Ձեր կյանքն ունի նպատակ և իմաստ

Երկրի վրա կյանքը պատահականորեն չի սկսել։ Դուք Աստծո զավակն եք և այստեղ եք որպես Նրա երջանկության ծրագրի մի մաս։
Find Answers Through Jesus
Որտե՞ղ է իմ տեղն ընդհանուր պատկերի մեջ։

Դուք այստեղ եք որոշակի նպատակի համար

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք այստեղ։

Մենք հավատում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը գոյություն է ունեցել երկրի ստեղծումից առաջ, և որ մենք ապրել ենք Աստծո հետ որպես Նրա զավակներ հոգևոր մարմնում։ Մեր Երկնային Հայրը մեզանից յուրաքանչյուրին ուղարկեց այստեղ, որպեսզի մենք կարողանանք մարմին ստանալ, սովորել և աճել՝ ավելի նմանվելով Նրան։ Եթե մենք հետևենք Աստծո ծրագրին, կկարողանանք վերադառնալ ապրելու Նրա ներկայության մեջ։

Եթե երբևէ զգացել եք, որ ունեք ավելի մեծ նպատակ, քան պարզապես գոյություն ունենալը, ապա ճիշտ եք։ Դուք կարող եք գտնել ձեր նպատակը՝ դիմելով Աստծուն։
A mother stands and comforts her son in their home

Աստված ուզում է, որ դուք երջանիկ լինեք

Հիսուս Քրիստոսի ավետարանը խոստանում է խաղաղություն, ուժ և ուրախություն նրանց, ովքեր հետևում են Աստծո պատվիրաններին և մկրտվում Քրիստոսի Եկեղեցում։
Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն
Բայց ինչպե՞ս կարող է ուրախությունը լինել մեր նպատակը, երբ կյանքը լի է այդքան պայքարով։ Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս։

Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք մխիթարություն գտնել մեր վշտերի մեջ և զորանալ դժվարությունների ժամանակ։ Մենք կարող ենք երախտագիտություն հայտնել այս երկրի վրա վայելելու բազմաթիվ գեղեցիկ բաների համար։ Մենք կարող ենք բարելավել մեր սիրելիների հետ հարաբերությունները՝ ապրելով Աստվածաշնչում Նրա սովորեցրած սկզբունքներով՝ կարեկցանք, ծառայություն, ներողամտություն և սեր։

Տրամադրելով Փրկիչ՝ Աստված ստեղծեց մի ուղի Իր բոլոր զավակների համար՝ ուրախություն գտնելու համար։
South Africa.  Braai (or barbecue).  Two women standing outside near a gate.

Կյանքը սովորելու և զարգանալու ժամանակ է

Դժվար ժամանակներում կարող է օգտակար լինել հիշելը, որ Աստծո ծրագիրը ձեզ համար գործում է ձեր մահկանացու կյանքից վեր։ Երբ դուք ձեր լավագույնն եք անում Նրան հետևելու համար, ձեր բոլոր փորձառությունները մի օր ճիշտ կլինեն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Աստվածաշունչը խոստանում է, որ «Աստված նրանց աչքերից պիտի սրբի ամեն արտասուք. այլևս մահ չի լինելու, չի լինելու նաև ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ, որովհետև նախկիններն անցան» (Հայտնություն 21,4):
An elderly man stands outside in Brazil while his wife kisses his cheek.
Կյանքը ներառում է ցավալի փորձառություններ, քանի որ Աստծո ծրագրում մեր առջև ծառացած փորձությունները կարող են լինել մեր օգտի և աճի համար։ Այս պայքարները կարող են օգնել մեզ ձեռք բերել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են՝
  • Ուժը։ Ինչպես ֆիզիկական վարժությունները կարող են մեզ ֆիզիկապես ուժեղացնել, այնպես էլ մեր կյանքի ընթացքում մեր հանդիպած դիմադրությունը կարող է մեզ հոգևորապես, մտավոր և հուզականորեն ուժեղացնել։ Այս ուժը կարող է օգնել մեզ դիմակայել կյանքի փոթորիկներին։
  • Կարեկցանքը։ Այս ուժը կարող է օգնել մեզ դիմակայել կյանքի փոթորիկներին։ Եվ երբ դուք օգտագործում եք ձեր փորձը՝ նմանատիպ հանգամանքներում գտնվող այլ մարդկանց օգնելու համար, դուք նպաստում եք Աստծո գործի կատարմանը երկրի վրա։
  • Համբերությունը։ Երբ շատ բան մեր վերահսկողությունից դուրս է, այդ թվում՝ ուրիշների գործողությունները, մենք կարող ենք «սպաս[ել] Տիրոջը» (Սաղմոս 27․14): Մենք կարող ենք հավատալ, որ մեր անարդար տառապանքներից ամեն ինչ, ի վերջո, կշտկվի Հիսուս Քրիստոսի միջոցով։

Դուք կարող եք փոխվել

Young women in Thailand pick berries off a bush.  They are laughing and enjoying themselves.
Աստված միշտ իմացել է, որ դուք սխալներ կգործեք և օգնության կարիք կունենաք՝ վիշտն ու մեղքը հաղթահարելու համար։ Որպես Իր ծրագրի մի մաս՝ Աստված ապահովեց Փրկիչ և Քավիչ՝ Հիսուս Քրիստոսին, որ տառապի և մեռնի ձեզ համար և յուրաքանչյուր մարդու համար, ով երբևէ ապրել է։ Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ դուք կարող եք գտնել ներում և բուժում։

Փրկչի օգնությամբ դուք կարող եք հաղթահարել մեղքը, թուլությունները, վատ սովորությունները և կախվածությունները, որոնք ձեզ հետ են պահել։ Դուք կարող եք դառնալ ավելի առատաձեռն, ներողամիտ, խոնարհ և համբերատար, քան նախկինում էիք։ Երբ դուք ավելի շատ նմանվեք Քրիստոսին, ավելի մեծ ցանկություն կունենաք շարունակելու այն ճանապարհը, որով կվերադառնաք Աստծո հետ ապրելու։

Իմացեք ավելին Աստծո ծրագրի մասին

Աստված ծրագիր ունի ձեզ համար: Իմացեք կյանքի նպատակի մասին միսիոներների հետ՝ առցանց կամ անձամբ այցով։