Գրադարան
Իմաստության խոսք


«Իմաստության խոսք», Թեմաներ և հարցեր (2023)

այգում աշխատող ընտանիք

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Իմաստության խոսք

Առողջության Տիրոջ օրենքը, որն օրհնում է մեզ ֆիզիկապես և հոգևորապես

Մարդու մարմինը հրաշք է։ Յուրաքանչյուրը կազմված է բջիջներից, հյուսվածքներից, օրգաններից և բարդ համակարգերից, որոնք բոլորն աշխատում և գործում են միասին: Պարզապես մտածեք դրա մասին. մարդու սիրտը մեկ օրում բաբախում է ավելի քան 100․000 անգամ։ Ուղեղը կառավարում է մտքերը, շնչառությունը և տեսողությունը, ինչպես նաև շատ այլ գործողություններ: Օրգանիզմը կարող է անգամ ինքն իրեն բուժել և պայքարել վարակների դեմ:

Բայց որքան էլ այս ամենը հրաշալի է, մարդկային մարմնի մեջ ամենաուշագրավն այն է, որ յուրաքանչյուր մարդ ստեղծված է Աստծո պատկերով (տես Մովսես 2.27): Մեր մարմինները Նրա կողմից տրված պարգևներ են: Դրանք օգնում են մեզ իրականացնել մեր հավերժական նպատակը՝ ավելի նմանվել Աստծուն, երբ մենք ընտրում ենք հնազանդվել Նրա պատվիրաններին։ Մենք կարող ենք պատվել Նրան մեր մարմինների թանկագին պարգևի համար՝ հոգատարությամբ և հարգանքով վերաբերվելով դրանց։ Դա անելու կարևոր միջոցներից մեկն այն է, որ ապրենք Իմաստության խոսքով՝ հայտնությամբ տրված լավ առողջության սկզբունքներով, որոնք օրհնում են մեզ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես։

Ի՞նչ է Իմաստության խոսքը։

Իմաստության խոսքը հայտնություն է, որը տրվել է Տիրոջ կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթին 1833 թվականին, որն այժմ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնում։ Իմաստության խոսքը սովորեցնում է մեզ ուտել այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ հացահատիկը, մրգերն ու խոտաբույսերը, և խուսափել այնպիսի բաներից, ինչպիսիք են՝ ծխախոտը, ալկոհոլը, թեյը և սուրճը։ Ավելին՝ մարգարեները սովորեցրել են, որ մենք պետք է խուսափենք «վնասակար, անօրինական, կախվածություն առաջացնող կամ դատողությունը խաթարող այլ նյութերից»։ Իմաստության խոսքը և եկեղեցու ղեկավարները չեն նշում բոլոր այն նյութերը կամ սովորույթները, որոնք վնասակար են մեզ համար, մեզ խրախուսում են լինել «իմաստուն և աղոթքով դատողություն անել ընտրություն[ներ] կատարելիս», որոնք ազդում են մեր առողջության վրա:

Թեև սկզբում Իմաստության խոսքը տրվել է «ոչ պատվիրանով կամ ստիպողաբար» (Վարդապետություն և Ուխտեր 89.2), Տիրոջ ծառաները այդ ժամանակից ի վեր ուսուցանել են, որ Իմաստության խոսքին հնազանդվելը պահանջ է՝ վերականգնված ավետարանի լիարժեք օրհնությունները ստանալու համար, ներառյալ մկրտությունը, միսիոներական ծառայությունը և տաճարային արարողությունները:

Թեմայի ակնարկ. Իմաստության խոսք

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Պատվիրաններ, Դարձ, Հնազանդություն

Բաժին 1

Իմաստության խոսքը Տիրոջ առողջության օրենքն է

զույգը հեծանիվ է քշում

Այն փաստը, որ Տերը հայտնել է Իմաստության խոսքի նման հայտնություն, մի կարևոր բան է ասում Նրա և մեր մասին: Ոմանք գուցե ակնկալեն, որ կրոնը կհոգա միայն հոգևոր բաների մասին, և որ մեր ֆիզիկական մարմինների համար անհանգստանալու կարիք չի լինի։ Սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանում մեզ սովորեցնում են, որ Աստծո աչքում մեր ֆիզիկական մարմինները սուրբ են, և ֆիզիկականն ու հոգևորը սերտորեն կապված են: Իմաստության խոսքն Աստծո սիրո նշանն է․ Նա տվեց այն մեզ, որովհետև Նա ցանկանում է, որ մենք լինենք առողջ և երջանիկ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգևորապես:

Մտորելու հարցեր

  • Իմաստության խոսքը մասամբ ոգեշնչված էր Էմմա Սմիթի մտահոգությունից։ Կարդացեք այդ մասին «The Word of Wisdom» Revelations in Context ձեռնարկում։ Այնուհետև, երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 89 բաժնի հայտնությունը, փնտրեք Աստծո բացահայտած ճշմարտությունները, որոնք ավելին էին, քան Էմմայի մտահոգությունը: Ի՞նչ է ձեզ ուսուցանում այս հայտնությունը Տիրոջ և այն մասին, թե ինչպես է Նա ուսուցանում Իր զավակներին:

  • Տերն Իմաստության խոսքն անվանեց «խոստումով սկզբունք» (Վարդապետություն և Ուխտեր 89.3): Երբ կարդաք Վարդապետություն և Ուխտեր 89 բաժինը, կարող եք թվարկել ձեր գտած սկզբունքներն ու խոստումները: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի «սկզբունքի» այս սահմանումը կարող է օգնել. «Ավետարանի սկզբունքը վարդապետորեն հիմնավորված ուղեցույց է ազատ կամքի արդար կիրառման համար»։ Ձեր ցուցակները կազմելուց հետո խորհեք, թե ինչ կարող է նշանակել հետևել այս սկզբունքներին «խելամտորեն ու գոհաբանությամբ» (հատված 11): Երբևէ նկատե՞լ եք, թե Տերն ինչպե՞ս է պահել Իր խոստումները, երբ դուք ապրել եք Իմաստության խոսքով:

Սովորեք միասին

  • Միասին կարդացեք «Ձեր մարմինը սուրբ է», Երիտասարդներին զորացնելու համար․ ուղեցույց ընտրություն կատարելու համար ձեռնարկից։ Դերախաղի միջոցով փորձեք, թե ինչ ասել, երբ ինչ-որ մեկը հարցնում է, թե ինչու մենք չենք ծխում կամ օգտագործում ալկոհոլ, սուրճ և թեյ։ Ձեր պատասխանի մեջ կարող եք ներառել այն օրհնությունները, որոնք խոստացվել են մեզ Իմաստության խոսքին հետևելու համար և կիսվել, թե ինչու է այդ հայտնությունը կարևոր անձամբ ձեզ համար։ Խոսեք այն մասին, թե ինչ սովորեցիք այս վարժությունից և ինչպես կարող եք օգտագործել ձեր պատասխաններն ապագայում:

  • Պատմական համատեքստը կարող է օգնել մեզ ավելի լավ հասկանալ Իմաստության խոսքը, և թե ինչու ենք հետևում դրան։ «Word of Wisdom: What Is It?» (5.09) կամ «Word of Wisdom: Development and Practice» (5:05) տեսանյութերը կարող են օգնել մեզ իմանալ հայտնության ծագման մասին: Երեխաները կարող են հաճույքով դիտել «The Word of Wisdom» (2․10) տեսանյութը Վարդապետության և Ուխտերի պատմություններում: Խոսեք այն մասին, թե ինչու էր Աստծո համար կարևոր հայտնել առողջության օրենքն այն ժամանակ, երբ Նա արեց դա։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս է Իմաստության խոսքը ցույց տալիս Աստծո սերն Իր զավակների հանդեպ: Կարող եք նաև քննարկել, թե ինչպես կարող են այս տեսանյութերն օգնել ձեզ պատասխանել Իմաստության խոսքի վերաբերյալ ուրիշների հարցերին։

Իմացեք ավելին

  • Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 166–68

  • Եկեղեցու պատմության թեմաներ, «Word of Wisdom (D&C 89)», Ավետարանի գրադարան

Բաժին 2

Իմաստության խոսքի սկզբունքներին հնազանդվելը կարող է ֆիզիկական և հոգևոր օրհնություններ բերել մեզ

միասին քայլող չափահաս երիտասարդներ

Թեև Իմաստության խոսքը հնչում է որպես հայտնություն ֆիզիկական բաների մասին, նրա օրհնությունները և՛ ֆիզիկական են, և՛ հոգևոր (տես Վարդապետություն և Ուխտեր 89.18–21)։ Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է դա այսպես․ «Ես հասկացել եմ … որ Իմաստության խոսքի հիմնական նպատակը կապված է հայտնության հետ: Եթե ոմանք «ազդեցության տակ» հազիվ են կարողանում լսել սովորական ելույթը, ինչպե՞ս կարող են նրանք արձագանքել հոգևոր հուշումներին, որոնք դիպչում են նրանց ամենանուրբ զգացմունքներին: Քանի որ Իմաստության խոսքը նույնքան արժեքավոր է, որքան առողջության օրենքը, հոգևոր առումով այն կարող է շատ ավելի արժեքավոր լինել ձեզ համար, քան` ֆիզիկական»։ Այս պատվիրանը պահելը կարող է օգնել մեզ ունենալ Սուրբ Հոգուն որպես մեր ուղեկից, որպեսզի մենք կարողանանք հայտնություն ստանալ և առաջադիմել դեպի հավերժական կյանք տանող ճանապարհին:

Մտորելու հարցեր

  • Թեև Իմաստության խոսքը սովորեցնում է խուսափել որոշ բաներից, այն նաև սովորեցնում է դրական բաներ անել առողջության համար։ Դիտեք «Word of Wisdom» (1․48) տեսանյութն իմանալու համար, թե ինչպես մի մարդ փոխեց իր կյանքը՝ ավելի լավ հետևելով Իմաստության խոսքին։ Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է․ «Մարզվելու, բավականաչափ քնելու և ճիշտ սնվելու սովորությունները մեծացնում են հայտնություններ ստանալու և հասկանալու մեր ունակությունը»: Խորհեք, թե ինչպես կարող եք բարելավել Իմաստության խոսքին հետևելու ձեր փորձերը։ Ինչպե՞ս կարող են այդ փոփոխություններն օգուտ բերել ձեզ հոգևորապես և օգնել ձեզ հայտնություն ստանալ։

  • Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Ձեր մարմինը … Աստծո հրաշալի ստեղծագործություն է: Այն մարմնի խորան է՝ տաճար ձեր հոգու համար»։ Խորհեք այս խոսքերի շուրջ, երբ կարդաք Ա Կորնթացիներին 6.19-20 և Վարդապետություն և Ուխտեր 89.18-21 հատվածները։ Մտածեք, թե ինչպես են կապված մարմինն ու հոգին։ Ի՞նչ ֆիզիկական և հոգևոր օրհնություններ եք ստացել Իմաստության խոսքով ապրելու համար։ Կարող եք խորհել, թե ինչպես է Իմաստության խոսքին հնազանդվելը ձեզ հնարավորություն տալիս «փառավորել Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում» (Ա Կորնթացիներին 6.20)։ Գրի առեք ձեր ստացած տպավորությունները և գործեք ըստ դրանց:

Միասին սովորելու միջոցառումներ

  • Օրհնությունները, որոնք ստանում ենք Իմաստության խոսքը պահելիս, միշտ չէ, որ գալիս են մեր ակնկալած ժամանակին կամ ձևով։ Միասին կարդացեք նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի համաժողովի «Համբերությամբ շարունակենք» ուղերձից՝ իմանալու համար, թե ինչպես նա բացահայտեց դա իր համար: Այնուհետև կարող եք խոսել այն մասին, թե ինչպես է Աստված ֆիզիկապես և հոգևորապես օրհնել ձեզ՝ Իմաստության խոսքը պահելու համար, և Նա ինչպես կարող է օրհնել ձեզ ապագայում։

  • Որոշ իրավիճակներում մենք կարող ենք ճնշում զգալ՝ չհետևելու Իմաստության խոսքին։ Միասին կարդացեք Դանիել 1 գլուխը և ուշադրություն դարձրեք, թե Դանիելն ու իր ընկերներն ինչպես արձագանքեցին նման իրավիճակում։ Այնուհետև կարդացեք երեց Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ խոսքերը. «Դանիելը մեծացավ որպես Եհովայի հետևորդ: Նա հավատում և երկրպագում էր Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստծուն: Նա ուսանել էր մարգարեների խոսքերը և գիտեր Աստծո և մարդու փոխգործակցության մասին:

    «Բայց հիմա, դեռևս իր շատ երիտասարդ տարիքում նա գերության մեջ ուսանող էր Բաբելոնում: Ճնշումը նրա վրա պետք է որ հսկայական լիներ, որպեսզի հրաժարվեր իր հին համոզմունքներից և ընդուներ Բաբելոնի համոզմունքները: Բայց նա հավատարիմ մնաց իր հավատքին՝ և՛ խոսքով, և՛ գործով: …

    «Եվ Տերը օրհնեց Դանիելին: Թեև նրա հավատը վիճարկվեց և ծաղրանքի ենթարկվեց, նա հավատարիմ մնաց այն ամենին, ինչը սեփական փորձից գիտեր, որ ճշմարիտ է։»:

    Ինչպե՞ս Տերն օգնեց Դանիելին և նրա ընկերներին իրենց իրավիճակում (տես Դանիել 1.9): Ինչպե՞ս Նա օրհնեց նրանց՝ իրենց նվիրվածությունը պահելու համար։ (տես Դանիել 1.15, 17-20): Քննարկեք, թե ինչպես կարող եք նմանվել Դանիելին, երբ դժվարանում եք հետևել Իմաստության խոսքին։

Իմացեք ավելին

  • Ղևտական 10․9, Ա Կորնթացիներին 6․10, Վարդապետություն և Ուխտեր 49․18-21։

  • Քվենթին Լ. Քուք, «When Evil Appears Good and Good Appears Evil», Ensign, մարտ 2018, 30-37

  • Դեյվիդ Ա. Բեդնար, «Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 123-24

  • Բոյդ Ք. Փաքեր, «The Word of Wisdom: The Principle and the Promises», Ensign, մայիս 1996, 17-19

  • Vaping, Coffee, Tea, and Marijuana,” New Era, Aug. 2019, 28