Ընտանիքները կարող են հավերժ միասին լինել
Այս կյանքում ձևավորված ձեր ընտանեկան կապերը կարող են շարունակվել մահից հետո։ Աստծո հետ ձեր հարաբերությունների ամրապնդումը կարող է հանգեցնել ձեր ընտանիքի հետ ավելի ամուր հարաբերությունների։
Ընտանիքներն առանցքային են Աստծո ծրագրում
Որպես ձեր սիրող Երկնային Հայր` Աստված ցանկանում է, որ դուք սովորեք և աճեք կյանքում։ Ընտանիքները կարևոր դեր են խաղում այդ աճի գործում։ Մենք հավատում ենք, որ․
- Ընտանիքները ամուր հասարակության կենտրոնական կառուցողական հենքն են։
- Տունը կարող է լինել մի վայր, որտեղ մենք զգում ենք աջակցություն, անվտանգություն և սեր։
- Աստծո հետ կապ պահպանելը օգնում է ստեղծել ամուր ընտանիքներ, որտեղ բավարարվում են հոգևոր, հուզական և ֆիզիկական կարիքները։
Դուք հավերժ կարող եք ձեր ընտանիքի հետ լինել
Եթե ձեր ընտանիքը սիրո և ուրախության մեծ աղբյուր է ձեր կյանքում, ապա դժվար կլինի պատկերացնել դրախտը առանց այդ մարդկանց հետ հարաբերությունների։ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրի մի մասն այն է, որ ընտանիքները կարող են հավերժ միասին լինել։
Աստվածաշնչում Հիսուսը Տասներկու Առաքյալներին տվեց քահանայության իշխանություն՝ խոստանալով, որ «ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում» (Մատթեոս 18․18 ): Աստծո այդ նույն իշխանությունը միավորում կամ կնքում է ամուսիններին ու կանանց, ծնողներին ու երեխաներին միասին՝ հավերժության համար։
Աստվածաշնչում Հիսուսը Տասներկու Առաքյալներին տվեց քահանայության իշխանություն՝ խոստանալով, որ «ինչ որ երկրի վրա կապեք, կապված կլինի երկնքում» (
Ամուսնական արարողությունները տաճարներում կատարվում են նույն այս իշխանության կողմից՝ այն խոստումով, որ նրանց ամուսնությունները, ովքեր հավատարիմ են Աստծուն և միմյանց, կարող են տևել հավերժ, այլ ոչ թե ավարտվել մահով։
Մենք կատարում ենք այս նույն կնքման արարողությունները՝ ի նպաստ մեր նախնիների, որոնք, համաձայն մեր համոզմունքի, կարող են ընտրել՝ ընդունել կամ մերժել կնքումները։
Ընտանեկան հարաբերություններն ու հանգամանքները կարող են բարդ լինել, և մենք հստակ չգիտենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի հաջորդ կյանքում։ Բայց մենք հավատում ենք Աստծո կատարյալ իմաստությանն ու սիրուն, և հավատում ենք, որ դրախտը կլինի աներևակայելի ուրախության վայր։
Մենք կատարում ենք այս նույն կնքման արարողությունները՝ ի նպաստ մեր նախնիների, որոնք, համաձայն մեր համոզմունքի, կարող են ընտրել՝ ընդունել կամ մերժել կնքումները։
Ընտանեկան հարաբերություններն ու հանգամանքները կարող են բարդ լինել, և մենք հստակ չգիտենք, թե ինչպես ամեն ինչ կդասավորվի հաջորդ կյանքում։ Բայց մենք հավատում ենք Աստծո կատարյալ իմաստությանն ու սիրուն, և հավատում ենք, որ դրախտը կլինի աներևակայելի ուրախության վայր։
Սիրող ընտանեկան հարաբերությունները, ամենայն հավանականությամբ, ձեռք կբերվեն, երբ դրանք հիմնված են Հիսուս Քրիստոսի ուսուցանած նմանատիպ սկզբունքների վրա՝
Քանի որ մենք հավատում ենք, որ ընտանիքները շատ կարևոր են այս և հաջորդ կյանքում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ջանասիրաբար աշխատում է առողջ ընտանեկան հարաբերությունները պահպանելու ուղղությամբ։ Ահա մի քանի եղանակ, թե ինչպես կարող եք աջակցություն գտնել ձեր ընտանիքի համար։
- Գթություն
- Ներում
- Ազնվություն
- Երախտագիտություն
- Աղոթք
- Համատեղ երկրպագություն
Քանի որ մենք հավատում ենք, որ ընտանիքները շատ կարևոր են այս և հաջորդ կյանքում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ջանասիրաբար աշխատում է առողջ ընտանեկան հարաբերությունները պահպանելու ուղղությամբ։ Ահա մի քանի եղանակ, թե ինչպես կարող եք աջակցություն գտնել ձեր ընտանիքի համար։
Եկեղեցու ռեսուրսներ ընտանիքների համար
Տնակենտրոն ուսումնական ծրագրեր
Տնակենտրոն ուսումնական ծրագրեր
Եկեղեցին առաջարկում է ռեսուրսներ անհատների և ընտանիքների համար, որոնք կարող են օգտագործվել Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսումնասիրելիս։ Այս ուսումնական ռեսուրսները ձեզ հնարավորություն են տալիս կիրառել ձեր սովորածը և մեծացնել ձեր հավատքը։ Սկզբունքները ամեն շաբաթ ամրապնդվում են եկեղեցում։
Մուտք գործեք ուսումնական ծրագրեր, որոնք կոչվում են «Եկ, հետևիր ինձ»։
Երիտասարդների ծրագրեր
Երիտասարդների ծրագրեր
Եկեղեցու երիտասարդների ծրագրերը աջակցում են ծնողներին իրենց երեխաներին քրիստոսանման արժեքներ ուսուցանելու հարցում, և դրանք թույլ են տալիս դեռահասներին ծանոթանալ նմանատիպ արժեքներ ունեցող այլ մարդկանց հետ։ Երիտասարդների համար նախատեսված հնարավորություններից մի քանիսը ներառում են.
- Կրոնի դասընթացներ
- Երիտասարդների խմբային շաբաթական միջոցառումներ
- Ծառայողական ծրագրեր
- Պարեր
- Ամառային ճամբարներ
- Համաժողովներ
Ընտանեկան երեկո
Ընտանեկան երեկո
Ընտանեկան երեկոն ավանդույթ է, որի ընթացքում ընտանիքներին խրախուսվում է շաբաթական մեկ երեկո նվիրել միասին ժամանակ անցկացնելուն։ Սա կարող է նշանակել՝ ավետարանի ուսումնասիրություն, խաղերի կազմակերպում, վայելել ուտելիքը և մասնակցություն միասնություն կերտող այլ միջոցառումների։ Այն, ինչն ամենալավն է ձեր ընտանիքի համար, հիանալի է։ Կարևորը որակյալ ընտանեկան ժամանակը առաջնահերթություն դարձնելն է։ Սա կարող է նաև ժամանակ լինել ընկերների, հարևանների և եկեղեցու անդամների հետ հավաքվելու համար։
Սպասավորություն
Սպասավորություն
Եկեղեցու անդամները նշանակված են ծառայելու իրենց համայնքի մի քանի մարդկանց։ Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, փորձում ենք ծառայել նրանց այնպես, ինչպես Փրկիչը կաներ։ Սա ապահովում է, որ եկեղեցու բոլոր անդամներն ունենան մեկը, ով հոգ է տանում իրենց մասին, և մեկը, ում նրանք կարող են դիմել, եթե ինչ-որ բանի կարիք ունենան։ Օրինակ՝ սպասավոր եղբայրը կամ քույրը կարող է առաջարկել եկեղեցի տեղափոխել մեքենայով, կազմակերպել, որ ճաշ բերեն, երբ ընտանիքը նորածին ունենա, կամ պարզապես բարյացակամ մեկը լինի եկեղեցու նստարաններին։
Ինքնապահովում
Ինքնապահովում
Եթե ընտանիքները կամ անհատները դժվարանում են ապահովել իրենց կարիքները, Եկեղեցու բարօրության ծրագիրը կարող է օգնել այնպիսի ռեսուրսներով, ինչպիսիք են մթերքները։ Եկեղեցու զբաղվածության ծառայությունները կարող են օգնել մարդկանց նոր աշխատանք գտնելու կամ աշխատանք փնտրելու հմտությունները բարելավելու հարցում։ Մենք առաջարկում ենք Եկեղեցու կողմից հովանավորվող դասընթացներ, որոնք բաց են բոլորի համար՝ անձնական ֆինանսների, էմոցիոնալ դիմադրողականության զարգացման և բիզնես սկսելու վերաբերյալ։
Չափահաս ամուրիների համար համայնքի կառուցում
Չափահաս ամուրիների համար համայնքի կառուցում
Յուրաքանչյուր անհատ մեր երկնային ծնողների ընտանիքի մասն է կազմում։ Եկեղեցի հաճախող բոլոր մարդիկ չէ, որ ապրում են ընտանիքի հետ, բայց բոլորը կարող են հոգևոր աջակցություն և համայնք գտնել եկեղեցում։ Չափահաս ամուրիները կարող են իրենց ընտրությամբ երկրպագել ընտանիքներից և երեխաներից բաղկացած համայնքում, կամ աշխարհի որոշ մասերում նրանք կարող են հաճախել իրենց տարիքային խմբի չափահաս ամուրիների համար նախատեսված ժողովներին։ Կրոնի դասընթացներին և չափահաս ամուրիների համար նախատեսված հասարակական միջոցառումներին մասնակցելը կարող է եզակի հնարավորություններ ընձեռել ընկերության և հոգևոր զարգացման համար։