Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը Աստծո խոսքն են

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը մեզ ուսուցանում են Աստծո ծրագիրը և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։

Սուրբ Գիրքը մեզ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին

Աստծո խոսքը տրվել է մարգարեներին և արձանագրվել սուրբ գրություններում։ Այս տեքստերի ուսումնասիրությունը մեզ ավելի է մոտեցնում Հիսուս Քրիստոսին։

Holy Scripture Guides Us Closer to Jesus
Ինչպես են համատեղ գործում Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը

Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները Աստվածաշունչը և Մորմոնի Գիրքը համարում են վկայություններ Հիսուս Քրիստոսի մասին։ Մորմոնի Գիրքն Աստվածաշնչի նման աստվածային ոգեշնչմամբ տրված գրություն է, որը կազմել են հին մարգարեները։ Երկու գրքերն ուսումնասիրելով կստանանք ոգեշնչում, հասկացողություն և ուղղորդում։
What is the Book of Mormon about - In App

Ինչի՞ մասին է Մորմոնի Գիրքը

Մորմոնի Գրքում արձանագրված է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի ավետարանը ազդել և օրհնել հնագույն Ամերիկյան մայրցամաքում ապրող մարդկանց։

Այն սկսվում է Լեքի անունով մի մարգարեի պատմությունով։ Ք․ծ․ա․ մոտ 600 թ․ Աստված նրան զգուշացրեց, որ Երուսաղեմը կործանվելու է։ Լեքին և նրա կինը՝ Սարիան, Աստծո Հոգով առաջնորդվեցին՝ տանելու իրենց ընտանիքը օվկիանոսի մյուս կողմը։

Նրանց ժառանգները հետագայում աճեցին և դարձան երկու ազգ՝ հայտնի որպես նեփիացիներ և լամանացիներ։ Մորմոնի Գրքում նրանց պատմությունները ներկայացնում են Աստծո հանդեպ հավատ, Աստծո ողորմածությունն Իր բոլոր զավակների հանդեպ և նախազգուշացումներ մեղքի դեմ։

Մորմոնի Գրքի գագաթնակետային իրադարձությունը Փրկչի այցն է Իր հետևորդներին Ամերիկա մայրցամաքում՝ Իր մահից և Հարությունից հետո։ Այս այցելությունը իրականություն դարձրեց Նրա ուսմունքը Երուսաղեմում.
«Ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է առաջնորդեմ, և իմ ձայնը կլսեն»։
Երբ Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Իր վարդապետությունը և հաստատեց Իր Եկեղեցին Ամերիկա մայրցամաքում, մարդկանց մի քանի սերունդ ապրեց խաղաղության և արդարության մեջ։

Հետագայում ժողովուրդը ներքաշվեց պատերազմի ու ամբարշտության մեջ, և նեփիացիները կործանվեցին։ Ողջ մնացած վերջին նեփիացիներից մեկը՝ Մորմոնը, կազմեց նեփիացիների հիշատակարանը՝ ստեղծելով այն գիրքը, որը մեր օրերում հայտնի է որպես Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։

Ինչպե՞ս մենք ունեցանք Մորմոնի Գիրքը

1800-ականների սկզբին Աստված ընտրեց Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե՝ Իր Եկեղեցին վերականգնելու համար։ Աստված հայտնեց, թե որտեղ էին թաքնված հին գրառումները և պատրաստեց Ջոզեֆին՝ թարգմանելու դրանք աստվածային հայտնությամբ։

Այդ ժամանակից ի վեր տպագրվել է Մորմոնի Գրքի 192 միլիոն օրինակ, և այն թարգմանվել է 115 լեզուներով։ Մորմոնի Գիրքը ոգեշնչել է միլիոնավոր մարդկանց դառնալ Հիսուս Քրիստոսի ավելի նվիրված հետևորդներ։ Այն կարող է ոգեշնչել նաև ձեզ։

Որտե՞ղ կարող եմ կարդալ այն

Դուք կարող եք կարդալ Մորմոնի Գիրքը առցանց կամ Մորմոնի Գիրքը հավելվածի միջոցով։ Դուք կարող եք նաև ստանալ գրքի օրինակն անվճար առաքմամբ ձեր տան հասցեով։
Series of images of people studying in groups, individually, in families sitting in Congo

Աստվածաշունչն Աստծո խոսքն է

Աստվածաշունչը սուրբ գիրք է, որն Աստված տվել է մեզ՝ Իր զավակներին, մեր օգտի համար։ Դրա ուսմունքները կարող են ձեզ ուժ, ոգեշնչում և ուղղորդում տալ։

Հին Կտակարանը կարդալով դուք կարող եք.

  • Իմանալ երկրի արարման մասին։
  • Կարդալ այն մասին, թե ինչպես են հին մարգարեները, ինչպիսին էր Եսային, կանխագուշակել Հիսուս Քրիստոսի գալուստը։
  • Գտնել հզոր հավատք ունեցող մարդկանց օրինակներ, ինչպիսին էր Եսթեր թագուհին։
  • Մխիթարություն գտնել Սաղմոսների և Առակների գրքերի գեղեցիկ պոեզիայում։


Նոր Կտակարանը կարդալով դուք կարող եք.

  • Ավելին իմանալ ձեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի մասին, կարդալով Նրա կյանքի, հրաշքների և կատարյալ օրինակի մասին։
  • Գտնել ուղին դեպի ավելի իմաստալից և խաղաղ կյանք և դեպի հավերժական փրկություն։
  • Իմանալ Հիսուս Քրիստոսի՝ ձեզ համար կատարած զոհաբերության և Նրա Հարության մասին։ Նրա շնորհիվ դուք կարող եք հասնել ձեր աստվածային ներուժին՝ որպես Աստծո զավակ, և պատրաստվել հավիտյան ապրելու Աստծո և ձեր սիրելիների հետ։
A boy is reading his scriptures.  The scriptures are open to Philemon.

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը վկայում են Քրիստոսի մասին

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը վկայում են Հիսուս Քրիստոսի մասին և սովորեցնում են մեր երջանկության համար ստեղծված Աստծո ծրագիրը։



Այդ երկու գրքերը չեն փոխարինում մեկը մյուսին, այլ՝ լրացնում են միմյանց ուսմունքները։



Զուգահեռ ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը, դուք կարող եք ավելի լավ հասկանալ Աստծուն և ձեր հարաբերությունները Նրա հետ։

Մորմոնի Գրքի և Աստվածաշնչի թեմաները

Զուգահեռ ուսումնասիրելով Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը, դուք կարող եք ավելի լավ հասկանալ Աստծուն և ձեր հարաբերությունները Նրա հետ։ Օրինակ, սովորեք, թե ինչ են ասում երկու գրքերն այս թեմաների մասին.
Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է: Նրա զոհաբերությունը բոլորիս համար էր։ Նրան հետևելով՝ մենք կարող ենք գտնել խաղաղություն, հույս և ներում։

Աստվածաշունչ
«Անարգված և մարդկանցից մերժված՝ նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Նա անարգված էր, և մենք նրա հանդեպ համարում չունեինք։

Հիրավի, նա մեր ցավերը վերցրեց, մեր վշտերը կրեց։ Մենք նրան համարում էինք պատուհասված, Աստծուց հարվածված և տանջված։

Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց և մեր անօրենությունների համար հարվածվեց. պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի 53․3–5):

Մորմոնի Գիրք

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և դա՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա իր վրա վեր կառնի մահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.11–12):
Աստված մեզ ստեղծել է, որպեսզի աճենք և զարգանանք։ Հետևելով Հիսուս Քրիստոսին մենք կարող ենք դառնալ Նրա նման։

Աստվածաշունչ

«Դուք նախ Աստծու արքայությունն ու նրա արդարությո՛ւնը փնտրեք, և այդ ամենը ավելիով ձեզ կտրվի»(Մատթեոս 6․33

Մորմոնի Գիրք

«Քանզի ահա, մարդկանց համար այս կյանքն է ժամանակը նախապատրաստվելու՝ հանդիպելու Աստծուն. այո, ահա, մարդկանց համար այս կյանքի օրն է իրենց գործերը կատարելու օրը:

… Հետևաբար, ես աղերսում եմ ձեզ, որ դուք չհետաձգեք ձեր ապաշխարության օրը մինչև վերջ. քանզի կյանքի այս օրից հետո, որը տրված է մեզ, որ նախապատրաստվենք հավերժության համար, ահա, եթե մենք ճիշտ չենք օգտագործում մեր ժամանակն այս կյանքում, հետո գալիս է խավարի գիշերը, որի ժամանակ ոչ մի գործ չի կարող կատարվել» (Ալմա 34.32–33):
Կյանքը չի ավարտվում, երբ մեկը մահանում է։ Մենք ապրել ենք Աստծո հետ նախքան երկիր գալը, և կարող ենք վերադառնալ Նրա մոտ։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ յուրաքանչյուր մահացած մարդ կարող է հարություն առնել և հավիտյան ապրել Աստծո հետ։

Աստվածաշունչ

«Հիսուսը նրան ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի։

Եվ ամեն ոք, ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի» ( Հովհաննես 11.25–26):


Մորմոնի Գիրք

«Եվ հետո պիտի լինի այնպես, որ նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից, և վշտից:

Հոգին պիտի վերականգնվի մարմնի հետ, և մարմինը՝ հոգու հետ, այո, և ամեն վերջավորություն և հոդ պիտի վերականգնվի իր մարմնի հետ. այո, նույնիսկ գլխի մի մազ չպիտի կորչի. այլ բոլոր բաները պիտի վերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով:

Եվ այն ժամանակ արդարները պիտի դուրս շողան Աստծո արքայության մեջ» (Ալմա 40․12, 23, 25
Երբ ծառայում ենք ուրիշներին, մենք գործում ենք այնպես, ինչպես կգործեր Հիսուս Քրիստոսը։ Մենք ծառայում ենք Աստծուն։

Աստվածաշունչ

«Քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (Մատթեոս 25․40

«Ոչ ոք ավելի մեծ սեր չունի, քան նա, ով իր կյանքն է տալիս իր բարեկամների համար» (Հովհաննես 15.13):

Մորմոնի Գիրք

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք» (Մոսիա 2.17):

Իմացեք ամբողջ պատմությանը

Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը կարող են առանձին գրքեր լինել, բայց դրանք նույն պատմության մասն են կազմում։ Ծանոթացեք Մորմոնի Գրքի ներածությանը և միսիոներների հետ ուսումնասիրեք երկու սուրբ գրքերը։