«Աղոթքի պարգևը», Ընկեր, հունվար 2025, 20-21:
Մեր ղեկավարներից
Աղոթքի պարգևը
Հարմարեցված է «Աղոթիր, նա այնտեղ է», Լիահոնա, մայիս 2024, 77-79:
Երկնային Հայրը ձեզ հատուկ պարգև է տվել: Դա աղոթքի պարգևն է: Աղոթքը կարող է օգնել մեզ ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։
Ես ուզում եմ կիսվել երեք պարգևներով, որոնց համար կարող եք աղոթել:
1.Աղոթեք, որ իմանաք:
Եթե մենք չենք կարող տեսնել Երկնային Հորը, երբ մենք ասում ենք մեր աղոթքները, ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ Նա լսում է:
Նախագահ Նելսոնը հրավիրեց ձեզ «բացել ձեր սիրտը ձեր Երկնային Հոր առաջ․․․ Իսկ հետո լսել»:* Դուք կարող եք իմանալ , որ Երկնային Հայրը լսում է ձեր աղոթքները, երբ լսում եք այն, ինչ զգում եք ձեր սրտում, և մտքերը, որոնք գալիս են ձեր մտքին:
2.Աղոթեք, որ աճեք:
Ինչպե՞ս եք ցանկանում աճել: Ցանկանո՞ւմ եք նոր հմտություն սովորել, թե՞ նոր ընկերներ ձեռք բերել: Դուք կարող եք աղոթել, որպեսզի ավելի շատ նմանվեք Հիսուս Քրիստոսին ։
Իմ նոր ընկեր Ջոնանը պատմեց ինձ, թե ինչպես է դպրոցում հաճախ իրեն անհանգիստ զգում։ Բայց երբ նա սկսեց աղոթել դպրոցից առաջ, խաղաղություն զգաց։ Ջոնանը աղոթում է, որ ամեն օր աճի, և դու էլ կարող եք աղոթել:
3. Աղոթեք, որ ցույց տաք:
Երբ փոքր աղջիկ էի, աղոթում էի ընտանիքիս համար։ Ես ուզում էի իմանալ, թե ինչպես կարող եմ օգնել նրանց։ Երկնային Հայրն օգնեց ինձ իմանալ, որ ես կարող եմ լինել Հիսուս Քրիստոսի ավետարանի օրինակը։ Դա այն է, ինչ ես կկարողանայի անել։
Եթե աղոթում եք ձեր ընտանիքի կամ ուրիշների համար, մի հանձնվեք։ Երկնային Հայրը ցույց կտա ձեզ, թե դուք ինչ կարող եք անել: Երբ անկեղծորեն խնդրեք Նրա օգնությունը, Նրա Հոգին կառաջնորդի ձեզ։
Իմ աղոթքները
Ամեն անգամ, երբ աղոթում եք, մտածեք այս հարցերի շուրջ։ Հետո գունավորիր ծաղիկը: Տեսեք, արդյոք կարող եք գունավորել ամբողջ էջը:
-
Ի՞նչ եմ ես ուզում իմանալ:
-
Ինչպե՞ս եմ ուզում աճել:
-
Ինչպե՞ս կարող եմ ցույց տալ Երկնային Հոր սերը ուրիշներին:
Նկարները՝ Ջարեդ Բեքսթրանդի