«Գնում ենք եկեղեցի Գուկայի հետ», Ընկեր, հունվար 2025, 30-31:
Ռահվիրաներ ամեն երկրում
Գնում ենք եկեղեցի Գուկայի հետ
Քելվինը նախկինում երբեք նման եկեղեցի չէր տեսել։
Իրական պատմություն Քենիայից:
Քելվինը զգուշությամբ դարակի վրա դրեց փայլուն ապակյա կաթի շշերը: Նա վերջերս էր տեղափոխվել ապրելու տատիկի ու պապիկի հետ՝ քաղաքից դուրս գտնվող մի գյուղում։ Նրանք կաթի խանութի սեփականատեր էին, իսկ Քելվինը սիրում էր օգնել:
«Այս երեկո մենք գնում ենք մեր եկեղեցու միջոցառմանը»,- ասաց Գուկան (պապիկը): «Ուզո՞ւմ ես գալ մեզ հետ: Զվարճալի է լինելու»։
Քելվինը սիրում էր զվարճանալ։ «Այո»,- ասաց նա։ «Ես կգամ ձեզ հետ»:
Խանութը փակելուց հետո Քելվինը, տատիկն ու պապիկը գնացին այդ միջոցառմանը։ Նրանք անցնում էին այլ խանութների կողքով, որտեղ վաճառվում էին գործվածքներ, մրգեր և ամանների մեջ աճեցված բույսեր։ Որոշ ժամանակ անց նրանք հասան եկեղեցի։
Քելվինը կանգնած էր զարմանքից լայն բացված աչքերով, երբ նայում էր գեղեցիկ շենքին: Նա նախկինում երբեք նման եկեղեցի չէր տեսել։ Եկեղեցիների մեծ մասը վերևում խաչ ունեին, բայց այս մեկը՝ ոչ:
Ներսում Քելվինի տատիկն ու պապիկը նրան ծանոթացրին շատ բարեհաճ մարդկանց հետ: Նրանք ուտում էին համեղ ուտելիքներ և խաղում խաղեր:
Բայց Քելվինը հետաքրքրասեր էր։ Ուստի նա թափառում էր եկեղեցու սրահներում։ Նա տեսավ Հիսուս Քրիստոսի նկարները: Հետո նա մտավ դասարան և պատի վրա որոշ լուսանկարներ նկատեց։
Ովքե՞ր են այդ մարդիկ։ Հետաքրքրվեց Քելվինը։
Սենյակից դուրս գալուց հետո սրահում տեսավ երկու երիտասարդի: Նրանք կրում էին ճերմակ վերնաշապիկներ և փողկապներ: «Բարև ձեզ»,- ասաց նրանցից մեկը: Մենք միսիոներներ ենք: Անունդ ի՞նչ է»։
Քելվինը ներկայացավ։ Ապա նա հարցրեց. «Ո՞վ է այդ մարդը նկարում»: Նա մատնացույց արեց սենյակում գտնվող լուսանկարներից մեկը։
«Դա մարգարեն է»,- ասաց մյուս միսիոները։ «Գիտե՞ք արդյոք, թե ինչ է մարգարեն»:
Քելվինը ժպտաց և գլուխը բացասաբար շարժեց։
«Մարգարեն պատգամաբեր է Աստծուց», - ասաց միսիոները։ Մարգարեն ուսուցանում է մեզ, թե Աստված ինչ է ցանկանում, որ մենք իմանանք։
Երբ այդ գիշեր Քելվինն իր տատիկի ու պապիկի հետ տուն էր վերադառնում, նա ձեռքում պահում էր Մորմոնի Գրքի մի օրինակ, որը միսիոներները տվել էին իրեն։ Նա անչափ ուրախացավ, երբ ավելի շատ բան իմացավ մարգարեների և այս նոր եկեղեցու մասին։
«Կկարդա՞ս մեզ համար». Հարցրեց Գուկան, երբ տուն վերադարձան։ Քելվինի տատիկն ու պապիկը կարդալ չգիտեին:
«Այո»,- ասաց Քելվինը: Նա բացեց Մորմոնի Գիրքը և բարձրաձայն կարդաց: Նա չէր հասկանում բոլոր բառերը, բայց մի յուրահատուկ բան էր զգում:
Կիրակի օրը Քելվինը տատիկի ու պապիկի հետ վերադարձավ եկեղեցի։ Նա գնաց բոլոր երեխաների համար հատկացված դասարանը: Այն կոչվում էր Երեխաների միություն։ Նա շատ երեխաների հետ ընկերացավ։ Նա ավելի շատ բան սովորեց մարգարեների և Հիսուսի մասին։
Միսիոներները եկան` Քելվինին ավելի շատ բան ուսուցանելու։ Մի օր նրան հարց տվեցին. «Կհետևե՞ս Հիսուսի օրինակին և կմկրտվե՞ս։
Նա լայն ժպտաց։ «Այո»։
Մկրտության օրը Քելվինը մտավ ջրի մեջ։ Այն սառն էր։ Բայց, երբ Քելվինը նայեց իր շուրջը, տեսավ իր տատիկին ու պապիկին, միսիոներներին և եկեղեցու բոլոր նոր ընկերներին։ Նա այնքան սիրված էր զգում։
Հիսուս Քրիստոսին հետևելով՝ Քելվինը ռահվիրա էր իր ընտանիքում։ Նա ոգևորությամբ սպասում էր, որ շարունակի հետևել Նրան, և ուրիշներին ևս օգնի հետևել Նրան:
Նկարները` Քրիստին Սորայի