Հիսուս Քրիստոսը մեզ ուսուցանել է սիրել միմյանց
Հիսուս Քրիստոսը սիրո բացառիկ օրինակ է։ Նրան հետևելը նշանակում է սիրել Աստծուն և ծառայել շրջապատի մարդկանց։
«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։
Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։
Երկրորդը նման է սրան. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։
Փրկիչը հստակեցրել է, որ մերձավորին սիրելը ավելին է, քան բարի լինելը հարևանությամբ ապրող մարդկանց հանդեպ։ Նրա հետևորդների պարտականության մի մասն է ցուցաբերել գթություն՝ Քրիստոսի մաքուր սերը՝ բոլորի հանդեպ, այդ թվում՝ նրանց, ում դուք կարող եք համարել ձեր թշնամիները։
Ինչպես է մեր եկեղեցին սեր ցուցաբերում
Մենք հավատում ենք, որ միասին աշխատելը Քրիստոսանման գթություն ցուցաբերելու համար՝ ամենաբուժիչ, ուրախալի և միավորող բաներից մեկն է, որ համայնքը կարող է անել։ Ահա մի քանի եղանակներ, որոնցով մենք ծառայություն ենք մատուցում։ Մենք ուրախ կլինենք, եթե միանաք մեզ։
Այդ նվիրատվություններով տեղական ղեկավարները կարող են ֆինանսական օգնություն տրամադրել սննդի, բնակարանի և տրանսպորտի համար։ Եկեղեցու ղեկավարները նաև օգնում են օգնություն ստացող անձանց կազմել իրենց կացության բարելավման ծրագիրը՝ հաճախ օգտագործելով լրացուցիչ ռեսուրսներ, ինչպիսիք են զբաղվածության ծառայությունները, Ընտանեկան ծառայություններից խորհրդատվություն ստանալը,ինքնապահովման դասընթացները և այլն։
Այս օգնությունը թույլ է տալիս կարիքավորներին զգալ Փրկչի սերը, ինչպես նաև իրենց համայնքի սերը, հատկապես, երբ դժվար ժամանակներ են։
Եկեղեցին համագործակցում է վստահելի կազմակերպությունների հետ՝ յուրաքանչյուր իրավիճակից բխող հատուկ կարիքները լուծելու համար՝ տեղական համայնքների միջոցով կատարելով այնպիսի գործողություններ, ինչպիսիք են նվիրատվությունների հավաքագրումն ու տեսակավորումը, աղբի մաքրումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սնունդ, հագուստ, կացարան և հուզական աջակցություն տրամադրելը։
Բարօրության ծառայություններ
Եկեղեցում անդամներին խրախուսվում է ամիսը մեկ ծոմ պահել՝ մոտ 24 ժամ առանց ուտելու և խմելու (եթե ֆիզիկապես կարող են): Այնուհետև եկեղեցու անդամները նվիրաբերում են այդ ուտելիքի համար նախատեսված գումարը՝ կարիքավորներին օգնելու համար։Այդ նվիրատվություններով տեղական ղեկավարները կարող են ֆինանսական օգնություն տրամադրել սննդի, բնակարանի և տրանսպորտի համար։ Եկեղեցու ղեկավարները նաև օգնում են օգնություն ստացող անձանց կազմել իրենց կացության բարելավման ծրագիրը՝ հաճախ օգտագործելով լրացուցիչ ռեսուրսներ, ինչպիսիք են զբաղվածության ծառայությունները, Ընտանեկան ծառայություններից խորհրդատվություն ստանալը,
Այս օգնությունը թույլ է տալիս կարիքավորներին զգալ Փրկչի սերը, ինչպես նաև իրենց համայնքի սերը, հատկապես, երբ դժվար ժամանակներ են։
Օգնություն աղետների ժամանակ
Երբ տեղի են ունենում բնական աղետներ, պատերազմ և այլ արհավիրքներ, Եկեղեցին և նրա անդամները մոբիլիզացվում են՝ սնունդ, բժշկական պարագաներ, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ ապահովելու համար։Եկեղեցին համագործակցում է վստահելի կազմակերպությունների հետ՝ յուրաքանչյուր իրավիճակից բխող հատուկ կարիքները լուծելու համար՝ տեղական համայնքների միջոցով կատարելով այնպիսի գործողություններ, ինչպիսիք են նվիրատվությունների հավաքագրումն ու տեսակավորումը, աղբի մաքրումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում սնունդ, հագուստ, կացարան և հուզական աջակցություն տրամադրելը։
Հումանիտար օգնություն
Եկեղեցին աշխատում է հոգ տանել կարիքավորների մասին ամբողջ աշխարհում՝ իրականացնելովԱյս աշխատանքը տարբեր է՝ կախված տվյալ տարածքի հատուկ կարիքներից։ Եկեղեցին հատկապես կենտրոնացած է մաքուր ջրի և սանիտարական պայմանների հասանելիության բարելավման, մայրական և նորածնային խնամքի, առողջապահության, կրթության, սննդի անվտանգության և փախստականներին օգնելու վրա։
Այս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար վստահելի կազմակերպությունների հետ համագործակցությունը օգնում է Եկեղեցուն առավելագույնի հասցնել ծառայելու ջանքերը։
Սպասավորություն
Մեր համայքներում անդամները բաժանված են գործընկերությունների և նշանակված են մի քանի մարդկանց «սպասավորելու»։ Սպասավորությունը Քրիստոսանման ընկերություն հաստատելու գործընթաց է։ Մտածեք դրա մասին որպես ընկերների համակարգի. ձեզ սպասավորողները ներկառուցված աջակցության համակարգ են, որի հետ կարող եք շփվել լավ ժամանակներում, ինչպես նաև դիմել կարիքի ժամանակ։Իմ եկեղեցական համայնքը ցույց տվեց ինձ, որ ես միայնակ չեմ
Ինչպես կարող եք սեր ցուցաբերել
Անձամբ ձեզ համար ի՞նչ է մերձավորին սիրելը։ Ահա մի քանի գաղափար, թե ինչպես սիրել մերձավորին.
JustServe.org ։
- Աղոթեք օրվա ընթացքում բարություն ցուցաբերելու հնարավորությունների համար։
- Աշխատեք ներել նրանց, ովքեր, ձեր կարծիքով, անարդարություն են գործել ձեր նկատմամբ։
- Պայքարեք բուլինգի, ռասիզմի և խտրականության այլ ձևերի դեմ։
- Տարածեք դրական ուղերձներ և բարի եղեք ուրիշների հանդեպ սոցիալական ցանցերում։
- Կապվեք այն ընկերների հետ, ովքեր դժվար ժամանակներ են ապրում։
- Անկեղծ հաճոյախոսություն արեք:
- Աջակցեք կարիքավորներին հոգ տանող ջանքերին և կազմակերպություններին։