«Բաբելոնի աշտարակը», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Բաբելոնի աշտարակը», Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 11
Բաբելոնի աշտարակը
Մարդիկ փորձում են դեպի երկինք ճանապարհ կառուցել
Ջրհեղեղից հետո մարդիկ սկսեցին չհնազանդվել Աստծուն: Ոմանք չէին հավատում Աստծո ծրագրին: Առանց Աստծուն հարցնելու, նրանք սկսեցին աշտարակ կառուցել` փորձելով հասնել երկինք: Դա կեղծ տաճար էր, որը կոչվում էր Բաբելոնի աշտարակ:
Ծննդոց 11․4, 9
Աստծուն դուր չեկավ, որ մարդիկ աշտարակ են կառուցում։ Նա խառնեց նրանց լեզուն, որպեսզի չհասկանան միմյանց: Քանի որ մարդիկ չէին հասկանում միմյանց, ստիպված եղան դադարեցնել աշտարակի կառուցումը:
Ծննդոց 11․6-8, Եթեր 1.33
Աստված ցրեց մարդկանց, ուղարկելով երկրի տարբեր մասեր։
Ծննդոց 11․9