Ինչո՞ւ ենք մենք այստեղ՝ Երկրի վրա, և ի՞նչ է պատահում մեր մահից հետո

Աստված հավերժական ծրագիր ունի ձեզ համար։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ այս կյանքից հետո դուք հավերժ կարող եք լինել ձեր ընտանիքի հետ։
Աստված՝ մեր սիրող Երկնային Հայրը, ուզում է, որ մենք երջանկություն և ուրախություն զգանք։ Նա մեզ համար ծրագիր ստեղծեց, որպեսզի մենք գանք երկիր, աճենք և վերադառնանք՝ Իր հետ հավերժ ապրելու համար։ Նրա ծրագիրը իմաստ ու բովանդակություն է հաղորդում մեր կյանքին և պատասխանում է հետևյալ կարևոր հարցերին՝ «Որտեղի՞ց եմ ես եկել»։ «Ինչո՞ւ եմ ես այստեղ» և «Ի՞նչ է պատահում իմ մահից հետո»։

Որտեղի՞ց ես եկել

Ձեր պատմությունը սկսվում է ձեր ծնվելուց առաջ։ Երկնքում դուք գոյություն ունեիք որպես հոգի՝ Աստծո և Նրա մնացած հոգևոր զավակների հետ։ Մենք բոլորս Նրա ընտանիքի անդամներն ենք, և մեր նախամահկանացու կյանքում մենք ընտրել ենք հետևել Աստծո ծրագրին։ Սա նշանակում է գալ երկիր, որպեսզի մենք կարողանանք կատարել մեր հավերժական առաջընթացի հաջորդ քայլը:

Արարում

Երկնային Հոր ղեկավարությամբ Հիսուս Քրիստոսը ստեղծեց երկիրը և նրանում բնակվող բոլոր կենդանի էակներին: Ադամն ու Եվան Աստծո հոգևոր առաջին զավակներն էին, որ եկան երկիր: Աստված ստեղծեց նրանց ֆիզիկական մարմիններն Իր պատկերով և նրանց դրեց Եդեմի պարտեզում:

Ադամի ու Եվայի անկումը

Մինչ Ադամն ու Եվան պարտեզում էին, Աստված պատվիրեց նրանց չուտել բարու և չարի գիտության ծառի պտուղը։

Եթե նրանք հնազանդվեին այս պատվիրանին, ապա կարող էին մնալ պարտեզում, բայց չէին կարողանա առաջադիմել՝ սովորելով մահկանացու կյանքի հակադրությունից և դժվարություններից։ Նրանք երբեք չէին զգա ուրախությունը, քանի որ երբեք չէին կարողանա զգալ վիշտն ու ցավը։

Սատանան գայթակղեց Ադամին ու Եվային, որպեսզի ուտեն արգելված պտուղը։ Եվան որոշեց ուտել պտուղը և Ադամին էլ տվեց դրանից մի փոքր։ Եվ նա նույնպես որոշեց այն ճաշակել: Այդ ընտրության հետևանքով նրանք վտարվեցին պարտեզից և հեռացան Աստծո ներկայությունից: Այս իրադարձությունը կոչվում է անկում։

Անկումը մարդկության համար մեկ քայլ առաջ էր և մեծ օրհնություն մեզ բոլորիս համար։ Անկումը մեզ հնարավորություն տվեց ծնվել երկրի վրա և առաջադիմել Երկնային Հոր ծրագրում:

Անկումը մարդկության համար մեկ քայլ առաջ էր և օրհնություն մեզ բոլորիս համար։ Անկման օրհնությունները ներառում են.
  • Ադամն ու Եվան դարձան մահկանացու:
  • Նրանք զգացին և կարողացան օգտագործել իրենց ազատ կամքը՝ բարու և չարի միջև ընտրություն կատարելու համար։
  • Քանի որ Ադամն ու Եվան բախվեցին հակառակության, նրանք կարողացան սովորել և առաջադիմել։
  • Քանի որ նրանք վիշտ էին զգացել, ապա կարող էին նաև ուրախություն զգալ։
  • Անկումը հնարավոր դարձրեց, որ մենք բոլորս ծնվենք երկրի վրա և առաջադիմենք Երկնային Հոր ծրագրում։
Անկման շնորհիվ մենք օրհնված ենք ֆիզիկական մարմիններով, բարու և չարի միջև ընտրելու իրավունքով և հավերժական կյանք ձեռք բերելու հնարավորությամբ։ Սրանցից ոչ մեկը հնարավոր չէր լինի, եթե Ադամն ու Եվան մնային պարտեզում։

Ադամն ու Եվան իրենց երախտագիտությունը հայտնեցին Անկման արդյունքում եկած օրհնությունների համար.

«Ադամն օրհնեց Աստծուն և լցված էր, և սկսեց մարգարեանալ երկրի բոլոր ընտանիքների վերաբերյալ՝ ասելով. Օրհնյալ է Աստծո անունը, քանզի իմ օրինազանցության հետևանքով աչքերս բացվել են, և այս կյանքում ես ուրախություն կունենամ, և կրկին, մարմնի մեջ, ես կտեսնեմ Աստծուն:

«Եվ Եվան՝ նրա կինը, լսեց բոլոր այս բաները, և ուրախացավ՝ ասելով. Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք սերունդ չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին»:

Adam and Eve standing together.  Eve is holding a baby.  They are both looking at the baby.

Ինչո՞ւ ես այստեղ

Երկրի վրա կյանքը Աստծո գեղեցիկ ծրագրի էական մասն է մեզանից յուրաքանչյուրի համար։ Այստեղ ունեցած փորձառությունները մեզ օգնում են սովորել, աճել և պատրաստվել մեր Երկնային Հոր մոտ վերադառնալուն։

Հիսուս Քրիստոսի քավությունը առանցքային է Աստծո երջանկության ծրագրում

  • Ադամի ու Եվայի անկման պատճառով մենք բոլորս ենթակա ենք մեղքի և մահվան:
  • Քանի որ Աստված սիրում է մեզ, Նա երկիր ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որ փրկագնի մեզ մեղքից և մահից:
  • Հիսուսի քավող զոհաբերության շնորհիվ մենք կարող ենք ներվել և մաքրվել մեր մեղքերից, և մեր սրտերը կարող են փոխվել։ Սա մեզ համար հնարավոր է դարձնում վերադառնալ Աստծո ներկայություն և ունենալ երկարատև ուրախություն։
Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ մխիթարություն, հույս և բժշկություն: Նրա քավիչ զոհաբերությունը Նրա սիրո վերջնական դրսևորումն է: Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է ճիշտ դարձվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Because of Him—Easter Video

Ի՞նչ է պատահում քո մահից հետո

Ինչպես մենք ապրել ենք երկիր գալուց առաջ, այնպես էլ կշարունակենք ապրել մահից հետո։ Սրա իմացությունը կարող է մխիթարություն և խաղաղություն պարգևել, երբ մենք կամ մեր հարազատները բախվում են մահվան խնդրի հետ։ Մինչ մենք սգում ենք մեր մահացած հարազատների համար, Հիսուս Քրիստոսի շնորհիվ հույս կա՝ մահը վերջը չէ (տես Հովհաննես 11․25–26):

Հոգևոր աշխարհը

Երբ մենք մահանում ենք, մեր հոգին և մարմինն առանձնանում են։ Նույնիսկ եթե մեր մարմինը մահանում է, մեր հոգին՝ մեր էությունը, շարունակում է ապրել։ Մեր հոգին գնում է հոգևոր աշխարհ, որը սովորելու և նախապատրաստվելու սպասման շրջան է, մինչև մենք ստանանք հարության պարգևը։

Հարություն

Հարությունը մեր մարմնի և հոգու վերամիավորումն է և մեր հավերժական աճի հաջորդ քայլը։

Երբ մենք հարություն առնենք, յուրաքանչյուրս կունենա առանց ցավի և հիվանդությունների կատարյալ ֆիզիկական մարմին: Մենք անմահ ենք լինելու՝ ապրելով հավիտյան։

Փրկչի քավության և հարության շնորհիվ յուրաքանչյուր մարդ, ով երբևէ ապրել է, հարություն կառնի (Ալմա 11․42–44):

Փրկությունը հնարավոր է Հիսուս Քրիստոսի միջոցով

Քանի որ մենք բոլորս հարություն ենք առնելու, բոլորս կփրկվենք կամ փրկություն կստանանք ֆիզիկական մահից: Բայց ո՛չ հարությունը, ո՛չ էլ մեր մեղքերից փրկությունը հնարավոր չէին լինի առանց Հիսուս Քրիստոսի։

Նա տառապեց մեր մեղքերի համար, որպեսզի երբ մենք աղոթենք ներման համար և փորձենք փոխվել, կարողանանք մաքրվել։ Նա նաև մահացավ խաչի վրա և հարություն առավ մեռելներից։ Հիսուսի շնորհիվ մահը վերջը չէ։

Դատաստան և հավերժական փառք

Հարության ժամանակ մեզանից յուրաքանչյուրը անհատապես կդատվի Հիսուսի՝ մեր Փրկչի կողմից։ Այս վերջնական դատաստանը հիմնված կլինի մեր ցանկությունների, գործողությունների և ընտրությունների վրա։

Միայն Աստված և Հիսուսը կատարելապես գիտեն մեր սրտերն ու մեր կյանքի հանգամանքները, ուստի միայն նրանք կարող են մեզ կատարելապես դատել։ Այս դատաստանը կլինի սիրո, ողորմածության, արդարադատության և պատասխանատվության դատաստան (տես 3 Նեփի 27․14–15):

Christ, dressed in white, is portrayed as a shepherd. He is holding a dark colored lamb while many light colored sheep follow behind him.
Աստծո վերջնական նպատակն է օգնել Իր բոլոր զավակներին վերադառնալ և ապրել Իր հետ՝ սելեստիալ արքայությունում։

Մեզ համար նախատեսված Աստծո ծրագիրը հնարավոր է դարձնում Նրա և մեր ընտանիքների հետ հավերժական կյանքը։ Աստծո երջանկության ծրագրին հետևելը ներառում է.
  • Հավատալ Հիսուս Քրիստոսին։
  • Ապաշխարել մեր մեղքերից:
  • Մկրտվել Նրա անունով։
  • Ստանալ Սուրբ Հոգու պարգևը։
  • Պահել Աստծո պատվիրանները։
  • Ապաշխարել, երբ սխալներ ենք գործում։

Իմացեք ավելին Աստծո ծրագրի մասին

Աստված ծրագիր ունի ձեզ համար: Իմացեք կյանքի նպատակի մասին միսիոներների հետ՝ առցանց կամ անձամբ այցով։