«Վերականգնումը քեզ համար է», Ընկեր, հունվար 2025, 2-3:
Առաջին Նախագահությունից
Վերականգնումը քեզ համար է
Հարմարեցված է «Լսիր Նրան» հոդվածից, Լիահոնա, մայիս 2020, 88-92:
Ի՞նչ է ձեզ համար նշանակում, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է երկրի վրա:
Դա նշանակում է, որ դուք և ձեր ընտանիքը կարող եք հավերժ կնքվել միասին: Դա նշանակում է, որ երբ դուք մկրտվում և հաստատվում եք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ, Սուրբ Հոգին կարող է միշտ ձեզ հետ լինել։ Դա նշանակում է, որ քահանայության զորությունը կարող է օրհնել ձեզ, երբ ուխտեր կապեք Նրա հետ և պահեք դրանք:
Աստծո մարգարե Ջոզեֆ Սմիթը ձեր մարգարեն է: Նա վերականգնված եկեղեցու առաջին մարգարեն էր: Հայտնությունը դեռ հոսում է Տիրոջից վերականգնման այս շարունակական գործընթացում։
Աստված ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Նրա Եկեղեցին վերականգնվել է: Նա և մեր Երկնային Հայրը հսկում են մեզ:
Վերականգնել նկարը
Գնացեք էջ 6 և կարդացեք, թե ինչ է նշանակում վերականգնում : Հետո փորձեք վերականգնել այս նկարը՝ նկարելով բացակայող մասերում։
Նկարները՝ Ալիսա Փիթերսենի