Տաճարային խոստումները մեզ կապում են Աստծո և միմյանց հետ
Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք այս կյանքից հետո կրկին ապրել մեր սիրելիների և Աստծո հետ։ Մեր ընտրությամբ մենք կարող ենք հետևել Նրան՝ ուխտեր կամ խոստումներ կապելով Նրա հետ:
Ի՞նչ է տաճարը
Տաճարները սրբազան վայրեր են։ Տաճարը մեզ համար Տեր Հիսուս Քրիստոսի տունն է։ Դրանք տարբերվում են տեղի եկեղեցական շենքերից, որտեղ մենք անցկացնում ենք կիրակնօրյա երկրպագության ծառայություններ և այլ միջոցառումներ: Տաճարները նվիրագործված են Աստծո ամենասուրբ գործի համար։
Տաճարները լի են խորհրդանիշներով։ Օրինակ՝ տաճար այցելողները կրում են պարզ սպիտակ հագուստ՝ խորհրդանշելով մաքրությունը և հավասարությունը Աստծո առաջ։ Տաճարները սուրբ, խաղաղ ապաստան են, որտեղ Հիսուս Քրիստոսի հետևորդները կարող են ավելի խոր կապ հաստատել Նրա հետ։
Ամենակարևորը, տաճարները վայրեր են, որտեղ մենք կարող ենք սրբազան ուխտեր կապել Աստծո հետ։

Ի՞նչ է ուխտը:
Ուխտերի միջոցով մենք կարող ենք ամրապնդել մեր հարաբերությունները Աստծո հետ և Նրանից ստանալ հատուկ օրհնություններ։ Ուխտը սրբազան խոստում է Աստծո և Նրա զավակների միջև: Աստված սահմանում է ուխտի պայմանները, ապա մեզ տալիս է դրանք ընդունելու ընտրություն։
Եկեք որպես օրինակ օգտագործենք մկրտությունը։
Եկեք որպես օրինակ օգտագործենք մկրտությունը։
Երբ մկրտվում ենք, մենք խոստանում ենք Աստծուն, որ կծառայենք Նրան, կպահենք Նրա պատվիրանները և կվերցնենք Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա։ Եթե մենք այդ բաներն անենք, Աստված խոստանում է ներել մեր մեղքերը, օրհնել մեզ Իր Սուրբ Հոգով և տալ մեզ հավիտենական կյանք Իր ներկայության մեջ։
Մենք նորոգում ենք մկրտության ժամանակ կապած ուխտերը, երբ ամեն կիրակի եկեղեցում ընդունում ենք հաղորդությունը։ Այս հաղորդությունը նման է Վերջին ընթրիքի հաղորդությանը, որը Հիսուսը ներկայացրեց Իր առաքյալներին Իր մահից առաջ։
Մկրտությունից հետո Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու չափահաս անդամները կարող են լրացուցիչ ուխտեր կապել Աստծո հետ տաճարում։ Այս ուխտերն ու խոստումները ամրապնդում են նրանց հարաբերությունները Նրա հետ և բերում են ավելի մեծ օրհնություններ։

Տաճարում մենք ուխտեր ենք կապում
Օժտում
Օժտում բառը նշանակում է «պարգև»: Տաճարային օժտման ժամանակ Եկեղեցու չափահաս անդամները հանդիսավոր ուխտեր են կապում, այդ թվում՝ խոստումներ՝ հնազանդվելու Աստծո պատվիրաններին և իրենց ժամանակն ու տաղանդները նվիրաբերելու Տիրոջ գործին։ Ի պատասխան՝ եկեղեցու անդամները ստանում են նմանատիպ օրհնություններ․ Աստծո ծրագրի վերաբերյալ ավելի խոր գիտելիքները, Քրիստոսի օրինակին հետևելու ավելի մեծ զորությունը և Աստծո հետ հավիտյան ապրելու հնարավորությունը։Կնքում
Հիսուս Քրիստոսի ավետարանի պարգևած մեծ ուրախություններից մեկն այն խոստումն է, որ ընտանեկան կապերը կարող են շարունակվել մեր մահկանացու կյանքից այն կողմ։ Տաճարում ընտանիքները կապվում կամ «կնքվում» են միասին հավերժության համար։Ամուսնության կնքման արարողության ժամանակ ամուսինն ու կինը ծնկի են իջնում զոհասեղանի առջև՝ ուխտեր կապելու միմյանց և Աստծո հետ։ Նրանք խոստանում են լիարժեք հարգել ու սիրել միմյանց և պարտավորվում են հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին ու օրինակին: Փոխադարձաբար, նրանց խոստացվում է, որ իրենց ամուսնությունն ու ընտանիքը կհարատևի:
Աշխատանք մահացած նախնիների համար
Մենք հավատում ենք արդար և ողորմած Աստծուն, որը չի զրկի Իր զավակներից որևէ մեկին հավերժության օրհնություններից այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք նրանք չեն կարող վերահսկել։Տաճարում մենք կատարում ենք մկրտություններ, օժտումներ և կնքումներ այն նախնիների համար, որոնք հնարավորություն չեն ունեցել ստանալու այդ արարողությունները մինչև մահանալը։ Այս աշխատանքում ապրողներից որևէ մեկը հանդես է գալիս որպես մահացածին փոխարինող կամ լիազորված անձ։
Այս սուրբ արարողությունները կատարվում են միայն տաճարներում: Մենք հավատում ենք, որ մեր նախնիները կարող են ընտրել՝ ընդունել կամ մերժել իրենց համար սիրով արված այս զոհաբերությունը։
Հաճախ տրվող հարցեր
Ինչո՞վ է տաճարը տարբերվում եկեղեցու սովորական շենքից:
Ինչո՞վ է տաճարը տարբերվում եկեղեցու սովորական շենքից:
- Եկեղեցիներն օգտագործվում են կիրակնօրյա երկրպագության ծառայությունների համար, աշխատանքային օրերին՝ երիտասարդների միջոցառումների, հասարակական հավաքույթների և այլ համայնքային միջոցառումների համար, մինչդեռ տաճարները հատկացված են սրբազան ծառայության և արարողությունների համար։
- Տաճարը կարող եք տարբերել շենքի վրա գրված «Տիրոջ տուն» գրությամբ, մինչդեռ սովորական հավաքատան վրա դրսից գրված կլինի «Բարի գալուստ» և «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» գրառումները։
- Մինչ խմբակային փոխհարաբերությունները և համայնքային կյանքը մեծ դեր են խաղում հավաքատներում տեղի ունեցող իրադարձությունների մեջ, տաճարներում յուրահատուկ ակնածանք է տիրում։ Տաճարներում մարդիկ լուռ խորհրդածում են՝ Տիրոջ հանդեպ հարգանքը պահպանելու համար։
Ես կարո՞ղ եմ մտնել տաճար:
Ես կարո՞ղ եմ մտնել տաճար:
Դուք երբեմն կարող եք մտնել տաճար: Երբ տաճարները նոր են կառուցվում կամ հիմնովին վերանորոգվում են, հանրության համար կազմակերպվում են բաց դռների օրեր: Շատ տաճարներ ունեն նաև այցելուների կենտրոններ, սպասասրահներ կամ տարածքներ, որոնք բաց են բոլորի համար:
Երբ տաճարը պատրաստ է, այն նվիրագործվում է սուրբ երկրպագության համար։ Տաճարներում կատարված աշխատանքի սուրբ բնույթի շնորհիվ տաճարը բաց է միայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար, որոնք պատրաստվել են այդ փորձառությանը։
Գուցե դուք այս պահին չեք կարող մտնել տաճար, սակայն Աստծո բոլոր զավակները հրավիրված են ավելին իմանալու Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին և ունենալու ուխտի հարաբերություններ, որոնք թույլ կտան նրանց լիովին մասնակից լինել տաճարի օրհնություններին:

Ինչպիսի՞ն են տաճարային հարսանիքները:
Ինչպիսի՞ն են տաճարային հարսանիքները:
Կարճատև, պարզ արարողության ժամանակ հարսն ու փեսան բռնում են միմյանց ձեռքերը խորանի շուրջը։ Նրանք ուխտ են կապում Աստծո հետ, որ լիարժեք կհարգեն ու կսիրեն միմյանց և պարտավորվում են հետևել Փրկչի ուսմունքներին ու օրինակին: Փոխադարձաբար, նրանց խոստացվում է, որ իրենց ամուսնությունն ու ընտանիքը կլինի հավերժ:
Տաճարում ամուսնացող զույգերը այնուհետև սովորաբար տոնում են իրենց ամուսնությունը ընտանիքի և ընկերների հետ, հարսանեկան հյուրասիրությամբ կամ մշակութային այլ ավանդույթների համաձայն։ Զույգերը, որոնք նախկինում ամուսնացած են եղել տաճարից դուրս՝ քաղաքացիական օրենքներով (օրինակ նրանք, ովքեր միացել են Եկեղեցուն, երբ արդեն ամուսնացած են եղել), կարող են նաև վայելել տաճարում կնքված լինելու օրհնությունները: