Աստված ճանաչում և սիրում է ձեզ
Աստված սիրում է Իր բոլոր զավակներին, ինչը նշանակում է, որ Աստված սիրում է ձեզ։ Աղոթքի միջոցով դուք կարող եք ավելի մոտենալ ձեր Երկնային Հորը և սովորել ճանաչել Նրա հոգատար առաջնորդությունը ձեր կյանքում։
Դուք Աստծո զավակն եք
Աստվածաշնչի մեծ ճշմարտություններից մեկն այն է, որ մենք բոլորս «Աստծո սերունդն» ենք (Գործք 17․29 )՝ ստեղծված Նրա պատկերով։ Որպես Աստծո զավակ՝ դուք ունեք անսահման ներուժ և արժեք։
Աստված ձեզ անձամբ ճանաչում է
Հիսուս Քրիստոսը ուսուցանել է, որ Աստված տեղյակ է մեզանից։ Նա իմանում է, երբ ճնճղուկն ընկնում է գետնին, իսկ մենք «բազում ճնճղուկներից ավելին ենք» Նրա համար (Մատթեոս 10․29 –31 )։ Ձեզ հանդիպող ցանկացած դժվարության մեջ դուք երբեք մենակ չեք։ Աստված կատարելապես ճանաչում է ձեզ և գիտի, թե ինչ է ձեզ անհրաժեշտ՝ դժվարություններին դիմանալու և Նրա սերը զգալու համար։
Աստված լսում է Սիրող Հոր պես
Որպես մեր Երկնային Հայր՝ Աստված ուզում է լսել մեզ։ Նա շատ է ցանկանում ձեզ առաջնորդել, և դուք կարող եք խոսել Նրա հետ աղոթքի միջոցով։Աստված ցանկանում է զրուցել
Աղոթքն ավելին է, քան պարզապես ծես կամ երկնքին մեր ցանկությունները հայտնելու միջոց․ դա զրույց է։ Դուք կարող եք Աստծո հետ խոսել բաների մասին, որոնց համար երախտապարտ եք, ձեր հույսերի ու երազանքների, ձեր անհանգստությունների և այն բաների, որոնք ձեզ անհրաժեշտ են։Աստված լսում և պատասխանում է
Աստված լսում և պատասխանում է մեր աղոթքներին։ Աղոթքների պատասխանները միշտ կգան, նույնիսկ եթե ժամանակ է պահանջվում կամ դրանք այն պատասխանները չեն, որոնք մենք սպասում էինք կամ հույս ունեինք։ Մենք կարող ենք փափկացնել մեր սրտերը՝ ընդունելու Նրա կամքը մեզ համար։ Աղոթքի պատասխանները կարող են տարբեր լինել, ներառելով մտքեր ու զգացմունքներ, շրջապատի մարդկանց գործողությունները կամ սուրբգրային հատված, որը դիպչում է ձեր սրտին։Հոգին անձամբ վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո զավակներն ենք։
Դժվարանո՞ւմ եք զգալ Աստծո սերը։
Եթե դուք կասկածներ ունեք կամ զգում եք, որ կտրված եք Աստծուց, կարող եք սովորել ավելի լավ ճանաչել Նրա ներկայությունը ձեր կյանքում։
- Ամեն օր ժամանակ հատկացրեք՝ շեղող գործոնները հեռացնելու և Աստծո հետ կապ հաստատելու համար։
- Կանոնավորապես աղոթեք։ Խնդրեք Նրան, որ զգաք Նրա սերը։
- Ուսումնասիրեք Աստծո խոսքը սուրբ գրություններում։
- Պահեք օրագիր և գրանցեք ձեր օրհնություններն ու հոգևոր տպավորությունները։
- Խոսեք վստահելի ընկերների և ընտանիքի անդամների հետ այն մասին, թե ինչպես են նրանք զգում Աստծո սերը։
- Կիրառեք քրիստոսանման սեր՝ ծառայության և ներման միջոցով։