Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է

Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է՝ մեր Փրկիչն ու Քավիչը, ուղարկված՝ մեզ բոլորիս փրկելու համար։ Նրա շնորհիվ դուք կարող եք զգալ ուրախություն և խաղաղություն՝ գիտակցելով, որ ազատ եք մեղքից և մի օր հավիտյան կապրեք Աստծո ու ձեր սիրելիների հետ։

Փրկչի աստվածային առաքելությունը

In a Coming Day: An Easter Message
Հույսի պատգամ Հիսուս Քրիստոսում
Երբ Աստված մեզ երկիր ուղարկեց սովորելու և զարգանալու համար, Նա գիտեր, որ մենք սխալներ կգործենք։ Ահա թե ինչու Նա մեզ Փրկիչ տվեց։
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։
Մենք հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո բառացի Որդին է և Աստվածագլխի առանձին անդամ՝ Հայր Աստծո և Սուրբ Հոգու հետ միասին։ Նա եկավ այս աշխարհ՝ իրականացնելու իր աստվածային առաքելությունը, որտեղ Նա պետք է.
  • Զգար մահկանացու կյանքի փորձությունները
  • Ուսուցաներ և վկայեր ավետարանի ճշմարտությունների մասին։
  • Գործեր հզոր հրաշքներ
  • Տառապեր և մահանար մեր մեղքերի համար՝ թույլ տալով մեզ մաքրվել մեղքից
  • Հաղթեր մահին Իր Հարությամբ՝ բացելով ճանապարհ, որ մենք բոլորս հարություն առնենք

Հիսուս Քրիստոսը մեզ կատարյալ օրինակ տվեց

An elderly man sitting down by the pool of Bethesda while Christ stretches out His hand to heal him.
Հիսուս Քրիստոսը մաքուր սիրո օրինակ էր։ Նա կարեկցանքով բժշկեց հիվանդներին ու հաշմանդամներին, կերակրեց սովյալներին, հարություն տվեց մեռելներին, հոգաց աղքատների մասին, ընդունեց սոցիալապես մերժվածներին և օգնեց բոլոր նրանց, ովքեր հավատով դիմում էին Իրեն։

Փրկիչը նույն սերն ու կարեկցանքն է զգում ձեր հանդեպ։

Որպես քրիստոնյաներ՝ մենք ձգտում ենք նմանվել Փրկչին և արտացոլել Նրա սերը մեր բոլոր գործողություններում։

Հիսուս Քրիստոսի ուսմունքները բերում են հույս և խաղաղություն

Portrays Jesus in the Kitchen of Mary and Martha. Mary is sitting, listening to the Savior, who is seen in profile. Martha is to the left rear, working at a table, pouring water. The scene is lit by the flame of a single lamp. The painting is signed "Walter Rane" on the lower right.
Հիսուսը վարդապետ ուսուցիչ էր: Նրա՝ երկու հազար տարվա վաղեմության քարոզները մինչ օրս ոգեշնչում են ողջ աշխարհի մարդկանց՝ ավելի լավ կյանք վարելու համար։ Նա ուսուցանում էր բազմություններին, բայց Աստվածաշունչը վկայում է, որ Նա ժամանակ էր հատկացնում նաև անհատների հետ հոգևոր կապ հաստատելու համար։

Յուրաքանչյուրս, այդ թվում և դուք, կարող ենք զգալ ավելի մեծ ուրախություն և խաղաղություն՝ հետևելով Հիսուս Քրիստոսի ուսմունքներին։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ձեր համայնքը շաբաթական ժողովներ է անցկացնում, որտեղ կարող եք խորապես հասկանալ, թե ինչպես են այդ ուսմունքները վերաբերում ձեզ անձնապես։ Մորմոնի Գիրքը ևս պարունակում է Քրիստոսի ուսմունքների վկայություններ, որոնք լրացնում են Աստվածաշնչում եղած ուսմունքները։

Քրիստոսի քավիչ զոհաբերության շնորհիվ դու կարող ես ներվել և կրկին կյանք ստանալ։

Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունն ու մահը

Թեպետ Փրկիչը ապրեց անբասիր և կատարյալ կյանքով, ոմանք զգացին սպառնալիք Նրա ազդեցությունից կամ բարկացան, երբ Նա մերկացրեց նրանց կեղծավորությունը։ Նրանք դավադրություն կազմակերպեցին Հիսուսին սպանելու համար։

Նախքան խաչվելը՝ այդ գիշեր, Հիսուս Քրիստոսը հեռացավ Գեթսեմանիի այգի, որտեղ Նա կրեց Աստծո յուրաքանչյուր զավակի ցավերն ու հիվանդությունները։ Սա հնարավորություն տվեց Նրան օգնություն ցուցաբերել և բժշկել յուրաքանչյուր իրավիճակում։

Այնուհետև նրան մատնեցին, ձերբակալեցին, ծեծեցին, ծաղրեցին և խաչեցին։ Երեք օր անց Նա հարություն առավ՝ կրկին կյանքի կոչվելու, հաղթելով մահին և մեղքին։ Թեև Հիսուս Քրիստոսի մահը ողբերգական և անարդար էր, Նրա աստվածային զոհաբերությունը հնարավորություն տվեց մեզանից յուրաքանչյուրին ներվել և հարություն առնել մեռելներից։

Մենք կարող ենք ներվել Քրիստոսի քավության միջոցով

Երբ Հիսուս Քրիստոսը տառապեց Գեթսեմանիի այգում և խաչի վրա, Նա Իր վրա վերցրեց մեր մեղքերը։ Նա վճարեց արդարադատության գինը, որպեսզի յուրաքանչյուրս կարողանա ողորմություն ստանալ։ Երբ անկեղծորեն ապաշխարում ենք, կարող ենք արժանանալ ներման։

Եթե ձեր մեղքերը վառ կարմիրի նման են, ձյան պես կսպիտակեն. եթե դրանք որդան կարմիրի նման են, բրդի պես սպիտակ կդառնան։
Մենք կարող ենք կրկին ապրել հարության միջոցով

Հիսուս Քրիստոսը հարություն առավ մեռելներից Իր խաչելությունից հետո երրորդ օրը։ Նրա շնորհիվ մեզանից յուրաքանչյուրը կարող է նույնպես հարություն առնել և կրկին ապրել։ Մենք կարող ենք ապրել Աստծո և մեր սիրելիների հետ կատարյալ մարմնով՝ զերծ հիվանդությունից, տխրությունից և ցավից։
Christ stands in a field and watches over the sheep.

Ես կարող եմ հետևել Հիսուս Քրիստոսին

Փրկիչը հոգ է տանում ձեր մասին և հասկանում է ձեզ։ Նա զգացել է ձեր ամենադժվար փորձությունների ծանրությունը և տառապել է ձեր մեղքերի համար։ Նա ձեզ հրավիրում է հետևել Իրեն և գտնել խաղաղություն։
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»։

Ճանաչեք Հիսուս Քրիստոսին

Դուք կարող եք անձնական հարաբերություններ ունենալ ձեր Փրկչի հետ։ Սկսեք միսիոներների հետ առցանց կամ անձամբ զրուցելով այն մասին, թե ինչպես կարող եք հետևել Հիսուս Քրիստոսին։