Գրադարան
Հավիտենական ուխտ


«Հավիտենական ուխտ», Թեմաներ և հարցեր (2023)

Աբրահամը ծնկաչոք աղոթում է

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Հավիտենական ուխտ

Մեր նոր և անվերջ ուխտն Աստծո հետ

Սիրելի մեկը երբևէ խոստացե՞լ է ձեզ համար անել մի բան, որն իսկապես կօրհներ ձեր կյանքը։ Ի՞նչ զգացիք, երբ նա պահեց խոստումը։

Երկնային Հայրը նույնպես զարմանալի խոստումներ է տալիս մեզ։ Դա տեղի է ունենում, երբ նրա հետ սուրբ խոստումներ կամ ուխտեր ենք կապում, երբ ստանում ենք Նրա ավետարանի փրկող և վեհացնող արարողությունները։ Քանի որ նույնիսկ նախքան աշխարհի ստեղծումը, Աստված խոստացել է, որ մենք կարող ենք վերադառնալ և ապրել Իր հետ, եթե հետևենք Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Այս հավիտենական ուխտը կապվել էր նախ Ադամի հետ, իսկ հետո վերականգնվել հաջորդող տնտեսություններում։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, թե ինչպես ենք օրհնվում, երբ ընտրում ենք ուխտի մեջ մտնել Աստծո հետ. «Երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, ընդմիշտ հեռանում ենք չեզոք գոտուց։ Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, ունեն հատուկ սեր և ողորմություն: … Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ»։

Ի՞նչ է հավիտենական ուխտը

Հավիտենական ուխտը, որը հայտնի է նաև որպես Աբրահամի ուխտ, Հիսուս Քրիստոսի ավետարանի լիությունն է և ներառում է բոլոր արարողություններն ու ուխտերը, որոնք պետք են մեզ՝ փրկություն և վեհացում ստանալու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 66.2): Ուխտը «նոր» է, երբ Տերը նորացնում կամ վերականգնում է այն, և «հավիտենական է», քանի որ այն չի փոխվում: Հավիտենական ուխտը հաստատվել է երկրի վրա Ադամի հետ և վերջերս վերականգնվել Աստծո կողմից Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով՝ որպես ավետարանի վերականգնման մաս վերջին օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 1.17–23

Թեմատիկ ակնարկ. Աբրահամի ուխտը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Ավետարանի վերականգնում, Ուխտեր և արարողություններ, Տաճարներ, Ամուսնություն, Հայրապետական օրհնություն, Իսրայելի հավաք

Բաժին 1

Պահելով նոր և հավիտենական ուխտը՝ մենք նախապատրաստվում ենք հավերժական կյանքի

երիտասարդները տաճարի բակում

Տերը վերականգնել է հավիտենական ուխտը, որը Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունն է՝ «լույս լինել աշխարհի համար» և «ճանապարհ պատրաստել» Նրա գալստյան համար (Վարդապետություն և Ուխտեր 45.9): Հավիտենական ուխտը ստանալու համար մենք դնում ենք Աստծուն առաջին տեղում և նրա հետ ավետարանի ուխտեր ենք կապում և պահում։ Նախագահ Նելսոնն ուսուցանել է, որ մեր ուխտերը, սկսած մկրտության ուխտից, «մեզ ավելի ու ավելի կմոտեցնեն [Աստծուն]» և կկապեն մեզ Նրա հետ «[հավերժական կապերով]»։

Հավիտենական ուխտը, որի մեջ մտնում ենք Աստծու հետ, կապվում է հավիտյան, երբ մենք պահում ենք այն։ Եթե հավատարիմ մնանք այս ուխտին մեր ողջ կյանքի ընթացքում, մենք կարող ենք վեհանալ և վերադառնալ ապրելու Երկնային Հոր ներկայության մեջ՝ մեր ընտանիքների հետ:

Մտորելու հարցեր

  • Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 133.57-62 հատվածները, որտեղ Տերը վերականգնում է Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը: Ի՞նչ է նշանակում, որ այն առաջ է բերվել «պարզ ու հասարակ ձևով»։ Մտածեք, թե ինչպես է այս պարզ, սակայն գեղեցիկ հավիտենական ուխտը նախապատրաստում ձեզ հավերժական կյանք ստանալուն։ Ինչպե՞ս է այս ներուժի ըմբռնումը խրախուսում ձեզ օգնել Տիրոջը՝ Նրա փրկության և վեհացման գործում։

Սովորեք միասին

  • Վարդապետություն և Ուխտեր 22.1-4 հատվածներում Տերը նշում է, որ Նա վերականգնեց Իր հավիտենական ուխտն առաջին Սրբերի հետ: Միասին կարդացեք բաժնի վերնագիրն ու այս հատվածները և քննարկեք, թե ինչ եք սովորում «նոր» ուխտի նշանակության մասին: Ի՞նչ է նշանակում «մեռած գործեր»: Խոսեք այն մասին, թե ինչ եք սովորում հատված 3-ից ավետարանի վերականգնման կարևորության և հավիտենական ուխտի մասին:

  • Հիսուս Քրիստոսի և Նրա քավության շնորհիվ մենք կարող ենք ձեռք բերել հավերժական կյանք, եթե պահենք Նրա հետ կապած ուխտերը: Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Նրանց, ովքեր կապում են սուրբ ուխտեր և պահում են դրանք, խոստացվում է հավերժական կյանք և վեհացում, որը «մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից» (Վարդապետություն և Ուխտեր 14․7)։ Հիսուս Քրիստոսն այդ ուխտերի երաշխավորն է (տես Եբրայեցիս 7․22, 8․6)։ Ուխտ պահողները, որոնք սիրում են Աստծուն և թույլ են տալիս, որ Նա տնօրինի իրենց կյանքում բոլոր մյուս բաներից, դարձնում են Նրան իրենց կյանքի ամենազորավոր ազդեցության աղբյուրը»։ Խոսեք այն մասին, թե ինչպես կարող եք թույլ տալ, որ Աստված «գերակայի բոլոր բաներում» ձեր կյանքում։ Ինչպե՞ս դա կօգնի ձեզ ստանալ հավերժական կյանք, և ինչո՞ւ արժե ջանքեր թափել վեհացում ստանալու համար։

Իմացեք ավելին

Բաժին 2

Աստված վերականգնել է աբրահամի ուխտի խոստումները մեր օրերում

Հելենայի տաճար (Մոնտանա)

Աբրահամի ուխտը մեկ այլ անուն է հավիտենական ուխտի համար։ Այն հաստատվել է աշխարհի հիմնադրումից առաջ և վերաբերում է այն ուխտերին, որոնք Աստված կնքում է Իր զավակների հետ: Դրա անունը գալիս է Աբրահամի հետ Եհովայի կնքած ուխտից (տես Ծնունդ 17.1–8, Աբրահամ 2.6-11): Այդ ուխտի մեջ Աստված Աբրահամին մեծ օրհնություններ խոստացավ՝ արդար ապրելու դիմաց։ Այդ օրհնությունները ներառում էին հավերժական սերունդ, քահանայության իրավունք և ժառանգության երկիր՝ ողջ հավերժության ընթացքում (տես Ծնունդ 13.14–17, Աբրահամ 2.8-11):

Աբրահամի ուխտը փոխանցվել է Աբրահամի որդի Իսահակի միջոցով (տես Ծնունդ 26.1-4) և ապա Իսահակի որդի Հակոբի միջոցով (տես Ծնունդ 28.1, 13-14)։ Տերը Հակոբի անունը փոխեց Իսրայել (տես Ծնունդ 32.28)՝ որպես Հակոբի և նրա սերունդների հետ իր շարունակական ուխտի նշան: Աստված վերականգնել է Աբրահամի ուխտի խոստումները մեր օրերում (տես Վարդապետություն և Ուխտեր 38.17-20, 86.8-11, 132.29-33):

Մտորելու հարցեր

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար լինել Աբրահամի ուխտի մասը։ Մտածեք այս ճշմարտությունների շուրջ․ Դուք ուխտ կապեցիք Աստծո հետ, երբ մկրտվեցիք: Դուք վերականգնում եք այդ ուխտը և նոր ուխտ եք կապում ամեն անգամ, երբ ճաշակում եք հաղորդությունը: Ինչպե՞ս կարող եք տաճարը դարձնել ձեր կյանքի կենտրոնը, որպեսզի լիարժեքորեն մասնակցեք ավետարանի լրիվությանը:

  • Կարդացեք Աբրահամ 1.2 հատվածը և մտածեք, թե ինչ եք սովորում Աբրահամի հատկանիշների մասին։ Ի՞նչ է նշանակում լինել «արդարության ավելի մեծ հետևորդ» մեր օրերում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ Աբրահամը «փնտրեց հայրերի օրհնությունները»։ Ինչպե՞ս եք դուք օրհնվել Աբրահամի ուխտի միջոցով: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ստանաք այդ ուխտի օրհնությունները։

Սովորեք միասին

  • Ուսումնասիրեք Աբրահամի, Սառայի և նրանց արդար ընտանիքի ավետարանով ապրելու հավատարիմ օրինակները (օրինակ՝ կարող եք միասին կարդալ հետևյալ հատվածներից մի քանիսը. Ծնունդ 17.1–19, 18.1-19, 22.1-18, 24, 32.1-28, 33, 46.1-7, Եսայի 51.1-3, Գաղատացիս 3.27-29, 2 Նեփի 8.1-3): Ապա կարդացեք Հովհաննես 8.39: Կարող եք յուրաքանչյուրդ պատկերել, նկարել կամ գրել բանաստեղծություն, արտահայտելով ձեր երախտագիտությունն օրհնությունների համար, որոնք տրված են ձեզ կամ որոնք կարող են տրվել հավիտենական ավետարանի ուխտը պահելուց, ինչպես Աբրահամն ու Սառան։ Այնուհետև կարող եք կիսվել ձեր նկարով կամ բանաստեղծությամբ։

Իմացեք ավելին

Բաժին 3

Նրանք, ովքեր մկրտված են, դառնում են ուխտի զավակներ

անդամները երգում են օրհներգեր

Բոլոր նրանք, ովքեր մկրտվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, դառնում են Աբրահամի զավակներ կամ «ուխտի զավակներ» (տես 3 Նեփի 20.25–26)։ Եկեղեցու այս անդամները կարող են ժառանգել այն նույն խոստումները, որոնք տրված էին Աբրահամին, Իսահակին և Հակոբին (Իսրայելին), երբ նրանք ձգտում են կապել և պահել սուրբ ուխտեր Տիրոջ տանը (տես Վարդապետություն և Ուխտեր 132.29–32

Աբրահամի սերունդները պատասխանատվություն են կրում ծառայել Աստծո զավակներին, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան վայելել փրկության և հավերժական կյանքի օրհնությունները (տես Աբրահամ 2.9-11)։ Ամեն անգամ, երբ օգնում ենք հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում, մենք օգնում ենք անհատներին ստանալ հավիտենական ուխտի օրհնությունները և օգնում կատարել այն խոստումը, որն Աստված տվել էր Աբրահամին (տես 1 Նեփի 22.8–12, 3 Նեփի 20.29–31):

Մտորելու հարցեր

  • Մոսիա 5.1–8 հատվածներում մենք սովորում ենք, թե ինչպես Բենիամին թագավորի ժողովուրդն ընդունեց Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ նրա ուսմունքները: Ի՞նչն էր նրանց ցանկությունն այդ ժամանակ։ Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում լինել «Քրիստոսի որդիներ ու դուստրեր»։ Ի՞նչ է նշանակում, որ Քրիստոսը «հոգով ծնեց ձեզ»։ Ինչպե՞ս է ձեր սիրտը «փոխվել նրա անվան հանդեպ հավատքի միջոցով»։

  • Նախագահ Էմիլի Բել Ֆրիմենը խոսել է Քրիստոսի հետ ուխտի հարաբերություններում քայլելու կարևորության մասին և ամփոփել Հակոբին տված Աստծո խոստումը. «Ես քեզ հետ եմ։ Ես կպահպանեմ քեզ: Ես քեզ կվերադարձնեմ այս երկիրը։ Ես չեմ թողնի քեզ։ Մինչև որ չկատարեմ այն, ինչ որ ասել եմ քեզ»։ Նա հետո բացատրել է․ «Հակոբը պետք է ընտրություն կատարեր: Նա կարող էր ընտրել և իր կյանքն ապրել՝ պարզապես ծանոթ լինելով իր հոր Աստծուն, կամ կարող էր ընտրել ապրել Նրա հետ ուխտի հարաբերություններում»։ Խորհեք, թե ինչ է նշանակում ապրել ձեր կյանքը Քրիստոսի հետ ուխտին նվիրված հարաբերությունների մեջ։ Ի՞նչ կցանկանայիք սկսել անել կամ դադարեցնել, որպեսզի կարողանայիք ամրացնել ձեր ուխտի հարաբերությունները Նրա հետ։

Սովորեք միասին

  • Կարդացեք Հելաման 5․12 և եղբայր Ջեն Ի․ Նյումանի հետևյալ խոսքերը․ «Մենք ուսուցանում ենք մեր երեխաներին կապել իրենց [Քրիստոսի] հետ սրբազան ծեսերի և ուխտերի միջոցով, որպեսզի երբ հակառակորդի փոթորիկներն ու ջրհեղեղները վրա հասնեն, ինչը հաստատապես լինելու է, դրանք շատ չվնասեն նրանց՝ «շնորհիվ վեմի, որի վրա նրանք կառուցել են»»։ Որո՞նք են «հակառակորդի փոթորիկներն ու ջրհեղեղները», որոնք կարող են գալ մեզ վրա։ Քննարկեք, թե ինչպես կարող են ձեր ուխտերը պաշտպանել ձեզ և ձեր ընտանիքին՝ հակառակորդի «հզոր փոթորկից»։

  • Կարդացեք Նիլ Լ. Անդերսենի հետևյալ ուղերձը․ «Մենք բոլորս այն «ուխտի զավակներն» ենք, որոնք ցրված են ամբողջ երկրագնդով մեկ՝ յուրաքանչյուր մայրցամաքի ազգերի և մշակույթների մեջ, որոնց թիվը հասնում է միլիոնների, և մենք սպասում ենք մեր Տիրոջ և Փրկչի փառահեղ վերադարձին: Որպես լույս շողալով մեզ շրջապատող մարդկանց համար՝ մենք գիտակցաբար ձևավորում ենք մեր ցանկությունները, մտքերը, ընտրությունները և գործողությունները: Մեր ամբողջ սրտով ձգտում ենք ճանաչել և սիրել Փրկչին և աշխարհից տարբերվում ենք Աստծո հետ կապած ուխտերով՝ լինելով տարբերվող, անսովոր և առանձնահատուկ, քանի որ հարգում ենք Նրան և Նրա ուսմունքները՝ չմեկուսանալով մարդկանցից, որոնք այլ կերպ են հավատում»։ Քննարկեք, թե ինչպես կարող ենք «[ձգտել] մեր ամբողջ սրտով ճանաչել և սիրել Փրկչին» և պահել մեր ուխտերն Աստծո հետ:

Իմացեք ավելին