«Վերականգնումը սկսվում է», Ընկեր, հունվար 2025, 24-25:
Վերականգնումը սկսվում է
Իմացեք, թե Ջոզեֆ Սմիթն ինչպես առաջնորդվեց՝ վերականգնելու Հիսուս Քրիստոսի Եկեղեցին։
-
Պալմիրա (Նյու Յորք) (1820). Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը ապրում էին այստեղ։ Ջոզեֆի ընտանիքի անդամները բոլորը գնացին տարբեր եկեղեցիներ, իսկ Ջոզեֆը չգիտեր, թե որ եկեղեցուն միանար: Նա կարդաց Աստվածաշնչում. «Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն» (Հակոբոս 1.5):
-
Սրբազան Պուրակը (1820 թվականի գարուն). Ջոզեֆ Սմիթը աղոթեց և հարցրեց Աստծուն, թե որ եկեղեցուն միանա։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին նրան: Նրանք ասացին, որ նա չպետք է միանա եկեղեցիներից որևէ մեկին։ Նրանք կանչեցին Ջոզեֆին, որպեսզի օգնեն վերականգնել Հիսուս Քրիստոսի ամբողջական ավետարանը երկրի վրա։
-
Ջոզեֆի սենյակը (1823 թ.). Մորոնի հրեշտակը այցելեց Ջոզեֆ Սմիթին։ Նա պատմեց Ջոզեֆին ոսկե թիթեղների մասին, որոնց վրա կար Հիսուս Քրիստոսի ամբողջական ավետարանը։ Մինչ Մորոնին խոսում էր, Ջոզեֆը տեսիլք տեսավ, թե որտեղ էին թաղված թիթեղները։
-
Կումորա բլուրը (1827). Մորոնի հրեշտակը Ջոզեֆ Սմիթին տվեց ոսկե թիթեղները Կումորա բլրի վրա։ Ջոզեֆը նաև հատուկ գործիքներ ստացավ, որոնք թաղվել էին թիթեղների հետ։ Աստված պատրաստել էր դրանք, որպեսզի օգներ նրան թարգմանելու թիթեղները։ Թարգմանված թիթեղները դարձան Մորմոնի Գիրքը, որպեսզի Աստծո բոլոր զավակները կարողանային կարդալ Նրա խոսքերը։
Նկարը՝ Ադամ Կոֆորդի