«Ռասսել Մ. Նելսոն՝ մարգարե մեր օրերի համար», Լիահոնա, սեպտ․ 2024։
Ռասսել Մ. Նելսոն՝ մարգարե մեր օրերի համար
Ունենալով մարգարե, որ առաջնորդում է մեզ այս վերջին օրերում, մենք իսկապես օրհնված ժողովուրդ ենք։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ողջունում է մարդկանց 2019 թվականի նոյեմբերի 20-ին Սինգապուրում անցկացված հոգևոր հավաքից հետո։
Երբ հարցազրույց անցկացնողներից մեկը քննադատեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին որպես «եկեղեցի, որը ղեկավարվում է ծերերի կողմից», նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) պատասխանեց. «Հրաշալի չէ՞ որպես ղեկավար ունենալ հասուն մարդ, դատողություն ունեցող մարդ, ով չի տարուբերվում վարդապետության յուրաքանչյուր քամուց»։
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ ամենատարեց ապրող մարգարեն, ով ծառայել է այս տնտեսությունում, հասուն և բացառիկ դատողության տեր մարդ է։ Նա կնշի իր 100-ամյակը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին։ Նա մի ղեկավար է, ով ունի արտասովոր կարեկցանք և բարեհամբույրություն, տեսլական և կենսունակություն, ջերմություն և իմաստություն։
Ես սիրում եմ նախագահ Նելսոնին։ Մենք 60 տարվա ընկերներ ենք, իսկ որպես առաքյալներ միասին ծառայել ենք 40 տարի։ 2018 թվականի հունվարից ես օրհնված եմ ծառայելու նրա ղեկավարության ներքո Եկեղեցու Առաջին Նախագահությունում։
Կանչված լինելով առաջնորդելու Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին և լինելու նրա առաջնակարգ ուսուցիչը՝ նախագահ Նելսոնը ճանաչում է Փրկչին, որի մարգարեն է նա։ Մեկ դար ապրելու և սովորելու ընթացքում նա աչքի է ընկել ակնառու մասնագիտական և զինվորական ծառայության մեջ։ Իր մեծ ընտանիքում նա եղել է սիրառատ և արդյունավետ ընտանիքի ղեկավար։ Եկեղեցու կոչումների միջոցով, ներառյալ վերջին վեց տարիները որպես Տիրոջ մարգարե, նա եղել է օրինակելի ղեկավար Տիրոջ վերականգնված Եկեղեցում։
Մեկ դար ապրելու ընթացքում նախագահ Նելսոնը սովորել և կիրառել է երջանկության բանալիներն այս կյանքում և գալիք կյանքում, ինչը նա անվանել է կյանքի «ամենակարևոր դասերը»։
Նա մեզ ուսուցանել է, որ պետք է «սկսել՝ մտքում ունենալով վերջնական նպատակը»։
Նա սիրում է Տիրոջ տունը։ Եկեղեցու Նախագահ լինելու տարիներին նա հայտարարել է 153 նոր տաճարներ՝ Եկեղեցու 335 տաճարների մոտ կեսը, որոնք կառուցվել են, կառուցման փուլում են կամ հայտարարվել են այս տնտեսությունում։
Նա ուսուցանել է մեզ, որ բոլոր մեր տաճարների կառուցումը՝ տաճարը և տաճարային ուխտերի օրհնությունները ավելի է մոտեցնում Աստծո ավելի շատ զավակների։ Դա Աստծո ծրագիրն է։
Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Ես սովորել եմ, որ Երկնային Հայրը մեզ համար ունի մեծ ծրագիր, որ այն, ինչ մենք անում ենք այս կյանքում, իսկապես կարևոր է, և որ Փրկչի Քավությունն այն է, ինչը հնարավոր է դարձնում մեր Հոր ծրագիրը»։ Այդ ծրագրի ըմբռնումը, ասել է նա, «կյանքից հանում է առեղծվածը, իսկ մեր ապագայից՝ անորոշությունը։ Այն թույլ է տալիս մեզանից յուրաքանչյուրին ընտրել, թե մենք ինչպես կապրենք այստեղ՝ երկրի վրա, և որտեղ մենք կապրենք հավերժ»։
Որպես Վերջին Օրերի Սրբեր, մենք իսկապես օրհնված ժողովուրդ ենք, որին առաջնորդում է Տիրոջ խոնարհ ծառան՝ նախագահ Նելսոնը, ով նվիրագործված է՝ նախապատրաստելու աշխարհը մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին։ Թող որ մենք բոլորս շարունակենք աղոթել, վկայել, աջակցել և շնորհակալություն հայտնել Աստծուն մեր մարգարեի՝ նախագահ Ռասսել Մարիոն Նելսոնի համար։