2025
Ավետարանի իմ խոսքերը
Դեկտեմբեր 2024


«Ավետարանի իմ խոսքերը», Ընկեր, 2025, 6:

Ավետարանի իմ խոսքերը

Փնտրիր այս բառերն ու արտահայտությունները Ընկեր ամսագրի այս համարում։

Առաջին Տեսիլքը

Սրբազան Պուրակի նկարը թղթի վրա

Առաջին Տեսիլքն այն էր, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը այցելեցին Ջոզեֆ Սմիթին՝ նրա աղոթքից հետո։ Նա ցանկանում էր իմանալ, թե որ եկեղեցուն միանար։ Նրանք ասացին Ջոզեֆին, որ նա օգնելու էր կազմավորել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին երկրի վրա։

Սրբազան պուրակ

Սրբազան պուրակը այն վայրն է, որտեղ Ջոզեֆ Սմիթն ունեցավ Առաջին Տեսիլքը: Այն գտնվում էր անտառում` Ջոզեֆի տան մոտ (Պալմիրա, Նյու Յորք, ԱՄՆ):

Վերականգնում

Եկեղեցու շենքը՝ պատրաստված թղթից

Ինչ-որ բան վերականգնել նշանակում է վերադարձնել այն, իր նախկին վիճակին: Վերականգնում ենք կոչում հետևյալ իրադարձությունը՝ Հիսուս Քրիստոսը երկիր է վերադարձնում իր ճշմարիտ ավետարանը: Վերականգնումը սկսվեց այն ժամանակ, երբ Ջոզեֆ Սմիթը տեսավ Առաջին Տեսիլքը: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը դեռևս հայտնություն է ստանում Եկեղեցու համար՝ որպես մեր մարգարե: Սա նշանակում է, որ Վերականգնումը շարունակվում է այսօր:

Հայտնություն

Հայտնությունն այն է, թե ինչպես է Երկնային Հայրը խոսում մեզ հետ: Մենք ստանում ենք հայտնություն Սուրբ Հոգու միջոցով: Նա կարող է զգացմունքներ բերել մեր սրտին և խոհեր՝ մեր մտքին:

Պատմություն PDF

Նկարները՝ Մադի Բեյքերի