2024
Աստված մեզ համար պատրաստել էր ավելի լավ բան
Սեպտեմբեր 2024


«Աստված մեզ համար պատրաստել էր ավելի լավ բան», Լիահոնա, սեպտեմբեր 2024։

Վերջին Օրերի Սրբերի ձայները

Աստված մեզ համար պատրաստել էր ավելի լավ բան

Երբ միսիոներներն ինձ ուսուցանեցին, որ ես Աստծո զավակ եմ, ես գիտեի, որ Նա ավելի շատ օրհնություններ ունի իմ և իմ ընտանիքի համար։

հեղինակի լուսանկարը, որտեղ նա ղեկավարում է երգչախումբը

լուսանկարները տրամադրել է հեղինակը

Ես մեծացել եմ Ֆիլիպինների մի փոքրիկ գյուղում։ Իմ ընտանիքըն աղքատ էր։ Ֆիլիպիններում, եթե փող չունես, չես կարող դպրոց գնալ։ Անկախ այդ խոչընդոտից՝ ես մեծ ձգտումներ ունեցող երիտասարդ էի։

Ես ծնողներիս ասում էի, որ ուզում եմ դառնալ բժիշկ կամ ուսուցիչ կամ ինչ-որ մասնագետ, բայց նրանք ինձ միշտ ասում էին, որ դադարեմ երազել։ Մենք փող չունեինք, որ ես համալսարան ընդունվեի։ Ծնողներս ուզում էին, որ ես բավարարվեմ իմ ունեցածով և չհիասթափվեմ իմ կյանքից։

«Մասնագետ դառնալը մեզ համար չէ»,- ասում էին նրանք։ Նրանք չէին հավատում, որ մեր ընտանիքին ավելի լավ բան է սպասվում, քան այն, ինչ մենք արդեն ունեինք։

Բայց դա մինչև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալն էր։

Մենք ապրում էինք քաղաքներից շատ հեռու, բայց միսիոներները գտան մեզ և շարունակեցին վերադառնալ մեզ մոտ։ Նրանք շատ զոհողություններ արեցին իմ ընտանիքին սովորեցնելու համար, բայց նրանք ընդմիշտ փոխեցին մեր կյանքը։

Երբ մենք միացանք Եկեղեցուն, ես իմացա, որ Աստծո զավակն եմ՝ աճելու, սովորելու և կատարելագործվելու ներուժով (տես Մոսիա 1․39, «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին», Gospel Library)։ Ավետարանն ինձ տվեց գիտելիք, որ ժամանակն է բարձրացնելու իմ ընտանիքի սոցիալ-տնտեսական դիրքը կյանքում։ Մենք այլևս մի փոքրիկ գյուղի աղքատ մարդիկ չէինք. մենք Աստծո արժանի որդիներն ու դուստրերն էինք, որ արժանի էին օրհնությունների, որոնք Նա խոստացել է Իր հավատարիմ հետևորդներին։

Միսիոներները բերեցին ավետարանն իմ կյանք, ավետարանը երաժշտություն բերեց իմ կյանք, և երաժշտությունն ինձ կրթաթոշակ ստանալու հնարավորություն տվեց՝ համալսարան հաճախելու համար։ Ես բակալավրի կոչում ստացա նախ միջնակարգ կրթության ոլորտում, իսկ հետո՝ երաժշտական կրթության ոլորտում՝ խմբերգային դիրիժորության մասնագիտությամբ։ Այժմ ես երաժշտություն եմ դասավանդում Լիցեյ դե Կագայան համալսարանում և ավագ դպրոցի Լիցեյ Գլի Քլաբի խմբավարն եմ։ Ես նաև ղեկավարում եմ Եկեղեցու անդամների երգչախումբը։ Մեր առաքելությունն է՝ կիսվել Աստծո ճշմարտությամբ երաժշտության միջոցով։

Համալսարանն ավարտելն ինձ նոր կյանք տվեց։ Ես չգիտեմ, թե որտեղ կլինեի այսօր առանց Հիսուս Քրիստոսի ավետարանի։

Յուրաքանչյուր ոք ինձ նման ևս արժանի է ունենալ հնարավորություն սովորելու, որ նրանք ունեն Երկնային Հայր, և որ Նա օրհնել է նրանց աճելու, սովորելու և կատարելագործվելու ներուժով։