Եկ, հետևիր ինձ
Փետրվարի 23–մարտի 1։ «Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք»․ Ծնունդ 18–23


«Փետրվարի 23–մարտի 1: «Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք»․ Ծնունդ 18–23»», Եկ, հետևիր ինձ. Տան և Եկեղեցու համար․ Հին Կտակարան 2026 (2026)

«Փետրվարի 23–մարտի 1: «Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք»», Եկ, հետևիր ինձ․ 2026

Սարան՝ մանուկ Իսահակին գրկած

Սարան և Իսահակը, հեղինակ՝ Սքոթ Սնոու

Փետրվարի 23–մարտի 1. «Տիրոջ համար դժվար բան կա՞ արդյոք»

Ծնունդ 18–23

Աստծո ծրագրի նպատակներից մեկն այս մահկանացու փորձառության համար մեզ «ստուգելն է», որպեսզի «տեսնի, թե արդյոք [մենք] կանենք ամենը, ինչ Տերը՝ [մեր] Աստվածը, կպատվիրի [մեզ]» (Աբրահամ 3․25)։ Արդյոք Աբրահամն ու Սարան կապացուցեին, որ հավատարիմ են: Արդյո՞ք նրանք կշարունակեին հավատք տածել մեծ սերնդի Աստծո խոստման հանդեպ, նույնիսկ, երբ նրանք դեռ անզավակ էին իրենց ծեր հասակում: Եվ երբ Իսահակը ծնվեց, կդիմանա՞ր արդյոք նրանց հավատքը աներևակայելի հրամանին՝ զոհաբերել հենց իրենց որդուն, որի միջոցով Աստված խոստացել էր իրականացնել այդ ուխտը:

Աբրահամը և Սարան վստահեցին Աստծուն, և Նա վստահեց նրանց (տես Ծնունդ 15․6, Հռոմեացիներին 4․3Ծնունդ 18–23-ում, մենք գտնում ենք պատմություններ Աբրահամի և այլոց կյանքի մասին, որոնք կարող են հուշել, որ մտածենք Աստծո խոստումներին հավատալու մեր սեփական պատրաստակամության մասին, փախչենք ամբարշտությունից և երբեք հետ չնայենք, և անկախ զոհաբերությունից ՝ վստահենք Աստծուն: Մեզ փորձելով՝ Աստված նաև կատարելագործում է մեզ:

ուսումնասիրության պատկերակ

Գաղափարներ տանը և Եկեղեցում սովորելու համար

Ծնունդ 18.9–14, 21.1–7

Տերը կատարում է Իր խոստումները՝ Իր ժամանակին

Տերը հավատարիմներին փառահեղ խոստումներ է տվել, բայց երբեմն մեր կյանքի հանգամանքները կարող են ստիպել մեզ մտածել, թե այդ խոստումներն ինչպես է հնարավոր իրականացնել: Գուցե Աբրահամը և Սարան այդպես են զգացել: Ի՞նչ եք սովորում նրանց փորձառություններից: Օգտակար կլինի սկսել ձեր ուսումնասիրությունը` վերանայելով, թե ինչ էր Տերը խոստացել Աբրահամին Ծնունդ 17.4, 15–22 հատվածներում: Ինչպե՞ս արձագանքեցին Աբրահամն ու Սարան (տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն 17.23 [Ծնունդ 17.17, ծանոթություն բ-ում], Ծնունդ 18.9–12): Տերն ինչպե՞ս պատասխանեց՝ օգնելու համար նրանց ավելի մեծ հավատք ունենալ Իր խոստումների հանդեպ (տես Ծնունդ 18.14):

Ի՞նչ եք գտնում այդ հատվածներում, որ ամրացնում է ձեր հավատքը: Ձեր կամ մեկ ուրիշի կյանքում ո՞ր փորձառություններն են ամրացրել ձեր հավատքն առ այն, որ Տերը կկատարի ձեզ տրված խոստումները Իր ժամանակին և Իր ձևով: Կարող եք նաև խորհել, թե ինչպես կարող եք պահպանել ձեր հավատքը, երբ խոստացված օրհնությունները չեն ստացվում այս կյանքում: Ի՞նչ խորհուրդ եք գտնում Եբրայեցիներին 11.8–13 հատվածներում և նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Քրիստոսը հարություն է առել․ Նրա հանդեպ հավատքը սարեր կտեղաշարժի» ուղերձը։ (Լիահոնա, մայիս 2021, 101–4)։

Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88․68։

Ծնունդ 19.12–29

Տերը ինձ պատվիրել է «փախչել» ամբարշտությունից և հետ չնայել

Ի՞նչ դասեր եք քաղում ամբարշտությունից «փախչելու» մասին, երբ կարդում եք Ղովտի և նրա ընտանիքի մասին: Օրինակ՝ ի՞նչն է տպավորում ձեզ այն բանում, թե ինչ ասացին և արեցին հրեշտակները, որպեսզի օգնեն Ղովտին և նրա ընտանիքին փախչել կործանումից (տես Ծնունդ 19.12–17): Ինչպե՞ս է Տերն օգնում ձեզ և ձեր ընտանիքին «փախչել» կամ պաշտպանություն գտնել աշխարհում առկա չարի ազդեցություններից: Մտածեք այն իրավիճակների մասին, որոնցում դուք կարող եք գայթակղություն ունենալ «[նայել] հետ» (հատված 26), երբ դուք պետք է առաջ նայեք հավատքով դեպի Փրկիչը: Այդ գաղափարի վերաբերյալ ձեր հասկացողությանն ի՞նչ է ավելացնում Ղուկաս 9․62 հատվածը։

Տես նաև Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծնունդ 19․9–15 (Աստվածաշնչի հավելված):

Ծնունդ 19.26

Ի՞նչ սխալ գործեց Ղովտի կինը

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Ակնհայտորեն սխալը, որը կատարեց Ղովտի կինը, այն չէր, որ նա պարզապես հետ նայեց. իր սրտի խորքում նա ցանկանում էր հետ գնալ։ Կարծես, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք քաղաքի սահմաններից դուրս էին, նա արդեն կարոտում էր այն, ինչ Սոդոմն ու Գոմորն էին առաջարկել իրեն: …

«Հնարավոր է, որ Ղովտի կինը զայրույթով հետ էր նայում դեպի Տերը այն ամենի համար, ինչը Նա պատվիրում էր նրան թողնել հետևում։ … Ուստի, հարցը միայն նրանում չէ, որ նա հետ նայեց․ նա հետ նայեց կարոտով։ Կարճ ասած, անցյալից նրա կախումը գերազանցում էր ապագայի հանդեպ վստահությունը։ Ըստ երևույթին, դա նրա մեղքի առնվազն մի մասն էր։

«… Ես աղերսում եմ ձեզ, մի ապրեք անցած օրերով, ոչ էլ ապարդյուն փափագեք երեկվա օրը, որքան էլ լավ օրեր լինեն դրանք։ Անցածից պետք է դասեր քաղել, բայց չապրել դրանով։ Մենք հետ ենք նայում, որպեսզի սովորենք անցյալի լավագույն փորձառություններից, այլ ոչ թե վերապրենք անցյալի փորձությունները։ Եվ երբ մենք սովորում ենք այն, ինչ պետք է սովորեինք, և մեզ հետ վերցնում ենք մեր լավագույն փորձառությունները, ապա մենք առաջ ենք նայում և հիշում, որ հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան։ …

… Անցած կյանքով ապրելը, այդ թվում՝ անցած սխալներով, պարզապես ճիշտ չէ։ Դա Հիսուս Քրիստոսի ավետարանը չէ: …

«Բոլոր սերունդների [մարդկանց] ես կոչ եմ անում, «Հիշեք Ղովտի կնոջը» [Ղուկաս 17.32]: Հավատքն ապագայի համար է: Հավատքն ամրանում է անցյալում, բայց երբեք չի ձգտում մնալ այնտեղ: Հավատքը վստահում է այն բանին, որ Աստված մեծ բաներ ունի պահած մեզանից յուրաքանչյուրի համար, և որ Քրիստոսն իսկապես «գալիք բարիքների քահանայապետն է» (Եբրայեցիներին 9.11)» («The Best Is Yet to Be», Ensign, հունվար 2010, 24, 26–27):

Աբրահամը դանակը ձեռքին նայում է դեպի երկինք, իսկ Իսահակը պառկած է զոհասեղանին

Աբրահամը և Իսահակը, հեղինակ՝ Հարոլդ Կոպինգ

Ծնունդ 22․1–19

սեմինարիայի պատկերակ
Իսահակին զոհաբերելու Աբրահամի պատրաստակամությունը նման է Աստծո պատրաստակամությանը զոհաբերել Իր Որդուն

Թեև մենք չգիտենք բոլոր պատճառները, թե ինչու Աստված պատվիրեց Աբրահամին որպես զոհ մատուցել Իսահակին, սակայն մենք գիտենք, որ դա Աստծո հանդեպ նրա հավատքի ստուգումն էր: Իր որդուն զոհաբերելու Աբրահամի պատրաստակամությունը «նման է Աստծո պատրաստակամությանը զոհաբերել Իր Միածին Որդուն» (Հակոբ 4.5): Ծնունդ 22․1–19 հատվածները կարդալիս՝ խորհրդանիշներ կամ նմանություններ փնտրեք Աբրահամի կողմից Իսահակին զոհաբերելու և Հոր կողմից Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին զոհաբերելու միջև: Ձեր գտածը կարող եք գրել ստորև բերված աղյուսակում․

Աբրահամն ու Իսահակը

Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը

Աբրահամն ու Իսահակը

Իսահակը Աբրահամի և Սարայի միածին որդին էր (Ծնունդ 22․2, տես նաև Եբրայեցիներին 11.17):

Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը

Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է (Հովհաննես 3․16)

Աբրահամն ու Իսահակը

Իսահակը պետք է զոհաբերվեր գառան փոխարեն (Ծնունդ 22․7–9)

Երկնային Հայրն ու Հիսուս Քրիստոսը

Հիսուս Քրիստոսը Աստծո Գառն է (Հովհաննես 1․29)

Փրկչի քավող զոհաբերության ո՞ր խորհրդանիշները կամ նմանություններն եք ամենակարևորը համարում: Կարող եք երգել կամ կարդալ մի օրհներգի բառեր, որոնք ցույց են տալիս Երկնային Հոր սերը մեր հանդեպ, օրինակ՝ «God Loved Us, So He Sent His Son», Հիմներ, հմր. 187։ Կարող եք նաև գրի առնել ձեր զգացմունքները Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և նրանց զոհաբերության նկատմամբ, որը կատարվել է ձեզ համար:

Եթե ցանկանում եք ավելին ուսումնասիրել մեր Փրկչի զոհաբերության մասին, կարող եք կարդալ նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի «Ահա Աստծո Գառը» ուղերձը (Լիահոնա, մայիս 2019, 44–46): Ինչո՞ւ է գառը Աստծո Որդու այդքան հզոր խորհրդանիշը հանդիսանում: Ի՞նչ է ուսուցանում նախագահ Հոլլանդը, որը մեծացնում է ձեր ակնածանքը Երկնային Հոր պարգևի նկատմամբ:

Տես նաև «Akedah (The Binding)» (տեսանյութը), Gospel Library։

12:57

Akedah (The Binding)

Օգտագործեք տեսողական նյութեր՝ ուսուցանելու համար։ Ուսուցման և ուսումնառության մեջ բազմազանություն ավելացնելու համար կարող եք օգտագործել այս նյութի նկարներից մեկը կամ մի քանիսը՝ Ծնունդ 18–23 գլուխների պատմություններն ուսումնասիրելիս: Օրինակ՝ դուք և ձեր ընտանիքը կամ դասարանը կարող են մանրամասներ նշել Աբրահամի և Իսահակի նկարներում: Խոսեք այն մասին, թե ինչու են այդ մանրամասները կարևոր այս պատմության համար և գտեք այդ մանրամասները սուրբ գրություններում: Ինչպե՞ս են նրանք ընդգծում Աստծո Որդու զոհաբերության պատմության խորհրդանշականությունը:

Լրացուցիչ գաղափարների համար տես Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերի այս ամսվա համարները։

երեխաների բաժնի պատկերակ 01

Գաղափարներ երեխաներին ուսուցանելու համար

Ծնունդ 17․15–21, 18․14, 21․1–7

Ես կարող եմ վստահ լինել, որ Աստված պահում է Իր խոստումները

  • Աստծո խոստումների հանդեպ Աբրահամի և Սարայի վստահության մասին սովորելու համար դուք և ձեր երեխաները կարող եք խոսել մի իրավիճակի մասին, երբ նրանք պետք է սպասեին մի բանի, որ իսկապես ցանկանում էին: Այնուհետև կարող եք նայել Սարայի և Իսահակի նկարին այս նյութի սկզբում և խոսել այն խոստման մասին, որ Աստված տվել էր նրան և Աբրահամին (տես նաև «Աբրահամ և Սարա» Հին Կտակարանի պատմություններում, 28–31)։ Օգնեք երեխաներին հիշել այն բաները, որոնք Աստված խոստացել է մեզ, եթե մենք հավատարիմ լինենք։ Խրախուսեք նրանց լինել համբերատար և վստահ, որ Աստված կպահի Իր խոստումները:

    2:20

    Abraham and Sarah

  • Որպեսզի օգնեք ձեր երեխաներին սովորել Ծնունդ 18․14 հատվածի կարևոր ճշմարտությունը, կարող եք գրել այդ հատվածի առաջին նախադասության յուրաքանչյուր բառը առանձին թղթի վրա: Ապա խառնեք այդ թղթերը և առաջարկեք երեխաներին ճիշտ հերթականությամբ դասավորել բառերը։ Դուք և երեխաները կարող եք կարդալ Ծնունդ 17․15–21, 21․1–7 հատվածները և գտնել օրինակ, երբ Տերը արեց մի բան, որն անհնարին էր թվում: Կիսվեք երեխաների հետ ձեր հավատքով առ այն, որ Տերը կկատարի Իր խոստումները, նույնիսկ եթե դրանք անհնարին են թվում կամ երկար ժամանակ են պահանջում:

Ծնունդ 19.15–26

Ես կարող եմ խուսափել ամբարշտությունից

  • Հարցեր տվեք ձեր երեխաներին այն իրավիճակների մասին, երբ որևէ մեկը կարող է առաջարկել իրենց անել մի բան, որը իրենք գիտեն, որ ճիշտ չէ: Մենք ինչպե՞ս կարող ենք «փախչել» այս իրավիճակներից։ Ամփոփեք Ծնունդ 19.15–26 հատվածները, բացատրելով, որ Ղովտի ընտանիքն ապրում էր ամբարիշտների քաղաքում և հրեշտակները նախազգուշացրին նրանց, որ հեռանան քաղաքից: Երբ դուք և ձեր երեխաները միասին կարդաք 15–17, 26 հատվածները, հարցրեք նրանց, թե ինչ է նշանակում մեզ համար այսօր «փախչել» չարից և «հետ չնայել» (հատված 17):

մի տղամարդ և կանայք փախչում են Սոդոմից և Գոմորից

Սոդոմ, հեղինակ՝ Ջուլիուս Շնոր ֆոն Քարոլսֆելդ

Ծնունդ 22.1–14

Աբրահամը հնազանդվեց Տիրոջը

  • Օգտագործեք Աբրահամի և Իսահակի և Խաչելության նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 957) կօգնեն ձեր երեխաներին համեմատել Ծնունդ 22 գլխի պատմությունը Փրկիչի զոհաբերության հետ (տես Մատթեոս 27.26–37): Աբրահամի, Իսահակի և Խաչելության պատմություններից ի՞նչ կարող ենք սովորել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: (Տես նաև «Աբրահամ և Իսահակ» Հին Կտակարանի պատմություններում, 34–37։)

    2:0

    Abraham and Isaac

  • Կարո՞ղ եք ձեր երեխաների հետ խաղալու համար մտածել մի պարզ խաղ, որը պահանջում է հետևել հրահանգներին: Այդ հրահանգները կարող են բերել երեխաներին դեպի Փրկչի թաքնված պատկերը: Խաղը կարող է հանգեցնել զրույցի այն բաների մասին, որ Երկնային Հայրը պատվիրել է մեզ անել, որպեսզի մենք կարողանանք նորից ապրել Նրա և Հիսուս Քրիստոսի հետ: Միասին երգեք մի երգ, օրինակ՝ «Keep the Commandments» (Children’s Songbook, 146–47)։ Այս շաբաթվա վարժությունների էջը նույնպես կարող է օգտակար լինել։

Լրացուցիչ գաղափարների համար տես Ընկեր ամսագրի այս ամսվա համարը։

Աբրահամը նայում է Իսահակին, որը փայտ էր տանում

Աբրահամն ու Իսահակը, հեղինակ՝ Ջեֆ Վորդ

Երեխաների խմբի վարժությունների էջ. Աբրահամը հնազանդվեց Տիրոջը