«Ռախաբը և լրտեսները», Հին Կտակարանի պատմություններ (2022)
«Ռախաբը և լրտեսները», Հին Կտակարանի պատմություններ
Հեսու 2, 6
Ռախաբը և լրտեսները
Ընտրություն, որը փրկում է ընտանիքը
Ռախաբ անունով մի կին ապրում էր Երիքովում, նախքան իսրայելացիների կողմից քաղաքի գրավումը: Նա լսել էր, որ Տերը բաժանել էր Կարմիր ծովը իսրայելացիների համար: Ռախաբը գիտեր, որ Տերը կօգներ իսրայելացիներին կռվել իր քաղաքի դեմ: Երիքովի մարդիկ ամբարիշտ էին:
Հեսու 2․9-11
Հեսու մարգարեն գլխավորեց իսրայելացիների բանակը: Նա երկու լրտես ուղարկեց Երիքով: Բայց լրտեսներին նկատել էին և Երիքովի թագավորը պահակներ ուղարկեց նրանց ձերբակալելու համար:
Հեսու 2․1-3
Լրտեսները եկան Ռախաբի տուն: Ռախաբը համաձայնեց օգնել լրտեսներին, և նրանց թաքցրեց իր տան տանիքում:
Հեսու 2․4-6
Թագավորի մարդիկ խուզարկեցին Ռախաբի տունը, բայց չգտան լրտեսներին: Նրանց հեռանալուց հետո Ռախաբը լրտեսներին խնդրեց պաշտպանել իր ընտանիքը, երբ իսրայելացիների բանակը գա Երիքովի դեմ կռվելու: Լրտեսները Ռախաբին խոստացան, որ նրա ընտանիքն ապահով կլինի: Այնուհետև Ռախաբը պարան նետեց պատուհանից, որպեսզի լրտեսները փախչեն:
Հեսու 2․3, 12-15
Լրտեսները վերադարձան Հեսու մարգարեի մոտ և Իսրայելի բանակին ասացին, որ Ռախաբի տան անդամներին չվնասեն: Դրանից հետո, երբ իսրայելացիները կռվեցին Երիքովի դեմ, նրանք կատարեցին Ռախաբին տված իրենց խոստումը: Ռախաբի քաջության շնորհիվ նրա ընտանիքը փրկվեց։ Նրա ընտանիքը միացավ Տիրոջ ժողովրդին:
Հեսու 2․23, 6․25, Եբրայեցիս 11․31