծո կողմից ընտրված մարգարեն։

Այդ վերականգնման ժամանակը եկավ 1820 թվականին, երբ Ջոզեֆ Սմիթ անունով 14-ամյա մի տղա սկսեց, իր խոսքերով ասած, «մեծ անհանգստություն» զգալ իր հոգու բարօրության համար և թե որ եկեղեցուն պետք է ինքը միանար (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․8):

Մի օր, երբ Ջոզեֆն ուսումնասիրում էր Աստվածաշունչը, նա կարդաց. «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի» (Հակոբոս 1․5):

Սուրբ գրության այս հատվածը հզոր ազդեցություն ունեցավ Ջոզեֆի վրա՝ մղելով նրան գտնել ծառերի մի ծածուկ պուրակ, որտեղ նա ջերմեռանդորեն աղոթեց Աստծո առաջնորդության համար։ Նա գրեց հետևյալ պատմությունը հաջորդող իրադարձությունների մասին.
Ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն, որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա: … Երբ լույսը հանգչեց ինձ վրա, ես տեսա երկու Անձնավորություն, ինձանից վեր՝ օդի մեջ կանգնած, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր: Նրանցից մեկը խոսեց ինձ հետ, դիմելով ինձ անունով և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան: (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.16–17):
Հայր Աստված և Նրա Որդի Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին՝ ասելով նրան, որ իր մեղքերը ներված են, և որ նա չպետք է միանա եկեղեցիներից ոչ մեկին։ Փոխարենը, Ջոզեֆն ընտրվել էր որպես Աստծո մարգարե, որը պետք է վերականգներ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա։

Վերականգնված Եկեղեցին

Ջոզեֆ Սմիթի միջոցով Հիսուս Քրիստոսը վերականգնեց նույն Եկեղեցին, որը Նա հիմնադրել էր հին ժամանակներում, ինչը նշանակում էր.

Եկեղեցին վերականգնվեց մարգարեի և Տասներկու Առաքյալների միջոցով։
  • Քրիստոսի աշակերտները կարող էին մկրտվել Նրա Եկեղեցում՝ Աստծո կողմից տրված պատշաճ քահանայության իշխանությամբ և ստանալ Սուրբ Հոգու պարգևը։
  • Երկրի վրա վերականգնվեցին կարևոր կրոնական արարողություններ, որոնք հայտնի են որպես քահանայության արարողություններ, այդ թվում՝ ընտանիքները ժամանակի և ողջ հավերժության համար միավորելու զորությունը։
Հավանաբար ամենից նշանակալին այն է, որ երկնքից մի սուրհանդակ Ջոզեֆին հայտնեց Մորմոնի Գրքի գոյության մասին, որը Հիսուս Քրիստոսի մասին ևս մեկ վկայություն է։ Այս սուրբ գրությունը գրվել է հին Ամերիկայի մարգարեների կողմից, և Ջոզեֆը թարգմանել է գիրքը աստվածային ոգեշնչման միջոցով։

Մորմոնի Գրքի և Աստծո կողմից տրված ժամանակակից հայտնության միջոցով բացահայտվեցին Աստծո՝ մեզ համար նախատեսված ծրագրի և երկրի վրա մեր նպատակի մասին կարևոր ճշմարտություններ։ Այս հայտնությունները ներառում են.
  • Հիսուս Քրիստոսի դերի ավելի խոր հասկացողություն։
  • Այն գիտելիքը, որ մենք ապրել ենք Աստծո հետ՝ նախքան երկիր գալը։
  • Այն գիտելիքը, որ մենք այստեղ ենք՝ մեր Երկնային Հորը նմանվելու և կրկին Նրա հետ ապրելու համար։
  • Այն վստահությունը, որ մենք կարող ենք հավերժ միասին ապրել որպես ընտանիքներ։
A church congregation singing hymns
Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին շարունակում է առաջնորդվել ապրող մարգարեի և առաքյալների կողմից։ Նրանց ուսմունքներն այս «վերջին օրերի» համար ներառում են՝ մեծացնել Փրկչի վրա մեր ուշադրության կենտրոնացումը, հոգ տանել աղքատների մասին, վերջ դնել մեր կյանքում անձնական հակասություններին և ամրապնել ընտանիքները։ Նրանց մարգարեական առաջնորդության և իմաստության շնորհիվ աշխարհի միլիոնավոր մարդիկ կարող են զգալ Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցու օրհնությունները։

Իմացեք ավելին Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մասին

Ջոզեֆ Սմիթի նման, մեզանից յուրաքանչյուրը կարող է ստանալ մեր աղոթքների պատասխանները։ Խոսեք միսիոներների հետ, որպեսզի սովորեք մի Աստծո մասին, ով սիրում է ձեզ և ցանկանում է օգնել ձեզ գտնել ճշմարտությունը։