«Հագարը», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Հագարը», Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 16
Հագարը
Տիրոջ ծրագիրը Իր դստեր համար
Հագարը Սարայի աղախինն էր։ Սարան ծեր էր և երեխաներ չուներ: Նա իր ամուսնուն՝ Աբրահամին ասաց, որ ամուսնանա Հագարի հետ, որպեսզի նրանք երեխաներ ունենան: Աբրահամն ու Հագարը ամուսնացան և շուտով Հագարը երեխա էր սպասում։
Ծննդոց 16․1-3
Հագարը և Սարան սկսեցին անբարյացակամ վերաբերվել միմյանց: Հագարը նախընտրեց փախչել անապատ:
Ծննդոց 16․4-6
Ճանապարհորդելիս Հագարը շատ հոգնած էր ու ծարավ: Ի վերջո, նա հասավ ջրով առատ մի տեղ և հանգստացավ այնտեղ:
Ծննդոց 16․7
Տերը գիտեր Հագարի դժվարությունների մասին և ծրագիր ուներ նրան օգնելու համար: Նա հրեշտակ ուղարկեց, որպեսզի խնդրեր Հագարին վերադառնալ Աբրահամի և Սարայի մոտ։ Նա խոստացավ, որ Հագարի ընտանիքը կմեծանա: Նա ասաց, որ երեխան, որին Հագարը ունենալու էր, տղա էր, և նրա անունը պետք է դնի Իսմայել:
Ծննդոց 16․7-14
Հագարը վստահեց Տիրոջը և հնազանդվեց հրեշտակին: Նա վերադարձավ Աբրահամի ու Սարայի մոտ։ Հագարը որդի ունեցավ, և նրա անունը Իսմայել էր: Հագարը գիտեր, որ Տերը հսկում էր իրեն։
Ծննդոց 16․11, 15