Դավիթ թագավորը, Հին Կտակարանի պատմություններ (2022)
Դավիթ թագավորը, Հին Կտակարանի պատմություններ
Ա Թագավորաց 18-19, 31, Բ Թագավորաց 1, 5, 11-12
Դավիթ թագավորը
Թագավորի պայքարը
Սավուղը՝ Իսրայելի թագավորը, տպավորված էր Գողիաթի դեմ տարած Դավիթի հաղթանակով: Սավուղը Դավիթին իր բանակների առաջնորդ նշանակեց:
Ա Թագավորաց 18.5
Դավիթը սիրում էր Տիրոջը և միշտ ցանկանում էր անել այն, ինչը ճշմարիտ էր: Իսրայելի ժողովուրդը սիրում էր Դավիթին։
Ա Թագավորաց 18․6-7
Սավուղը խանդեց Դավիթին և փորձեց սպանել նրան: Սակայն Դավիթը հետևեց Տիրոջը, և Տերը պաշտպանեց նրան Սավուղից:
Ա Թագավորաց 18.6–16, 19.1
Իսրայելացիները բազմաթիվ պատերազմների էին մասնակցում: Մի օր Սավուղը և նրա որդիները զոհվեցին մարտի դաշտում: Դավիթը սիրում էր նրանց և շատ էր վշտացած նրանց մահով: Այժմ իսրայելացիները նոր թագավորի կարիք ունեին: Տերը ընտրեց Դավիթին որպես թագավոր։ Մարդիկ երջանիկ էին։
Ա Թագավորաց 31.2–6, Բ Թագավորաց 1.11–12, 5.1–5
Տերը օրհնեց Դավիթ թագավորին և ուղղորդեց նրան: Տիրոջ օգնությամբ Դավիթի բանակը հաղթեց թշնամուն։
Բ Թագավորաց 5․6-10, 17-25
Մի օր, երբ Դավիթը պետք է մարտի գնար, նա մնաց տանը: Նա մի գեղեցիկ կին տեսավ: Նրա անունը Բերսաբե էր, և Դավիթը ցանկացավ ամուսնանալ նրա հետ: Բայց կինն արդեն ամուսնացած էր Ուրիայի՝ Դավիթի բանակի զինվորի հետ:
2 Սամուել 11.1-3
Դավիթը ցանկանում էր ամուսնանալ Բերսաբեի հետ, ուստի նա ուղարկեց նրա ամուսնուն՝ Ուրիային վտանգավոր ճակատամարտի, որպեսզի նա սպանվի:
Բ Թագավորաց 11․4-17
Շուտով Դավիթն իմացավ, որ Ուրիան զոհվել է մարտի դաշտում: Դավիթը ծառաներ ուղարկեց, որպեսզի Բերսաբեին բերեն իր մոտ, և նա ամուսնացավ նրա հետ։
Բ Թագավորաց 11.24, 26-27
Բայց Տերը գոհ չէր Դավիթի արարքից։ Տերն ուղարկեց Նաթան անունով մարգարեին՝ նրան ասելու, թե որքան լուրջ է նրա մեղքը: Դավիթը շատ վշտացավ այն բանի համար, թե ինչպես վարվեց Ուրիայի և Բերսաբեի հետ: Նա աղոթեց և ծոմ պահեց Տիրոջից ներում ստանալու համար։
Բ Թագավորաց 11.27, 12.1–13