2025
Սուրբ գրություններ սվահիլի լեզվով
Դեկտեմբեր 2024


«Սուրբ գրություններ սվահիլի լեզվով», Ընկեր, հունվար 2025, 36-37:

Սուրբ գրություններ սվահիլի լեզվով

Երանի թե ինչ-որ բան կարողանայի անել օգնելու համար,- մտածեց Ջարեդը:

Իրական պատմություն Ավստրալիայից:

Ջարեդը մտավ կիրակնօրյա դպրոց և նստեց իր դասընկերների հետ։ Նա նկատեց մի տղայի, որին չէր ճանաչում. նա ներս մտավ ու մի քանի աթոռ հեռու նստեց:

Ջարեդի ուսուցիչը՝ եղբայր Թրուդգենը, ժպտաց դասարանին։ «Սա Էմանուելն է»,- ասաց նա։ «Նա և իր ընտանիքը հենց նոր են տեղափոխվել Ավստրալիա։ Սա նրանց առաջին կիրակին է մեր ծխում»։

Ջարեդը մտածեց, որ գուցե դժվար է նոր ծուխ գնալը։ Նա կփորձի լինել Էմմանուելի ընկերը։

Եղբայր Թրուդգենը հանեց իր սուրբ գրությունները։ «Եկեք բոլորս բացենք 3 Նեփին»,- ասաց նա:

Ջարեդը բացեց իր սուրբ գրությունները և նայեց Էմմանուելին։ Նա սուրբ գրություններ չուներ:

Ջարեդը լայն ժպտաց նրան և թեքվեց դեպի նա։ «Ողջուն, ես Ջարեդն եմ»,- ասաց նա։ «Կցանկանայի՞ր օգտվել իմ սուրբ գրություններից»։

Էմմանուելը ի պատասխան ժպտաց։ «Հըմ, ես անգլերեն լավ չգիտեմ,- ասաց նա: «Ներիր»:

«Ի՞նչ լեզվով ես խոսում»:.

«Սվահիլի»:

Ջարեդը ոչ մի բառ չգիտեր սվահիլի լեզվով: Նա և Էմմանուելը շատ բան չասացին դասի մնացած ժամանակում:

Այդ երեկո ընթրիքի ժամանակ Ջարեդը էմմանուելի մասին պատմեց իր ընտանիքին։

«Նա իրոք շատ լավն է թվում»,- ասաց Ջարեդը: «Բայց մենք միմյանց չենք կարողանում լավ հասկանալ»:

Մայրը գլխով արեց: «Էմմանուելն ու իր ընտանիքը շատ դժվարին փորձությունների միջով են անցնում հենց հիմա»,- ասաց նա: «Նրանք ստիպված էին շատ հանկարծակի լքել իրենց երկիրը, քանի որ այնտեղ վատ բաներ էին տեղի ունենում։ Նրանք ամեն ինչ թողել են այնտեղ»։

Ջարեդը մռայլվեց: Ի՞նչ կլիներ, եթե վաղը ստիպված լինեին դուրս գալ տնից և տեղափոխվեին մի բոլորովին նոր երկիր։ Դա այնքան դժվար կլիներ։

Երանի թե էմմանուելին օգնելու համար ինչ-որ բան կարողանայի անել,- մտածեց նա: Բայց ի՞նչ աներ:

Ջարեդը չէր կարողանում դադարել մտածել Էմմանուելի մասին, երբ պատրաստվում էր անկողին մտնել: Նա նստեց իր գրասեղանի մոտ և Մորմոնի Գրքից կարդաց մի քանի հատվածներ։ Սուրբ գրությունների ընթերցումը միշտ օգնում էր նրան ավելի լավ զգալ։ Այդ երեկո դրանք նաև հիշեցրին նրան, որ Էմմանուելը սուրբ գրություններ չէր ունեցել կարդալու համար։ Ջարեդը փակեց իր սուրբ գրությունները և նայեց շապիկին։ Հետո վեր թռավ աթոռից և շտապ դուրս եկավ միջանցք։

«Մամ»,- կանչեց նա։ Կարծում եմ՝ գիտեմ, թե ինչ անել՝ Էմմանուելին օգնելու համար»:

Հաջորդ կիրակի Ջարեդը անհամբերությամբ սպասում էր՝ տեսնելու Էմմանուելին: Նա նստեց մյուս սարկավագների հետ աղոթատան առջևի մասում և սպասեց՝ նոր Մորմոնի Գիրքը ծնկներին դրած։ Միսիոներները օգնել էին նրան ստանալու այդ հատուկ օրինակը հենց Էմմանուելի համար։

Երբ Էմմանուելն իր ընտանիքի հետ մտավ աղոթասրահ, Ջարեդը ժպտաց և ձեռքով կանչեց նրան։ Էմմանուելը շփոթված էր երևում, երբ նստեց Ջարեդի կողքին։ Բայց նրա աչքերը լայնացան, երբ Ջարեդը նրան տվեց Մորմոնի Գիրքը։

Սվահիլի լեզվով Մորմոնի Գիրքը փոխանցող ձեռքեր

«Ինձ համա՞ր է» Հարցրեց Էմմանուելը:

Ջարեդը գլխով արեց:

Էմմանուելի աչքերը շողացին։ Նա արագ թերթեց իր նոր Մորմոնի Գրքի էջերը։ «Սվահիլի»,- ասաց նա: Նա ժպտաց Ջարեդին և գիրքը սեղմեց կրծքին։ «Շնորհակալություն»:

Ջարեդի սիրտը ջերմացավ, երբ նա ևս ժպտաց: Նա գիտեր, որ էմմանուելի կյանքում չի կարող ամեն ինչ լավացնել, և նրանք դեռ չէին կարողանում միմյանց հետ շատ լավ խոսել: Բայց ամեն ինչ կարգին էր: Կարիք չկար, որ նրանք նույն լեզվով խոսեին ընկերներ լինելու համար։

Պատմություն PDF

Նկարազարդումը՝ Քեյթ Նեգլի