«Ռեյկյավիկ (Իսլանդիա)», Լիահոնա, սեպտ. 2024:
Եկեղեցին այստեղ է
Ռեյկյավիկ (Իսլանդիա)
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջին միսիոներները Իսլանդիա են ժամանել 1851 թվականին։ 20-րդ դարում շատ անդամներ արտագաղթեցին այլ երկրներ։ Այսօր, սակայն, Իսլանդիայում Եկեղեցու անդամները եկել են տարբեր երկրներից, և շատ բնիկ իսլանդացիներ են վերադարձել՝ քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը և օգնելու նորադարձներին առաջնորդել Եկեղեցին։ Թեև թվով սակավաթիվ՝ նրանք ամուր համայնք են։ Իսլանդիայի Եկեղեցին ունի․
-
380 անդամ (մոտավորապես)
-
4 ճյուղ (ներառյալ մեկը իսպաներեն լեզվով)
-
1 Ընտանեկան պատմության կենտրոն (FamilySearch Center)
Սրբերի համայնք
Իսլանդիայում անդամներն ապավինում են միմյանց։ Երբ Բեթինա Գուդնասոնի ամուսինը մահացավ, նա մխիթարություն գտավ իր շրջապատի Սրբերի ընտանիքում. «Եկեղեցու անդամները միշտ իմ շուրջը և ինձ հետ էին։ Ես իմ սրտում գիտեմ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը գիտեն այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջը։ Նրանք գիտեն մեր անունը»։