Աբրահամն ու Իսահակը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Աբրահամն ու Իսահակը, Հին Կտակարանի պատմություններ
Ծննդոց 17, 21-22
Աբրահամն ու Իսահակը
Հայրը, որդին և զոհաբերությունը
Աբրահամը և Սարրան որդի ունեցան, ինչպես որ խոստացել էր Տերը: Նրանք երեխային կոչեցին Իսահակ:
Ծննդոց 17.9, 21.1-3
Նրանք սիրում էին Իսահակին: Նրանք ուսուցանում էին նրան ընտրել ճիշտը և վստահել Տիրոջը:
Ծննդոց 21.8
Տերը խոստացավ Աբրահամին և Սարրային, որ Իսահակի միջոցով նրանց ընտանիքը կաճի և կօրհնի ամբողջ երկիրը: Բայց մի օր Տերն Աբրահամին պատվիրեց Իսահակին տանել Մորիայի սարը և զոհաբերել նրան։
Ծննդոց 17.1 -8, 22.1–2
Սար բարձրանալու ճանապարհին Իսահակը հարցրեց, թե որտեղ է զոհաբերության գառը: Աբրահամն ասաց, որ Տերը գառ կուղարկի:
Ծննդոց 22․4-8
Մորիայի սարի վրա Աբրահամը զոհասեղան կառուցեց և վրան փայտ դրեց:
Ծննդոց 22․8-9
Ինչպես Տերն էր պատվիրել, Աբրահամը խնդրեց Իսահակին պառկել զոհասեղանի վրա: Իսահակը վստահում էր Աբրահամին ճիշտ այնպես, ինչպես Փրկիչ Հիսուս Քրիստոսն էր վստահում իր Հորը:
Ծննդոց 22.9
Երբ Աբրահամը պատրաստվում էր զոհաբերել Իսահակին, Տիրոջ հրեշտակը կանգնեցրեց նրան: Աբրահամը ցույց տվեց իր հավատքը Տիրոջ հանդեպ: Աբրահամը գիտեր, որ ինքը միշտ կհետևի Տիրոջը:
Ծննդոց 22.10–12
Աբրահամը բարձրացրեց աչքերը և թփերի մեջ մի խոյ տեսավ: Տերը խոյ էր ուղարկել զոհաբերության համար:
Ծննդոց 22.13
Աբրահամն ու Իսահակը իմացան, թե ինչպես է Երկնային Հայրը զոհաբերելու Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին: Տեր Հիսուս Քրիստոսը վստահում էր Աբրահամին, որովհետև նա հնազանդվեց: Աբրահամը վստահում էր Տիրոջ խոստմանը, որ մի օր իր ընտանիքը կաճի և իրենց թիվն ավելի շատ կլինի, քան աստղերի թիվը երկնքում:
Ծննդոց 22.17–18, Հակոբ 4.5