«Մորմոնի Գիրք», Թեմաներ և հարցեր (2023)
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույց
Մորմոնի Գիրք
Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին
Հին մարգարեները գրել են Մորմոնի Գիրքը մեր օրերի մարդկանց համար։ Որպես Աստվածաշնչի զուգընկեր՝ Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին: Նրանք, ովքեր անկեղծորեն կարդում և ուսումնասիրում են գիրքը, կզգան Սուրբ Հոգուն և կգտնեն կյանքի ամենակարևոր հարցերից շատերի պատասխանները: Կարդալով Մորմոնի Գիրքը, մարդիկ կարող են ինքնուրույն սովորել, որ Աստված ապրում է, որ Նա սիրում է իրենց, և որ Հիսուս Քրիստոսի ավետարանը վերականգնվել է երկրի վրա:
Մեր օրերի մարգարեները հաճախ են հրավիրել եկեղեցու անդամներին կանոնավորապես ուսումնասիրել Մորմոնի Գիրքը։ Օրինակ՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է․ «Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, դուք ամեն օր ավելի լավ որոշումներ կկայացնեք»։ Ես խոստանում եմ, որ ձեր ուսումնասիրածի շուրջ խորհելիս երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր հարցերի պատասխանները, նաև ուղղորդում՝ ձեր կյանքի համար: Ես խոստանում եմ, որ եթե դուք ամեն օր խորասուզվեք Մորմոնի Գրքի ընթերցանության մեջ, դուք կարող եք պաշտպանվել օրվա չարիքից»:
Ի՞նչ է Մորմոնի Գիրքը:
Մորմոնի Գիրքը. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրությունների գիրք է: Այն պարունակում է արևմտյան կիսագնդում ապրող հին մարգարեների գրառումները։ Որպես վերականգնման Մարգարե, Ջոզեֆ Սմիթը թարգմանեց Մորմոնի Գիրքը Աստծո պարգևով և զորությամբ (տես ՎևՈւ 135․3)։ Աստվածաշնչի հետ մեկտեղ Մորմոնի Գիրքը վկայում է Հիսուս Քրիստոսի մասին և պարունակում է ավետարանի լրիվությունը (տես Եզեկիել 37․15–17, Վարդապետություն և Ուխտեր 20․8–9)։ Մորմոնի Գիրքը նաև Ջոզեֆ Սմիթի մարգարեական կոչման և ավետարանի վերականգնման վկան է։
Թեմայի ակնարկ. Մորմոնի Գիրք
Ավետարանի ուսումնասիրության ուղեցույցներ. Սուրբ գրություններ, Աստվածաշունչ, Ջոզեֆ Սմիթ, Ավետարանի վերականգնում
Բաժին 1
Մորմոնի Գիրքը վկայում է, որ Հիսուս Քրիստոսն աշխարհի Փրկիչն է
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները հավատում են, որ Աստվածաշունչը սուրբ գրություն է։ Հին Կտակարանը և Նոր Կտակարանը Հիսուս Քրիստոսի և Աստծո զավակների փրկությունն իրականացնելու Նրա աշխատանքի վկաներն են։ Մորմոնի Գիրքը գրվել է Աստծո մարգարեների կողմից Ամերիկայում և հանդիսանում է ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին: Մորմոնի Գիրքը ներառում է «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը» և հաստատում է աշխարհին, որ Հիսուս Քրիստոսի և Նրա մարգարեների մասին արձանագրությունները, ինչպես գրված են Աստվածաշնչում, ճշմարիտ են (տես Վարդապետություն և Ուխտեր 20.8–12)։ Աստվածաշնչի հետ միասին Մորմոնի Գիրքն օգնում է մարդկանց ավելի հստակ հասկանալ Աստծո ծրագիրը և նախապատրաստում է նրանց հետևել Հիսուս Քրիստոսին (տես Եզեկիել 37.15–17, 2 Նեփի 3.12):
Մորմոնի Գիրքը մեծ օրհնություն է Աստծո ժողովրդի համար այսօր: Այն պարունակում է Հիսուս Քրիստոսի խոսքերը (տես 2 Նեփի 33.10): Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է․
«[Մորմոնի Գիրքը] պարունակում է կյանքի ամենակարևոր հարցերի պատասխանները։ Այն ուսուցանում է Քրիստոսի վարդապետությունը: Այն պարունակում և հստակեցնում է շատ «պարզ ու արժեքավոր» [տես 1 Նեփի 13.29-33] ճշմարտություններ, որոնք կորսվել էին դարերի ընթացքում և Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանությունների արդյունքում:
«Մորմոնի Գիրքը տրամադրում է Հիսուս Քրիստոսի Քավության ամենից լիարժեք և հեղինակավոր հասկացողությունը, որը կարելի է գտնել ցանկացած վայրում: … Հիսուս Քրիստոսի ավետարանի ողջ զորությունը պարունակվում է Մորմոնի Գրքում: Իրոք»։
Մտորելու հարցեր
-
Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Մորմոնի Գիրքը «մեր կրոնի պորտաքարն է» (տես Եկեղեցու Նախագահների ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ (2011), 64): Ճարտարապետության մեջ պորտաքարը կամարի կենտրոնում գտնվող սեպաձև քարն է, որը պահում է մյուս քարերը տեղում և թույլ չի տալիս, որ կամարը փլուզվի: Ինչպես ճարտարապետական պորտաքարը, Մորմոնի Գիրքը անբաժանելի է Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ մեր հավատքի համար: Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունն ամրապնդել եկեղեցու այլ վարդապետությունների և ուսմունքների մասին ձեր վկայությունը։
Սովորեք միասին
-
Մորմոնի Գրքի կարևորագույն ուղերձն այն է, որ Հիսուսը Քրիստոսն է: Հրավիրեք ձեր խմբի անդամներին կարդալ Մորմոնի Գրքի տիտղոսաթերթը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երկրորդ պարբերությանը։ Ինչպե՞ս է տիտղոսաթերթն ընդգծում Մորմոնի Գրքի կարևորությունը: Հետևյալ սուրբ գրությունները նույնպես կարող են օգտակար լինել. 1 Նեփի 6.4, Հակոբ 1.7, Օմնի 1․26, 3 Նեփի 11.13–17, Մորոնի 10.32-33։ Ինչո՞ւ է կարևոր օգնել ուրիշներին հասկանալ, որ Մորմոնի Գրքի նպատակն է վկայել, որ Հիսուսը Քրիստոսն է։
Իմացեք ավելին
-
2 Նեփի 29.1–13, 33.10-15, Վարդապետություն և Ուխտեր 42.12, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.34, Հավատո Հանգանակը 1.8
-
Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 60-63։
-
«Գլուխ 9. Մորմոնի Գիրքը՝ մեր կրոնի պորտաքարը», Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Էզրա Թաֆտ Բենսոն (2014), 125-34
Բաժին 2
Մորմոնի Գրքի ի հայտ գալը հրաշք էր
Մորմոնի Գիրքն առաջ էր բերվել Աստծո պարգևով և զորությամբ։ Գիրքն ի սկզբանե գրի է առնվել հին մարգարեների կողմից Ամերիկայում՝ մետաղյա թիթեղների վրա: Դարեր շարունակ դրանք թաղված էին եղել Ջոզեֆ Սմիթի տան մոտ, որը գտնվում էր Միացյալ Նահանգներում՝ Նյու Յորքի հյուսիսում, մինչև երկնային մի սուրհանդակ՝ Մորոնին, ցույց տվեց Ջոզեֆ Սմիթին, թե որտեղ գտնի դրանք։ Գրությունները թարգմանելու գործիքը՝ Ուրիմ և Թումիմը, նույնպես պահվել էր թիթեղների և այլ հին իրերի հետ (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30–35)։
Չնայած Ջոզեֆ Սմիթն ընդամենը 23 տարեկան էր և պաշտոնական քիչ կրթություն ուներ, նա թարգմանեց Մորմոնի Գիրքն անգլերեն՝ օրական մոտ ութ էջ արագությամբ։ Նա չգիտեր հին լեզուներ և ոչ մի հղումներ չէր օգտագործում։ Գրքի ամբողջական թարգմանությունը նա ավարտեց մոտ 85 օրում։ Երբ մարդիկ հարցնում էին, թե նա ինչպես կարողացավ թարգմանել, Ջոզեֆն ասաց պարզապես, որ դա արվել է «Աստծո պարգևով և զորությամբ» (Մորմոնի Գրքի տիտղոսաթերթ, տես նաև Ռասսել Մ. Նելսոն, «A Treasured Testament», Ensign, հուլիս 1993):
Մորմոնի Գիրքը հրատարակվել է անգլերենով 1830 թվականին՝ եկեղեցու կազմավորումից մի քանի օր առաջ (տես Եկեղեցու պատմության թեմաներ, «Printing and Publishing the Book of Mormon», Ավետարանի գրադարան): Այսօր Մորմոնի Գիրքը թարգմանվել է ավելի քան 100 լեզուներով և օգտագործվում է ամբողջ աշխարհում:
Մտորելու հարցեր
-
Ջոզեֆ Սմիթին պատվիրվեց զգուշորեն հսկել թիթեղները։ Թարգմանության ընթացքում քչերն էին իրականում տեսնում թիթեղները։ Սակայն Ջոզեֆ Սմիթին պատվիրվեց, որ թիթեղները ցույց տա իր մտերիմ ընկերներից մի քանիսին։ Այս մարդիկ պաշտոնապես հայտնի դարձան որպես «Երեք վկաներ» և «Ութ վկաներ»։ Դուք կարող եք կարդալ նրանց վկայությունները «Երեք վկաների վկայությունը» և «Ութ վկաների վկայությունը»։ Ինչո՞ւ է կարևոր օգնել ուրիշներին իմանալ Երեք վկաների և Ութ վկաների փորձառությունների մասին։ Ի՞նչ կարող եք անել, որպեսզի ուրիշների հետ կիսվեք Մորմոնի Գրքի ձեր սեփական վկայությամբ:
Սովորեք միասին
-
Թեև շատերին է հետաքրքրում, թե ինչպիսին էր Մորմոնի Գրքի թարգմանության գործընթացը, Ջոզեֆ Սմիթը դրա մասին քիչ տեղեկություն է տվել, բացի նրանից, որ այն թարգմանվել է «Աստծո պարգևով և զորությամբ» (Մորմոնի Գրքի նախաբանը, Վարդապետություն և Ուխտեր 135.3): Հրավիրեք ձեր խմբի անդամներին կարդալ «Book of Mormon Translation» Եկեղեցու պատմության թեմաներում (Ավետարանի գրադարան)։ Հարցրեք նրանց, թե ինչ մտքեր են ձեռք բերել ընթերցանությունից։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Ջոզեֆ Սմիթը շեշտել «Աստծո պարգևը և զորությունը», երբ քննարկում էր Մորմոնի Գրքի թարգմանությունը:
Իմացեք ավելին
-
Եսայի 29.11-14, 18-19, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.30-35, 42-54
-
Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հ. 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 (2018), 21-30, 39-64
-
Ռասսել Մ. Նելսոն, “A Treasured Testament,” Ensign, հուլիս 1993
-
“Days of Harmony” (տեսանյութ), Ավետարանի գրադարան
Բաժին 3
Դուք կարող եք ինքնուրույն իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է
Հիսուս Քրիստոսի աշակերտ դառնալը ողջ կյանքում տեղի ունեցող գործընթաց է։ Մեզանից յուրաքանչյուրը տարբեր վայրերում է գտնվում դեպի Երկնային Հայր և Հիսուս Քրիստոս վերադարձի հոգևոր ուղու վրա։ Բայց որտեղ էլ որ լինեք այդ ճանապարհին, Մորմոնի Գիրքը կարող է օգնել ձեզ ավելի մոտենալ Նրանց։ Աստծո խոսքը լի է դարձի բերող զորությամբ (տես Ալմա 5.7, 31․5): Մորմոնի Գիրքը կարող է օգնել ձեզ խուսափել աշխարհիկ խաբեություններից և առաջնորդել ձեզ հոգևոր ապահովության ճանապարհին (տես 1 Նեփի 15.24, Հելաման 3.29-30):
Մորմոնի Գրքի կարևորության պատճառով Տիրոջ ծառաներն ընդգծել են, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բոլոր անդամները պետք է ձգտեն ինքնուրույն իմանալ, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է: Մորմոնի Գրքի նախաբանում ասվում է․ «Մենք հրավիրում ենք բոլոր մարդկանց, ամենուրեք, կարդալ Մորմոնի Գիրքը, խորհել իրենց սրտում պատգամի մասին, որը պարունակում է այն և ապա հարցնել Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք գիրքը ճշմարիտ է: Նրանք, ովքեր հետևում են այս գործելակերպին և հարցնում են հավատքով, Սուրբ Հոգու զորությամբ վկայություն կստանան նրա ճշմարտացիության և աստվածայնության վերաբերյալ: (Տես Մորոնի 10․3–5։)»
Մտորելու հարցեր
-
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը. «Ես վկայում եմ, որ մեզանից ոչ մեկը չի կարող գալ լիարժեք հավատքի այս վերջին օրերի աշխատանքի վերաբերյալ և գտնի խաղաղության և մխիթարության ամբողջական բաժինը, եթե չըմբռնի Մորմոնի Գրքի և Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային բնույթը, ում մասին այն վկայում է»: Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել Մորմոնի Գիրքը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին ձեր վկայության վրա։
Սովորեք միասին
-
Մորմոնի Գիրքն աստվածայնորեն պատրաստված դարձի գործիք է, որը զորություն ունի փոխելու մտքեր, սրտեր և կյանքեր, երբ մենք ապրում ենք Հիսուս Քրիստոսին և Նրա ուսմունքներին համահունչ: Կարդացեք նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ հայտարարությունը ձեր խմբի անդամների հետ.
«Մորմոնի Գիրքն այն գործիքն է, որով Տերը նախատեսել է «սրբել երկիրը, ասես ջրհեղեղով, [Իր] ընտրյալներին հավաքելու համար»։ (Մովսես 7.62։) Սուրբ գրության այս հատորը պետք է կենտրոնական տեղ զբաղեցնի մեր քարոզներում, մեր ուսուցման մեջ և մեր միսիոներական աշխատանքում: …
«Ես կոչ եմ անում մեզ բոլորիս աղոթքով մտածել այն քայլերի մասին, որոնք մենք կարող ենք անհատապես կատարել՝ Քրիստոսի մասին այս նոր վկայությունը լիովին բերելու մեր սեփական կյանք և այն աշխարհը, որն այնքան հուսահատորեն դրա կարիքն ունի»:
Ի՞նչ ուղիներով կարող ենք օգնել Տիրոջն Իր աշխատանքում՝ հեղեղելով երկիրը Մորմոնի Գրքով:
Իմացեք ավելին
-
2 Նեփի 25․17–18, Եթեր 4․11, Վարդապետություն և Ուխտեր 20․8–15
-
Jeffrey R. Holland, “Safety for the Soul,” Liahona, Nov. 2009, 88–90
-
Ռոնալդ Ա. Ռասբանդ, «Այս օրը», Լիահոնա, նոյ. 2022, 25-27
-
Michael T. Ringwood, “You Can Know for Yourself,” Ensign, Feb. 2017, 66–69
Այլ աղբյուրներ Մորմոնի Գրքի մասին
-
Նյութեր երեխաների համար