Եկ, հետևիր ինձ
Մայիսի 18–24։ «Զորացիր և քաջ եղիր»․ Հեսու 1–8, 23–24


«Մայիսի 18–24։ «Զորացիր և քաջ եղիր»․ Հեսու 1–8, 23–24», Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար. Հին Կտակարան 2026 (2026)

«Մայիսի 18–24։ «Զորացիր և քաջ եղիր»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Մովսեսն օրհնում է Հեսուին

Մովսեսը կարգում է Հեսուին, հեղինակ՝ Դարել Թոմաս (հատված)

Մայիսի 18–24․ «Զորացիր և քաջ եղիր»

Հեսու 1–8, 23–24

Չնայած պահանջվեց մի քանի սերունդ, բայց Տիրոջ խոստումը գրեթե մոտ էր կատարվելուն. Իսրայելի որդիները վերջապես պետք է ժառանգեին ավետյաց երկիրը: Բայց նրանց ճանապարհին կանգնած էին Հորդանան գետը, Երիքովի պարիսպները և մի հզոր ժողովուրդ, որոնք մերժել էին Տիրոջը (տես 1 Նեփի 17․35)։ Եվ նրանք ստիպված էին բախվել այդ ամենին՝ առանց իրենց սիրելի առաջնորդ Մովսեսի: Իրավիճակը, գուցե, որոշ իսրայելացիների ստիպեց վախենալ, բայց Տերը ասաց. «Զորացիր և քաջ եղիր»: Ի՞նչ պատճառ ունեին նրանք քաջ լինելու համար։ Դա ոչ թե իրենց անձնական ուժի, կամ նույնիսկ Մովսեսի կամ Հեսուի ուժի շնորհիվ էր, այլ այն պատճառով, որ «քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս» (Հեսու 1․9)։ Երբ մենք ունենք մեր անձնական գետերը, որ պետք է հատենք և պարիսպները, որ պետք է փլուզենք, մեր կյանքում կարող են հիանալի բաներ կատարվել, քանի որ «Տերը հրաշքներ է գործելու [մեր] մեջ» (Հեսու 3․5

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Հեսու 1․1–9

Աստված ինձ հետ կլինի, երբ ես ձգտեմ հավատարիմ լինել Նրան

Պատկերացրեք, թե ինչ էր զգում Հեսուն, երբ նրան կանչեցին փոխարինել Մովսեսին։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասել Տերը Հեսու 1․1–9 հատվածներում, որպեսզի քաջալերի նրան։ Մտածեք ձեր առջև ծառացած դժվար մարտահրավերների մասին. ի՞նչն է այս հատվածներում ձեզ քաջալերում:

Հեսու անունը (Yehoshua կամ եբրայերեն Yeshua) նշանակում է «Եհովան փրկում է»։ Իսկ Հիսուս անունը գալիս է Yeshua անունից։ Այսպիսով, Հեսուի մասին կարդալիս մտածեք Իսրայելի որդիներին Հորդանան գետով անցնելու և դեպի ավետյաց երկիր առաջնորդելու նրա դերի մասին: Ինչպե՞ս էր նրա միսիան նման այն ամենին, ինչ Քրիստոսն է անում մեզ համար:

Հեսու 1.8

սեմինարիայի պատկերակ
Աստծո խոսքը կարող է հաջողակ դարձնել իմ ճանապարհը

Հեսուին քաջալերելիս Տերը Հեսու 1․8 հատվածում սուրբ գրությունների կամ «օրենքի խոսքի» վերաբերյալ խորհուրդ տվեց: Հաշվի առնելով Հեսուի վրա դրված ծանր պարտականությունը՝ այս խորհուրդն ինչո՞ւ կարող էր հատկապես օգտակար լինել։

Երբ Տերը հրավիրում է մեզ կարդալ սուրբ գրությունները, Նա հաճախ օգտագործում է բառեր, որոնք պարզապես կարդալու սահմաններից դուրս են: Նա նաև մեծ օրհնություններ է խոստանում։ Ստորև բերված աղյուսակը կարող է օգնել ձեզ բացահայտել այդ հրավերներն ու խոստացված օրհնությունները.

Հրավեր

Խոստացված օրհնություններ

Հեսու 1.8

Հրավեր

Խորհրդածեք օր ու գիշեր

Խոստացված օրհնություններ

1 Նեփի 15.23–24

Հրավեր

Խոստացված օրհնություններ

2 Նեփի 32.3

Հրավեր

Խոստացված օրհնություններ

Մոսիա 1․7

Հրավեր

Խոստացված օրհնություններ

Բարգավաճեք երկրի վրա

Հելաման 3.29–30

Հրավեր

Խոստացված օրհնություններ

Վարդապետություն և Ուխտեր 84․85

Հրավեր

Խոստացված օրհնություններ

Ռասսել Մ. Նելսոն. «Լսի՛ր Նրան», Լիահոնա, մայիս 2020, վերջին պարբերությունը 89-րդ էջում

Հրավեր

Խոստացված օրհնություններ

Ինչպե՞ս է Տերը կատարել այդ խոստումները ձեր կյանքում: Օգտակար կլինի գնահատել սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր սովորությունները: Ի՞նչն է լավ ստացվում։ Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ Աստծո խոսքի հետ կապված ավելի նշանակալից փորձառություններ ունենալու համար:

Տես նաև «As I Search the Holy Scriptures» օրհներգը, Հիմներ, հմր. 277։

Հեսու 2

Եվ հավատքը, և գործերն անհրաժեշտ են փրկության համար

Նոր Կտակարանի քրիստոնյաները Ռախաբին տեսնում էին որպես հավատքի և գործի ուժի օրինակ (տես Եբրայեցիներին 11․31, Հակոբոս 2․25Հեսու 2 բաժինը կարդալիս մտածեք Ռախաբի հավատքի և գործի դերի մասին՝ իրեն, իր ընտանիքին և իսրայելացի հետախույզներին փրկելու գործում: Ի՞նչ է դա ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչպես կարող են ձեր հավատքն առ Քրիստոս և ձեր գործերն ազդել ձեր և ուրիշների վրա:

Ռախաբը նայում է պատուհանից

Ռախաբն իր պատուհանի մոտ: Սպասելով խոստումին, հեղինակ՝ Էլսպեթ Յանգ (հատված)

Հեսու 3–4

Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքով ես կարող եմ զգալ Աստծո «հրաշքները»

Տերը հրաշքներ գործեց Իր ժողովրդի մեջ, երբ առաջնորդեց նրանց դեպի ավետյաց երկիր և Նա կարող է անել նույնը ձեզ համար: Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեզ ուսումնասիրել Հեսու 3–4 բաժինները․

  • Ըստ ձեզ, ինչո՞ւ էր իսրայելացիներին անհրաժեշտ սրբագործվել՝ նախքան Հորդանան գետն անցնելը (տես Հեսու 3․5

  • Նկատի ունեցեք, որ գետը բաժանվեց միայն այն բանից հետո, երբ «քահանաների ոտքերի թաթերը … մտան գետի ջրի մեջ» (Հեսու 3․13, 15)։ Ինչո՞ւ է դա կարևոր:

  • Հորդանան գետում տեղի ունեցած այլ նշանակալից իրադարձությունների մասին իմանալու համար, տես Դ Թագավորների 2․6–15, 5․1–14, և Մարկոս 1․9–11 հատվածները։ Ի՞նչ կապ եք տեսնում այս իրադարձությունների միջև:

  • Ինչպե՞ս է Տերը «հրաշքներ» գործել ձեր կյանքում։ (Հեսու 3․5) Ինչպե՞ս կարող եք ավելի հաճախ զգալ կամ ճանաչել այդ հրաշքները (օրինակ՝ տես Հեսու 3․17

Հեսու 6–8

Հնազանդությունն իմ կյանք է հրավիրում Աստծո զորությունը

Հեսու 6–8 հատվածներում նկարագրվում են Երիքովի և Գայի հողերի շուրջ մարտերը: Այդ բաժինները կարդալիս մտածեք, թե ինչպես եք պայքարում գայթակղության դեմ (օրինակ՝ տես Հեսու 7․10–13)։ Ի՞նչ սովորեցիք այն մասին, թե Աստված ինչպես կարող է օգնել ձեզ, և դուք ինչ պետք է անեք, որպեսզի ստանաք Նրա զորությունը: Օրինակ՝ ի՞նչն է տպավորում ձեզ Երիքովը գրավելու Տիրոջ հրահանգների մեջ (տես Հեսու 6․1–5Հեսու 7 բաժնի պատմությունը կարող է ոգեշնչել ձեզ որոշում կայացնել, թե արդյոք «նզովք կա» ձեր կյանքում, որը դուք պետք է հեռացնեք (Հեսու 7․13

Հեսու 23–24

«Ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու»

Հեսու 23–24 բաժիններում իսրայելացիներին ուղղված Հեսուի վերջին ուսմունքները ներառում են կարևոր նախազգուշացումներ, խորհուրդներ և խոստացված օրհնություններ: Գրեք այն ամենը, ինչ գտել եք: Հաշվի առնելով, թե ինչի միջով են անցել իսրայելացիները, ըստ ձեզ, ինչո՞ւ Հեսուն կյանքի վերջում որոշեց նրանց այս բաներն ասել: Ի՞նչն է ձեզ ոգեշնչում «Տիրոջը հարել»։ (Հեսու 23․8

Տես նաև Դեյլ Գ. Ռենլանդի «Ընտրեք այս օրը» ուղերձը, Լիահոնա նոյ․ 2018, 104–6։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Հեսու 1–4, 6

«Զորացիր և քաջ եղիր»

  • Ահա մի եղանակ՝ օգնելու ձեր երեխաներին «զորանալ և քաջ լինել» (Հեսու 1․6) Հիսուս Քրիստոսի միջոցով: Առաջարկեք նրանց գտնել մի արտահայտություն, որը կրկնվում է Հեսու 1․6, 9 և 18 հատվածներում և գրի առեք կամ մտապահեք այն: Օգնեք ձեր երեխաներին մտածել այնպիսի իրավիճակների մասին, երբ կարող են ունենալ այս ուղերձի կարիքը՝ ինչպես Հեսուն։ Կարող եք նաև միասին վերհիշել Հեսու 1–46 հատվածներում նկարագրված պատմությունները (տես նաև «Հեսու մարգարեն» և «Ռախաբը և լրտեսները» պատմություները Հին Կտակարանի պատմություններ գրքից 85–91)։ Այս պատմությունների մեջ ներկայացված մարդիկ ինչպե՞ս քաջություն և ուժ ցույց տվեցին Տիրոջում:

    2:59

    Joshua the Prophet

    1:39

    Rahab and the Spies

Հեսու 1.8

Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինձ օրհնություններ է բերում

  • Հեսու 1․8 հատվածը կարդալը կարող է ոգեշնչել ձեր երեխաներին ինքնուրույն կարդալ սուրբ գրությունները: Օգնեք նրանց այս հատվածում գտնել բառեր, որոնք ուսուցանում են, թե ինչպես և ինչու մենք պետք է կարդանք սուրբ գրությունները: Նրանք կարող են նույն բանը փնտրել նաև 1 Նեփի 15․23–24, 2 Նեփի 31․20, 32․3, Հակոբ 4․6, Հելաման 3․29–30 հատվածներում։ Կարող եք նաև օգնել նրանց կազմել և իրականացնել սուրբ գրությունները կարդալու ծրագիր:

Հեսու 3–4

Ես պետք է մկրտվեմ՝ երկնքի արքայություն մտնելու համար

  • Կարող եք օգտագործել իսրայելացիների՝ Հորդանան գետն անցնելու պատմությունը որպես մկրտության խորհրդանիշ․ թողնել մեր հին կյանքն անապատում և սկսել նորը՝ Աստծո հետ ուխտյալ հարաբերություններում: Հեսու 3–4 բաժինները (կամ «Հեսու մարգարեն» պատմությունը Հին Կտակարանի պատմություններ գրքից, 85–89) միասին կարդալիս կարող եք նաև նայել Հիսուսի մկրտության նկարին և բացատրել, որ Հիսուսը մկրտվել է նույն գետում, որով անցել են իսրայելացիները։ Ապա կարող եք երգել«Baptism» երգը (Children’s Songbook, 100–101): Կիսվեք միմյանց հետ, թե ինչով է մկրտվելը նման Հիսուս Քրիստոսի արքայությունում նոր կյանք սկսելուն:

    2:59

    Joshua the Prophet

բաղադրյալ նկար, որը ցույց է տալիս Հիսուսի և մի երիտասարդ մարդու մկրտությունը

Հեսու 24.15

Ես ընտրում եմ ծառայել Հիսուս Քրիստոսին

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Հիսուս Քրիստոսին հետևելու ընտրություն կատարել, ինչպես որ Հեսուն առաջարկեց իսրայելացիներին անել դա: Կարող եք առաջարկել նրանց․

    • Մտապահել մի կարճ արտահայտություն Հեսու 24․15 հատվածից։ Փորձեք դա հետաքրքիր դարձնել ձեր երեխաների համար: Նրանց մտապահած բառերի քանակը կարող է կախված լինել նրանց տարիքից:

    • Գտնել պատմություններ այն մարդկանց մասին, որոնք ընտրել են ծառայել Հիսուս Քրիստոսին: Նրանք կարող են փնտրել դրանք Ընկեր ամսագրում, Ավետարանի պատկերագրքում կամ Հին Կտակարանի պատմություններ գրքում և սուրբգրային այլ պատմությունների գրքերում:

    • Դերերով խաղալ իրավիճակներ, որոնցում կարող են ընտրել՝ հետևել և ծառայել Փրկչին:

Օգտագործեք տարբեր վարժություններ: «Բոլոր երեխաները տարբեր են, և երբ նրանք մեծանան, նրանց կարիքները կփոխվեն: Ձեր ուսուցման մեթոդների փոփոխությունը կօգնի ձեզ բավարարել նրանց բազմազան կարիքները» (Ուսուցանել Փրկչի ձևով31

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

տեղապահ

Հավատքի առաջին քայլերը Հորդանանում, հեղինակ՝ Թրենտ Գուդմունդսեն

Երեխաների միության վարժությունների էջ. մենք պետք է մկրտվենք, որպեսզի մուտք գործենք երկնքի արքայություն