Եկ, հետևիր ինձ
Ապրիլի 27–մայիսի 3։ «Սրբություն Տիրոջը». Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19


«Ապրիլ 27–մայիսի 3։ «Սրբություն Տիրոջը». Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19», Եկ, հետևիր ինձ․ Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Ապրիլ 27–մայիսի 3։ «Սրբություն Տիրոջը»», Եկ, հետևիր ինձ․ Հին Կտակարան 2026

Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) տաճարը

Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) տաճարը

Ապրիլի 27–մայիսի 3․ «Սրբություն Տիրոջը»

Ելք 35–40, Ղևտական 1, 4, 16, 19

Եգիպտոսից հեռանալը, որքան էլ դա կարևոր էր, լիովին չիրականացրեց Աստծո նպատակներն Իսրայելի որդիների համար: Նույնիսկ ավետյաց երկրում հարմարավետ կյանքն Աստծո վերջնական նպատակը չէր նրանց համար: Դրանք ընդամենը քայլեր էին դեպի այն, ինչ Աստված իսկապես ուզում էր Իր ժողովրդի համար. «Սուրբ եղեք, քանզի սուրբ եմ ես՝ ձեր Տեր Աստվածը» (Ղևտական 19․2)։ Ինչպե՞ս էր Աստված ծրագրել սրբացնել Իր ժողովրդին, երբ սերունդներ շարունակ նրանք ապրում էին գերության մեջ: Նա պատվիրեց, որ նրանք սուրբ վայր ստեղծեն՝ մի խորան անապատում: Նա տվեց ուխտեր և օրենքներ՝ առաջնորդելու նրանց գործողությունները և փոխելու նրանց սրտերը: Եվ Նա պատվիրեց նրանց կենդանիների զոհաբերություններ անել՝ ուսուցանելու նրանց մեղքերի քավության մասին: Այս ամենի նպատակն էր՝ նրանց միտքը, սրտերը և կյանքն ուղղել դեպի Փրկիչը: Նա իսրայելացիների և մեզ համար սրբության իրական ճանապարհն է: Մենք բոլորս որոշ ժամանակ անցկացրել ենք մեղքի գերության մեջ, և բոլորս էլ հրավիրված ենք թողնելու մեղքը և հետևելու Հիսուս Քրիստոսին, որը խոստացել է. «Ես կարող եմ ձեզ սուրբ դարձնել» (Վարդապետություն և Ուխտեր 60․7

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ելք 35–40, Ղևտական 19

սեմինարիայի պատկերակ
Տերը ցանկանում է, որ ես սուրբ դառնամ

Ելք 35–40 բաժիններում նկարագրում է իսրայելացիների խորան կառուցելու ջանքերը, որտեղ սուրբ արարողությունները կօգնեին նրանց դառնալ սուրբ ժողովուրդ։ Այս գլուխները կարդալիս փնտրեք, թե Տերը ինչ է խնդրել Իր ժողովրդին դնել խորանում: Ի՞նչ կարող են խորհրդանշել այդ իրերը: Ի՞նչ են հուշում ձեզ այդ իրերը սուրբ դառնալու վերաբերյալ: Հատկապես մտածեք, թե ինչպես են այդ իրերը ձեր մտքերն ուղղում դեպի Փրկիչը: Նմանատիպ աղյուսակը կարող է օգնել ձեզ․

Ի՞նչ առարկա գտաք։

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

Ի՞նչ առարկա գտաք։

Ուխտի տապանակը (Ելք 37․1–9, 40․20–21)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

(Տես Ելք 25․20–22, Սուրբ գրքերի ուղեցույց, «Ուխտի տապանակը»)

Ի՞նչ առարկա գտաք։

Խունկի զոհասեղանը (Ելք 40․26–27, տես նաև Ելք 30․1, 6–8)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

(Տես Հայտնություն 8․3–4)

Ի՞նչ առարկա գտաք։

Աշտանակը կամ մոմակալը (Ելք 37․17–24)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

(Տես Մատթեոս 5․14–16, Հովհաննես 8․12)

Ի՞նչ առարկա գտաք։

Ողջակեզի զոհասեղանը (Ելք 38․1–7, տես նաև Ելք 27․1, 29․10–14)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

(Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Զոհաբերություն»)

Ի՞նչ առարկա գտաք։

Լվացարան (ջրով ավազան) (Ելք 30․17–21)

Ի՞նչ կարող է այն խորհրդանշել:

(Տես Բ Մնացորդաց 4․6, Եսայի 1.16, Երեմիա 33.8)

Իհարկե, միայն սուրբ տեղերում գտնվելը մեզ սուրբ չի դարձնում: Ղևտական 19 բաժինը նկարագրում է օրենքներն ու պատվիրանները, որոնք Տերը տվել է, որպեսզի օգնի իսրայելացիներին սուրբ դառնալ: Ի՞նչ գտաք այս պատվիրաններում, որը կարող է օգնել ձեզ սրբություն փնտրել Տիրոջից: Ի՞նչ եք ոգեշնչվում անել՝ այս սկզբունքներն ավելի լիարժեք կիրառելու համար:

Տես նաև Հենրի Բ. Այրինգ, «Սրբությունը և երջանկության ծրագիրը», Լիահոնա, նոյ. 2019, 100–103, «Խորան» (տեսանյութ), Gospel Library հավելված։

7:19

The Tabernacle

Օգտագործեք հոգևոր երաժշտություն: Երաժշտությունը մեծ զորություն ունի հրավիրելու Հոգու ազդեցությունը և ամրացնելու հավատքն առ Հիսուս Քրիստոս: Օրհներգերի ուղերձները հաճախ ամրապնդում են սուրբ գրությունների վարդապետությունը: Օրինակ՝ «More Holiness Give Me» (Հիմներ, հմր. 131) օրհներգը կարող է ամրապնդել Ղևտական 19 բաժնում ուսուցանվող ուղերձներից մի քանիսը: Դա կարող է նաև օգնել ձեզ մտածել, թե ինչ է նշանակում դառնալ ավելի սուրբ՝ Փրկչի նման, և խորհել, թե ինչպես է Նա օգնում ձեզ սուրբ դառնալ:

Ելք 35․4–35, 36․1–7

Տերը խնդրում է ինձ պատրաստակամ սրտով կատարել իմ նվիրատվությունները

Եգիպտոսից հեռանալուց մեկ տարի անց Իսրայելի որդիների հարաբերությունները Եհովայի հետ կարելի է նկարագրել որպես ոչ հետևողական: Սակայն, կարդալով Ելք 35․4–35 և 36․1–7 հատվածները, նկատում ենք, թե իսրայելացիներն ինչպես արձագանքեցին խորանը կառուցելու պատվիրանին: Ի՞նչ սովորեցիք իսրայելացիներից, որը կարող է օգնել ձեզ ավելի լավ ծառայել Տիրոջը:

Նա չի կարող ձեզանից թանկարժեք մետաղներ, կտավներ կամ փայտ խնդրել խորանի համար: Ի՞նչ է տվել ձեզ Տերը և ի՞նչ է Նա խնդրում ձեզ առաջարկել: Ե՞րբ է ձեր «սիրտը դրդել» [ձեզ] անցնել աշխատանքի:

Տես նաև «Զոհաբերություն» նյութը Թեմաներ և հարցեր բաժնում, Gospel Library հավելված:

Իսրայելացիներն ընծաներ են հավաքում խորանի համար

Իսրայելի որդիները խորանի համար ընծաներ էին մատուցում «հոժար սրտով» (Ելք 35․5)։ Կորբերտ Գոթիեի նկարը, © Lifeway Collection/արտոնագրված է goodsalt.com

Ելք 40․12–14

Տաճարային արարողությունները տրվել են հին ժամանակներում

Ելք 40․12–14 հատվածները վերաբերում են հին ժամանակների արարողություններին, որոնք նույնպես կատարվում են մեր օրերում՝ Տիրոջ տանը: Ահա մի քանի լրացուցիչ հատված, որոնք կօգնեն ձեզ իմանալ, թե ինչպես են այդ արարողությունները վկայում Հիսուս Քրիստոսի մասին.

  • Լվացվել․ Սաղմոս 51․2, Եզեկիել 36.25–27

  • Հագնել սրբազան հանդերձներ․ Եսայի 61.10, Մատթեոս 22.11–14, Հայտնություն 19.7–8

  • Օծվել․ Ղուկաս 4․18–19, Գործք Առաքելոց 10․38

Ղևտական 1․1–9, 416

Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ես կարող եմ ներվել

Ղևտական գրքի մեծ մասը մեզ կարող է տարօրինակ թվալ՝ կենդանիների զոհաբերություններ, արյան ու ջրի հետ կապված ծեսեր և կյանքի փոքր մանրուքները կարգավորող օրենքներ: Բայց այս ծեսերն ու օրենքները նախատեսված էին ծանոթ սկզբունքներն ուսուցանելու համար՝ ապաշխարությունը, սրբությունը և Փրկիչի Քավությունը: Որպեսզի գտնեք այդ սկզբունքները, Ղևտական 1․1–9, 416 հատվածները կարդալիս տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ եմ գտնում, որոնք հիշեցնում են ինձ Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության մասին:

  • Ի՞նչ եմ ես սովորում այս զոհաբերություններից Փրկչի զոհաբերության մասին:

  • Ինչո՞վ եմ ես նման այն մարդկանց, որոնք կատարել են այս զոհաբերությունները:

Տերը այլևս չի ակնկալում մեզանից կենդանիներ զոհաբերել։ Բայց զոհաբերությունը դեռևս ավետարանի կարևոր սկզբունքն է: Որպեսզի իմանաք, թե ինչպիսի զոհաբերություններ է ակնկալում Տերը մեզանից, ուսումնասիրեք 3 Նեփի 9․19–20, Վարդապետություն և Ուխտեր 64.34 հատվածները։ Ինչպե՞ս եք դուք նման զոհաբերություններ կատարում: Ի՞նչ է ձեզ ուսուցանում Մովսես 5․7 հատվածն այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվեք ձեր զոհաբերություններին:

Տես նաև «Մտքեր հիշելու համար. Խորանը և զոհաբերությունը» նյութը։

երեխաների բաժնի պատկերակ

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ելք 35.20–29, 36.1

Աստված ինձ պարգևներ է տվել, որպեսզի օգնեմ Իր աշխատանքին

  • Այս նյութի վերջում պատկերված է իսրայելացիների անապատի խորանը։ Կարող եք նայել այն ձեր երեխաների հետ և հարցնել նրանց, թե ինչ նյութեր կպահանջվեին խորանը կառուցելու համար: Ապա կարող եք միասին կարդալ Ելք 35․20–29 հատվածները՝ պարզելու, թե ինչպես են տրամադրվել այդ նյութերը: Ինչպե՞ս է Տերը հրավիրել մեզ նպաստել Իր արքայության կառուցմանը:

  • Կարող եք նրանց հետ կարդալ Ելք 36․1 հատվածը՝ փնտրելով, թե Տերը ինչ տվեց Բեսելիելին ու Ողիաբին, որպեսզի օգնի նրանց խորան կառուցել: Ապա կարող եք խոսել ձեր երեխաների հետ այն մասին, թե, ըստ ձեզ, Տերը ինչ է տվել նրանց՝ օգնելու կառուցել Իր արքայությունը: Ինչպե՞ս կարող ենք օգտագործել դրանք` ուրիշներին օրհնելու համար:

Հռոմի (Իտալիա) տաճարը

Հռոմի (Իտալիա) տաճարը

Ելք 40․17–34

Ես կարող եմ զգալ Տիրոջ ներկայությունը սուրբ վայրերում

  • Ելք 40․17–34 հատվածներում թվարկված են իրեր, որոնք իսրայելացիների խորանի մաս էին կազմում: Ձեր երեխաների հետ կարող եք գտնել դրանք այս հատվածներում և այս նյութի վերջում ներկայացված խորանի նկարում: Խոսեք այն մասին, թե խորանի յուրաքանչյուր հատված ինչպես կարող է ուսուցանել Փրկչի կամ Երկնային Հոր մասին: Օրինակ՝ վկայության տապանակը կարող է հիշեցնել մեզ Աստծո պատվիրանների մասին, զոհասեղանը՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին և այլն:

  • Ի՞նչ սուրբ վայրեր ունենք այսօր, որոնք օգնում են մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին։ Այս զրույցի ընթացքում կարող եք միասին դիտել «Տաճարներ» տեսանյութը (Gospel Library հավելված): Կարող եք նաև երգել «Սուրբ վայրերը» երգը (Gospel Library հավելված): Կիսվեք միմյանց հետ, թե ինչ եք մտածում այնպիսի սուրբ վայրերի մասին, ինչպիսիք են տաճարները:

5:41

What Is a Temple?

Ղևտական 1․1–4

Հիսուս Քրիստոսի զոհաբերության շնորհիվ ես կարող եմ ներվել

  • Հին Կտակարանում նկարագրված կենդանիների զոհաբերությունները կոչված էին Իսրայելի որդիներին ուսուցանելու Հիսուս Քրիստոսի միջոցով ներման մասին: Մտածեք, թե ինչպես կարող է այդ զոհաբերությունների մասին կարդալը ուսուցողական լինել նաև ձեր երեխաների համար: Ցուցադրեք Հիսուս Քրիստոսի նկարները Գեթսեմանիում և խաչի վրա (տես Ավետարանի պատկերագիրք, հմր. 5657)՝ Երեխաների հետ Ղևտական 1․1–4 հատվածները կարդալիս։ Օգնեք նրանց գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք հիշեցնում են նրանց Հիսուս Քրիստոսի զոհաբերության մասին:

  • Կարող եք նաև միասին կարդալ 3 Նեփի 9․19–20 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է մեզ պատվիրված զոհաբերել կենդանիների փոխարեն: Ի՞նչ է նշանակում կոտրված սիրտ և փշրված հոգի առաջարկել Տիրոջը: Այս հարցին պատասխանելու համար տես «Կոտրված սիրտ» բաժինը Սուրբ գրքերի ուղեցույցում (Gospel Library հավելված)։

Ավելին իմանալու համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

հին ժամանակների խորան

Հին ժամանակների խորանը, հեղինակ՝ Բրեդլի Քլարկ

Երեխաների միության վարժությունների էջ. ես կարող եմ զգալ Աստծո ներկայությունը սուրբ տեղերում