Գրադարան
Աստվածաշունչ


«Աստվածաշունչ», Թեմաներ և հարցեր (2023)

երիտասարդ աղջիկը կարդում է Աստվածաշունչը

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց

Աստվածաշունչ

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի ուսուցումը միլիոնավոր մարդկանց

Աստվածաշնչի պատմությունները սկիզբ են առնում հազարավոր տարիներ առաջ։ Դրանք նկարագրում են մարդկանց, մշակույթներ և իրավիճակներ, որոնք հաճախ շատ են տարբերվում մեր այսօրվա մշակույթից և իրավիճակից: Սակայն երբ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, տեսնում ենք, որ դրա մեծ մասը ծանոթ է մեզ։ Մենք կարդում ենք ընտանիքների մասին, որոնք ուրախության և վեճերի միջով են անցնում, անհատների, որոնք ամուր են պահում իրենց հավատքը հիասթափության ժամանակ, և ազգերի մասին, որոնք տառապում են պատերազմներից ու բնական աղետներից։ Ամենակարևորն այն է, որ մենք կարդում ենք այն մարդկանց մասին, որոնք կապ են փնտրում Աստծո հետ, և գտնում են այն Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքի և հույսի միջոցով։

Ի՞նչ է Աստվածաշունչը

Աստվածաշունչն Աստծո խոսքն է։ Այն պարունակում է մարգարեների և այլ ոգեշնչված հեղինակների գրություններ Ադամի և Եվայի ժամանակներից մինչև Հիսուս Քրիստոսի առաքյալների օրերը՝ Նրա հարությունից հետո։ Այդ գրությունները ներառում են Աստծո պատվիրանները, Նրա ուխտերը, Նրա հայտնություններն ու Նրա փոխհարաբերությունները Իր զավակների հետ։ Աստվածաշունչը կազմված է երկու մասից․ Հին Կտակարան և Նոր Կտակարան: Հին Կտակարանում մարգարեները վկայում են Փրկչի գալստյան մասին: Նոր Կտակարանը Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության մասին հիշատակարան է:

Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Սուրբ գրություններ, Մորմոնի Գիրք, Մարգարեներ, Հայտնություն, Ջոզեֆ Սմիթ

Բաժին 1

Աստվածաշունչը Աստծո Խոսքն է և Հիսուս Քրիստոսի վկան

Քրիստոսի հաղթական մուտքը

Մենք՝ որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ, գնահատում և հարգում ենք Հին Կտակարանը՝ որպես Աստծո խոսք: Աստվածաշնչում մենք սովորում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքները, որոնք ներառում են Նրա պատվիրաններն ու ուսմունքները (տես Վարդապետություն և Ուխտեր 42.12):

Հիսուս Քրիստոսն Աստվածաշնչի առանցքային կետն է։ Աստվածաշնչի էջերում Նա հայտնի է բազմաթիվ անուններով, ինչպիսիք են՝ Եհովա, Տեր Աստված, Քավիչ, Իսրայելի Սուրբ, Էմմանուել և Աստծո Գառ։ Նրա երկրային առաքելությունը մարգարեների կողմից կանխագուշակվել է Հին Կտակարանում, իսկ Նոր Կտակարանը տալիս է այդ առաքելության ականատեսների պատմությունները (տես Եսայի 9.6, Հովհաննես 20․31): Աստվածաշունչը վկայում է մեր հանդեպ ունեցած Աստծո սիրո մասին, որը դրսևորվեց Հիսուս Քրիստոսի միջոցով, ով հնարավորություն տվեց ներում ստանալ մեր մեղքերից և վերադառնալ ապրելու Աստծո ներկայության մեջ: Մենք կարող ենք մխիթարություն և առաջնորդություն գտնել Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ՝ մինչ ձգտում ենք լինել Քրիստոսի աշակերտներ։

Մտորելու հարցեր

  • Մարգարե Ջոզեֆ Սմիթն Աստվածաշնչի մասին ասել է, որ «նա, ով ավելի հաճախ է կարդում այն, ամենաշատը կսիրի այն, և նա, ով ծանոթ է դրան, կճանաչի [Աստծո] ձեռքը, որտեղ որ կարողանա տեսնել այն»: Ինչպե՞ս է Աստվածաշունչն ամրացրել ձեր հավատքն առ Հիսուս Քրիստոս։ Ի՞նչ եք սովորում Աստծո մասին, երբ կարդում եք այն: Կարող եք գրի առնել, թե ինչպես եք տեսնում Նրա ձեռքը նրանց կյանքում, ովքեր ապրել են հին ժամանակներում, և ինչպես եք տեսել Նրա ձեռքը ձեր կյանքում այսօր:

  • Երբ իմաստություն կամ առաջնորդություն եք փնտրում, կարող եք ուղղություն ստանալ Աստծո խոսքի միջոցով։ Կարող եք կարդալ Առակներ 3.5–6, Երեմիա 29.12-13, Հովհաննես 14․23, Կողոսացիներին 3․16 և Հակոբոս 1.5 օրինակների համար, թե ինչպես է Տերը մեզ առաջնորդություն տալիս Աստվածաշնչի միջոցով: Հետո գրի առեք Աստվածաշնչից մի քանի հատվածներ, որոնք օրհնել են ձեզ հույսով ու առաջնորդությամբ։

Սովորեք միասին

  • Մենք կարող ենք ճանաչել Փրկչին՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը, որը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին։ Միասին կարդացեք Ելք 3.6-14, Մատթեոս 3.13-17 և Ղուկաս 2.25-38 օրինակների համար, թե ինչպես է Աստվածաշունչը վկայում Փրկչի մասին: Կարող եք դիտել նաև Աստվածաշնչի մի տեսանյութ Փրկչի մահկանացու ծառայության մասին: Քննարկեք, թե ինչ եք սովորում այս պատմություններից Քրիստոսի աստվածային առաքելության մասին: Ինչպե՞ս են Հին Կտակարանը և Նոր Կտակարանը վկայում, որ Հիսուսը մեր Փրկիչն է և Քավիչը։

  • Վերջին օրերում տեղի ունեցած մեծագույն իրադարձություններից և հայտնություններից մի քանիսը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ մարգարեները ուսումնասիրել են Աստվածաշունչը։ Կարդացեք և քննարկեք եկեղեցու պատմության այդ պահերից մի քանիսը, որոնք արձանագրված են Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10–20, Վարդապետություն և Ուխտեր 76.11-20 և Վարդապետություն և Ուխտեր 138.1-11 հատվածներում։ Խմբով կարող եք երգել որոշ օրհներգեր վերականգնման մասին, ինչպես օրինակ՝ «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» կամ «Աստծո Հոգին»։

Իմացեք ավելին

Բաժին 2

Աստված պահպանել է Սուրբ Աստվածաշունչն իր զավակներին օրհնելու համար

ընտանիքը սուրբ գրություններ է ուսումնասիրում

Այն փաստը, որ այսօր կարող ենք ուսումնասիրել և սովորել Աստվածաշնչից, իսկապես հրաշք է։ Պատմության մեջ Տիրոջ և խիզախ անհատների շնորհիվ՝ մենք կարող ենք սովորել այս հրաշալի հիշատակարանից, «որը մարդկանց սրտերը դարեր շարունակ դարձրել է դեպի աղոթքը, ճիշտ ուղիների ընտրությունը և իրենց Փրկչին փնտրելու ցանկությունը»: Այս սուրբ գիրքն օգնում է մեզ զգալ Աստծո Հոգին:

Ի սկզբանե Աստվածաշունչը գրվել է եբրայերեն, հունարեն և արամերեն։ Սակայն դարերի ընթացքում և գրքի բազմաթիվ վերանայումների արդյունքում որոշ պարզ և արժեքավոր ճշմարտություններ կորսվել են (տես 1 Նեփի 13.26–29, Հավատո Հանգանակը 1.8): Այդ պատճառով Աստված մարգարե Ջոզեֆ Սմիթին հրահանգեց վերականգնել այդ ճշմարտություններից մի քանիսը, որոնք այժմ կոչվում են Աստվածաշնչի՝ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն: Մարգարեի ոգեշնչված թարգմանությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Տիրոջ համար, որ Նրա զավակները ճիշտ հասկանան Աստվածաշունչը և դրա ուսմունքները:

Մտորելու հարցեր

  • Աստծո խոսքը գոյատևել է դարերի ընթացքում՝ օրհնելու Իր զավակներին․ Նրա խոսքը հավիտենական է: Կարող եք կարդալ Եսայի 40.8, Հովհաննես 1:1 և Ա Պետրոս 1.25 իմանալու Իր խոսքի հավերժական բնույթի մասին: Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին: Ինչպե՞ս են դրանք ոգեշնչում ձեզ ավելի մեծ նվիրվածությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։

  • Ջոզեֆ Սմիթը զգում էր, որ Աստվածաշնչի ոգեշնչված վերանայումներ կատարելը իր՝ որպես մարգարեի կոչման մասն էր։ Չնայած մինչ 1833 թվականը նա ավարտել էր Աստվածաշնչի թարգմանության մեծ մասը, նա շարունակեց թարգմանության աշխատանքը հրատարակության համար մինչև իր մահը՝ 1844 թվականին։ Կարող եք կարդալ Մատթեոս 4.1–11, Մատթեոս 18․11 և Մարկոս 16.3-6 հատվածների Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը։ Ինչպե՞ս են այս փոփոխությունները փոխում ձեր հասկացողությունը յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ: Ինչո՞ւ է ձեզ համար կարևոր այդ ճշմարտությունների վերականգնումը։

Սովորեք միասին

  • Աստվածաշնչի շնորհիվ «տասնյակ միլիոնավոր անհատներ եկել են Աստծո և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի»։ Ինչի՞ շնորհիվ Աստվածաշունչն այդքան շատ մարդկանց հասանելի դարձավ։ Նախագահ Մ. Ռասսել Բալլարդի «Սուրբ Աստվածաշնչի հրաշքը» ելույթում դուք կարող եք իմանալ նրանց զոհաբերությունների մասին, ովքեր տվել են իրենց կյանքը՝ այս սուրբ գրություններ պարունակող սուրբ գիրքը մեզ հասանելի դարձնելու համար: Կամ կարող եք դիտել Աստվածաշնչի մասին մի տեսանյութ հետևյալ լեզուներով.

Տեսանյութից հետո կարող եք պատմել ձեր զգացումները նրանց մասին, ովքեր օգնել են Աստվածաշունչը հասանելի դարձնել մեզ այսօր։ Ինչպե՞ս են նրանց պատմություններն ազդում Աստվածաշնչի մասին ձեր մտածելակերպի և ուսումնասիրության վրա։

Իմացեք ավելին

  • Բ Տիմոթեոսին 3.15-17, Ալմա 37.6-10

  • Robert D. Hales, “Preparations for the Restoration and the Second Coming: ‘My Hand Shall Be over Thee,’” Liahona, Nov. 2005, 89-90

  • Սուրբ Գրքերի ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի թարգմանություն (ՋՍԹ)», Ավետարանի գրադարան

  • Եկեղեցու պատմության թեմաներ, «Աստվածաշնչի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը», Ավետարանի գրադարան

Հղումներ

  1. Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2011), 66:

  2. Մ. Ռասսել Բալլարդ, «Սուրբ Աստվածաշնչի հրաշքը», Լիահոնա, մայիս 2007, 80–82։

  3. Տես Սուրբ Գրքերի ուղեցույց, «Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը (ՋՍԹ)», Ավետարանի գրադարան

  4. Մ. Ռասսել Բալլարդ, «Սուրբ Աստվածաշնչի հրաշքը», 81: