«Կորած ակնոցը», Ընկեր, հունվար 2025, 44-45:
Կորած ակնոցը
Իրական պատմություն Բոլիվիայից:
Դպրոցի առաջին օրն էր։ Անդրեսը այնքան ոգևորված էր: Այժմ նա առաջին դասարանում էր։ Նա մեծ երեխա էր։
Բայց երբ նա դպրոց հասավ, այն չափազանց մեծ ու ահազդու էր թվում՝ նույնիսկ մեծ երեխայի համար։ Նա ամուր բռնեց մայրիկի ձեռքը։
«Ամեն ինչ լավ կլինի»: Մայրիկը ժպտաց: «Ասա ողջույն քո ուսուցչին: Բարի եղիր քո դասընկերների հանդեպ: Ու մի մոռացիր ակնոցիդ մասին հոգ տանել»:
Մեկ շաբաթ առաջ Անդրեսը ստացավ իր առաջին ակնոցը: Նրա ծնողները միշտ հիշեցնում էին նրան, որ հոգ տանի դրա մասին։
Մայրիկը հրաժեշտ տվեց։ «Հաճելի օր քեզ»:
Բայց Անդրեսի համար օրը հրաշալի չէր։ Ինչ-որ սարսափելի բան պատահեց։
Դպրոցից հետո նա վազեց դեպի մայրիկը։ «Ակնոցս կորցրի»,- լաց եղավ նա։ «Ես ամեն տեղ նայեցի, բայց չգտա»։
«Օ, ոչ»: Մայրիկը անհանգստացած էր երևում։ «Արի խնդրենք Երկնային Հորը, որ օգնի»։
«Կարծում ես դա կօգնի՞»,- հարցրեց նա:
«Արի փորձենք և տեսնենք: Երկնային Հայրը միշտ լսում է մեր աղոթքները»,- ասաց մայրիկը:
Անդրեսն ու մայրիկը աղոթեցին: Նրանք խնդրեցին Երկնային Հորը օգնել Անդրեսին գտնել իր ակնոցը։
Հաջորդ օրը դպրոցում Անդրեսը դեռ տխուր էր։ Հետո մի տղա մոտեցավ նրան։
«Ես կարծում եմ, որ սա քոնն է»: Տղայի ձեռքում ակնոց կար։ «Ես գտա այն ֆուտբոլի դաշտի մոտ»:
Անդրեսը վերցրեց ակնոցը: Դա իրենն էր։ Նա չէր կարողանում հավատալ:
Դպրոցից հետո նա վազեց դեպի մայրիկը և ամուր գրկեց նրան։
«Ակնոցդ գտա՞ր»,- ասաց նա։ «Դու պետք է այնքան ուրախ լինես, որ գտար այն»:
«Ես ուրախ եմ»: Ասաց Անդրեսը: «Բայց ես ավելի երջանիկ եմ իմ սովորածի շնորհիվ»:
«Իսկ ի՞նչ է դա»:
Անդրեսը լայն ժպտաց։ «Աղոթքն իսկապես օգնում է»:
Նկարները՝ Սյուզաննա Թեոդորոյի