«Մայիսի 11–17։ «Զգույշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը». Բ Օրենք 6–8, 15, 18, 29–30, 34», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)
«Մայիսի 11–17։ «Զգույշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026
Մովսեսը Նաբավ լեռան վրա, հեղինակ՝ Ջոն Սթիլ, © Providence Collection/արտոնագրված goodsalt.com կողմից
Մայիսի 11–17․ «Զգույշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը»
Բ Օրենք 6–8, 15, 18, 29–30, 34
Մովսեսի երկրային ծառայությունը սկսվեց լեռան վրա, երբ Աստված խոսեց նրա հետ վառվող մորենու միջից (տես Ելք 3․1–10)։ Այն նաև ավարտվեց լեռան վրա ավելի քան 40 տարի անց այն բանից հետո, երբ Աստված նրան թույլ տվեց հայացք գցել ավետյաց երկրին Նաբավ լեռան գագաթից (տես Բ Օրենք 34․1–4)։ Մովսեսն իր կյանքի ընթացքում պատրաստեց Իսրայելի որդիներին` մուտք գործելու ավետյաց երկիր, իսկ Բ Օրենք գրքում ներկայացված են նրա վերջին հրահանգները, հիշեցումները, հորդորները և իսրայելացիներին ուղղված աղերսները: Կարդալով նրա խոսքերը՝ պարզ է դառնում, որ Մովսեսի ծառայության իրական նպատակը՝ ժողովրդին պատրաստելը, չէր վերաբերում անապատում գոյատևելուն, թշնամիներին հաղթելուն կամ ազգ ստեղծելուն: Դա այն մասին է, թե ինչպես սովորել սիրել Աստծուն, հնազանդվել և հավատարիմ մնալ Նրան: Դա այն պատրաստությունն է, որը մեզ բոլորիս անհրաժեշտ է՝ հավերժական կյանքի ավետյաց երկիր մուտք գործելու համար: Այսպիսով, չնայած Մովսեսը երբեք ոտք չդրեց «կաթ ու մեղր բխող երկիր» (Ելք 3․8), իր հավատքի և հավատարմության շնորհիվ նա մտավ ավետյաց երկիր, որն Աստված պատրաստել է բոլոր նրանց համար, ովքեր հետևում են իրեն:
Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար
Բ Օրենք 6․4–7, 8․2–5, 11–17, 29․18–20, 30․6–10, 14–20
«Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով»
Մովսեսի օրենքը ներառում էր բազմաթիվ արտաքին արարողություններ և ծեսեր: Բ Օրենք գրքում ներկայացված Մովսեսի խորհրդում կտեսնեք, որ Տերը նաև մտահոգված էր Իր ժողովրդի ներքին վիճակով՝ նրանց սրտերի հոգևոր վիճակով:
Ստորև բերված հատվածներում փնտրեք սիրտ բառը և խորհեք, թե ինչ կարող է այն խորհրդանշել: Կարող եք այդ հատվածները դիտարկել որպես ձեր սրտի հոգևոր ստուգում: Ի՞նչ ախտորոշում կտաք ինքներդ ձեզ: Ի՞նչ բուժում կնշանակեք՝ ձեր սրտի հոգևոր առողջությունը բարելավելու համար: Գրեք ձեր տպավորությունները.
-
Բ Օրենք 6․4–7.
-
Բ Օրենք 8․2–5.
-
Բ Օրենք 8․11–17.
-
Բ Օրենք 29․18–20.
-
Բ Օրենք 30․6–10.
-
Բ Օրենք 30․14–20.
Ձեր մտքերը համակարգելու համար կարող եք նկարել սիրտ և դրա ներսում գրել այն բաները, որոնք, ըստ Տիրոջ խոսքերի, պետք է ունենաք ձեր սրտում: Ապա սրտի նկարից դուրս կարող եք գրել այն բաները, որոնք պետք է հեռու պահեք ձեր սրտից:
Ինչպե՞ս եք ցույց տալիս, որ սիրում եք Աստծուն ձեր ամբողջ սրտով: Գաղափարների համար տես «Սիրեք Աստծուն և սիրեք ձեր ընկերոջը» բաժինը Երիտասարդներին զորացնելու համար. Ընտրություն կատարելու ուղեցույցում 10–12։
Տես նաև Մ. Ռասսել Բալլարդի «Սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք» ուղերձը, Լիահոնա, նոյ․ 2021, 51–53:
Փնտրեք ձեր անձնական հոգևոր գաղափարները։ Եկ, հետևիր ինձ ձեռնարկն առաջարկում է հատվածներ և սկզբունքներ, որոնց վրա կարող եք կենտրոնանալ սուրբ գրություններն ուսումնասիրելիս, սակայն թույլ մի տվեք, որ դրանք սահմանափակեն ձեր ուսումնասիրությունը։ Բ Օրենք գիրքը կարդալիս կարող եք բացահայտել մի սկզբունք, որն այնտեղ ընդգծված չէ: Թող Հոգին առաջնորդի ձեզ դեպի այն ճշմարտությունները, որոնք պետք է սովորեք:
Բ Օրենք 6․4–12, 20–25
«Զգույշ եղիր, միգուցե մոռանաս Տիրոջը»
Իսրայելացիներից շատերը, որոնք կմտնեին ավետյաց երկիր, չէին տեսել Եգիպտոսում տեղի ունեցած պատուհասները և չէին անցել Կարմիր ծովի միջով: Մովսեսը հասկանում էր, որ նրանք և ապագա սերունդները պետք է հիշեն Աստծո հրաշքները և Աստծո օրենքները՝ Աստծո ժողովուրդ մնալու համար:
Ի՞նչ խորհուրդ եք գտնում Բ Օրենք 6․4–12, 20–25 հատվածներում, որը կօգնի ձեզ հիշել այն մեծ գործերը, որոնք Աստված արել է ձեզ համար: Ի՞նչ եք ոգեշնչվել անել, որպեսզի Տիրոջ խոսքերն ամեն օր «քո սրտում լինեն» (հատված 6)։
Կարող եք նաև ուսումնասիրել եղբայր Ժան Է․ Նյումանի «Ուխտի ժողովրդի ձայնը և աճող սերունդը» ուղերձը (Լիահոնա, նոյ. 2023, 36–38) և մտածել, թե ինչպես կփոխանցեք ձեր հավատքն առ Քրիստոս ապագա սերունդներին:
Տես նաև Բ Օրենք 11․18–21 հատվածները, Դեյլ Գ. Ռենլանդի «Մտածեք Աստծո բարության և մեծության մասին» ուղերձը, Լիահոնա, մայիս 2020, 41–44,
Բ Օրենք 15․1–15
Կարիքավորներին օգնելը ներառում է պատրաստակամ սրտեր և առատաձեռնություն
Մենք դեռ չենք հասել այն օրվան, «եթե քեզ մոտ կարիքավոր մեկը չգտնվի» (Բ Օրենք 15.4), ուստի աղքատներին օգնելու վերաբերյալ Բ Օրենք 15 գլխում գտնվող սկզբունքները դեռևս արժեքավոր են, նույնիսկ եթե որոշակի գործառույթներ փոխվել են: Ուշադրություն դարձրեք, թե ինչ են ուսուցանում հատվածներ 1–15-ն այն մասին, թե ինչու ենք մենք օգնում կարիքի մեջ գտնվող մարդկանց և ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը դրա վերաբերյալ:
Ի՞նչ է նշանակում «ձեռքը բացել» կարիքի մեջ գտնվող մարդկանց առաջ (հատվածներ 8, 11)։ Ի՞նչ սովորեցիք Տիրոջ օրինակից կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու մասին (տես հատված 15)։
Sես նաև «Have I Done Any Good?» օրհներգը, Հիմներ, հմր. 223։
Բ Օրենք 18․15–19
Մովսեսը «նման էր» Հիսուս Քրիստոսին
Պետրոսը, Նեփին, Մորոնին և Փրկիչն անձամբ են մեկնաբանել Բ Օրենք 18․15–19 հատվածների մարգարեությունը (տես Գործք Առաքելոց 3․20–23, 1 Նեփի 22․20–21, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․40, 3 Նեփի 20․23)։ Ի՞նչ սովորեցիք այս հատվածներից Փրկչի մասին: Խորհեք մի քանի շաբաթվա ընթացքում Մովսեսի մասին ձեր կարդացածի շուրջ: Ինչո՞վ է Մովսեսը «նման» Հիսուս Քրիստոսին:
Հիսուս Քրիստոսը ասաց Իր ժողովրդին Հին Ամերիկայում. «Ես նա եմ, ում մասին խոսել է Մովսես մարգարեն» (3 Նեփի 20․23)։
Բ Օրենք 29.9, 30.15–20
Տերը հրավիրում է ինձ ընտրություն կատարել բարու և չարի միջև
Հետաքրքիր կլինի համեմատել Բ Օրենք 29․9, 30․15–20 հատվածներում ներկայացված Մովսեսի խոսքերը 2 Նեփի 2․26–29, 4․4 հատվածներում ներկայացված Լեքիի՝ իր ընտանիքին ուղղված վերջին մի քանի ուսմունքի հետ։ Լեքին ինչպե՞ս զարգացրեց այն, ինչ Մովսեսն էր ուսուցանում: Ի՞նչ գտաք այս հատվածներում, որը ձեզ ոգեշնչում է «ընտրել կյանքը»: (Բ Օրենք 30․19)
Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար
Բ Օրենք 6.5
Ես կարող եմ սիրել Աստծուն ամբողջ սրտով
-
Որպեսզի օգնեք ձեր երեխաներին հասկանալ Բ Օրենք 6․5 հատվածը, կարող եք նկարել սիրտ, մարմնի գծապատկեր և ամուր բազուկ։ Ձեր երեխաները կարող են մատնացույց անել նկարները, երբ կարդում եք հատվածում գրված «սիրտ», «հոգի» և «զորություն» բառերը: Ինչպե՞ս ենք մենք ցույց տալիս Տիրոջը, որ սիրում ենք Նրան մեր ամբողջ սրտով, հոգով և զորությամբ:
Բ Օրենք 6․6–15
Ես կարող եմ Աստծո խոսքը պահել իմ սրտում
-
Ձեր երեխաների հետ կարդացեք Տիրոջ խորհուրդն իսրայելացիներին՝ դնել սուրբ գրությունների հատվածներն այնտեղ, որտեղ կտեսնեն դրանք ամեն օր (տես Բ Օրենք 6․6–9)։ Դա կարող է ոգեշնչել ձեզ և ձեր երեխաներին մտածել, թե ինչպես համոզված լինել, որ դուք չեք «մոռացել Տիրոջը» (հատված 12) և հիշում եք, թե ինչ է Նա արել ձեզ համար:
-
Կարող եք նշել, որ Բ Օրենք 6․13, 16 և 8․3 հատվածներն օգնեցին Փրկչին Նրա կյանքի կարևոր պահին: Որպեսզի տեսնեք, թե ինչպես է դա տեղի ունեցել, միասին կարդացեք Մատթեոս 4․1–10 հատվածները։ Ապա կարող եք կիսվել միմյանց հետ սուրբ գրությունների որոշ հատվածներով, որոնք օգնել են ձեզ, երբ կարիքի մեջ էիք:
Բ Օրենք 18․15–18
Մարգարեները մեզ ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին
-
Ձեր երեխաների հետ Բ Օրենք 18․18 հատվածը կարդալիս օգնեք նրանց հասկանալ, որ այս հատվածում նկարագրված Մովսեսի նման մարգարեն Հիսուս Քրիստոսն է: Կարող եք նայել նկարներ, որտեղ պատկերված է, թե ինչ են արել Մովսեսը և Հիսուս Քրիստոսը և հնարավորություն տալ, որ ձեր երեխաները համապատասխանեցնեն դրանք (տես Ավետարանի նկարների գիրքը, հմր. 15, 16, 38, 39)։ Ի՞նչ է մեր մարգարեն այսօր ուսուցանել մեզ մեր Փրկչի մասին:
Բ Օրենք 29․12–13, 30․8–10
Իմ ուխտերի շնորհիվ ես Աստծո ժողովրդի մի մասն եմ
-
Բ Օրենք 29․12–13 հատվածների մասին զրուցելը ձեզ և ձեր երեխաներին հնարավորություն է տալիս քննարկել այն ուխտերը, որոնք կկապեն կամ կապել են Երկնային Հոր հետ։ Ի՞նչ է նշանակում լինել Աստծո ժողովուրդ: Ինչպե՞ս են մեր խոստումները մեզ դարձնում Աստծո ժողովուրդ (տես հատված 13, տես նաև Մոսիա 18․8–10)։
-
Եթե ձեր երեխաներն օգնության կարիք ունենան՝ հասկանալու, թե ինչ է ուխտը, առաջարկեք նրանց գտնել «Ուխտ» բառի սահմանումը Սուրբ գրքերի ուղեցույցում (Gospel Library հավելված)։ Ի՞նչ խոստումներ են տվել միմյանց Աստված և իսրայելացիները Բ Օրենք 30․8–10 հատվածներում։ Ի՞նչ խոստումներ ենք տվել մենք Աստծուն (տես Վարդապետություն և Ուխտեր 20.37, 77)։ Ինչպե՞ս են այդ խոստումները կապում մեզ Նրա հետ: Կարող եք միասին երգել ուխտերի մասին հետևյալ երգը․ «Standing on the Promises» (Gospel Library հավելված):
Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։