«Մենք վկայում ենք մեր ապրող մարգարեի մասին», Լիահոնա, սեպտեմբեր 2024։
Մենք վկայում ենք մեր ապրող մարգարեի մասին
Փառք Քեզ, Տեր, Մարգարեի համար։
Ես գիտեմ, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է, և ես երախտապարտ եմ, որ Աստված խոսում է նրա հետ։ Նախագահ Նելսոնի սերը մեր հանդեպ Աստծո սիրո հրաշալի դրսևորումներից մեկն է։ Ես սիրում եմ նախագահ Նելսոնին։ Նրա տված խոստումներն Աստծուց են։
Ջասթին Հինաութան, Ֆիլիպիններ
Նախագահ Նելսոնն ինձ սովորեցնում է, որ այսօր ամենակարևորը Քրիստոսին ընտրելն է՝ փայփայելով և հարգելով ուխտերը։
Ռայըն Հուլմ, Նոր Զելանդիա
Ես անչափ երախտապարտ եմ մարգարե Ռասսել Մ. Նելսոնի համար։ Ես բերում եմ իմ վկայությունը, որ նա Աստծո կողմից կանչված մարդ է՝ առաջնորդելու և զորացնելու մեզ վերջին օրերում։ Եթե հետևենք նրա խորհրդին, ամեն ինչ լավ կլինի։
Նելսոն Ալմեյդա, Կաբո Վերդե
Շնորհակալություն, նախագահ Նելսոն, մեր սրտի խորքից՝ մեր Երկնային Հոր կողմից մեզ իմաստության խոսքեր տալու համար։ Թող Աստված օրհնի Ձեզ, մեր թանկագին մարգարե։
Բրենդա Բոյլ, Շոտլանդիա
Նախագահ Նելսոն, շնորհակալություն ձեր ոգեշնչող և վեհացնող ուսմունքների համար։ Մենք սիրում ենք ձեզ:
Թուոնգ Փութեարի, Կամբոջա
Ես այնքան երախտապարտ եմ սիրո և գաղափարների համար, որ նախագահ Նելսոնը տալիս է որպես մարգարե։ Նրա ելույթը տաճարի մասին օգնեց ինձ ստանալ իմ օժտումը, նրա նվիրվածությունը չափահաս երիտասարդներին հիշեցրեց ինձ ճանաչել իմ գլխավոր ինքնությունը՝ որպես Աստծո զավակ, և ցրված Իսրայելը հավաքելու նրա մղումը մշտական թեմա դարձավ իմ ընտանիքում և ծխում։ Ամենակարևորը, նա օգնեց ինձ ավելի մոտենալ իմ Փրկչին։
Գրեյս Բըրթ, Միացյալ Նահանգներ
Ես խորապես խորհել եմ մեր սիրելի մարգարեի՝ Ռասսել Մ. Նելսոնի ուսմունքների մասին։ Նրա ուսմունքները ոգեշնչել են իմ կյանքը։ Նրա մարգարեական խոսքերն ինձ դրդել են շարունակել առաջ գնալ և ավելի լիարժեք ապրել ավետարանով այս քաոսային և հակասական աշխարհում։ Ես ինձ այնքան ապահով եմ զգում՝ իմանալով, որ մեր օրերում ունենք մի մարգարե, ով հորդորում է մեզ ունենալ խաղաղության ոգի, խուսափել մեր հասակակիցների հետ վեճերից։ Ես գնահատում եմ նրա հրաշալի ուսմունքները։
Էնա Մոնթոյա, Հոնդուրաս
Ես հաստատուն վկայություն ունեմ, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է վերջին օրերում։ Ես պատիվ եմ ունեցել մոտիկից ականատես լինելու նրա խոնարհությանը, պարզությանը և մարդկանց հանդեպ ունեցած սիրուն։ Իսկապես, նա ընտրված մարդ է՝ առաջնորդելու Աստծո թագավորությունը երկրի վրա այս եզակի ժամանակաշրջանում։ Ես լսել և հետևել եմ նրա խորհրդին, որն ինձ առաջնորդել է ապրել արդար կյանքով և դիմակայել մահկանացու կյանքի մարտահրավերներին։ Ես անսահման սեր եմ զգում նախագահ Նելսոնի հանդեպ և տեղյակ եմ նրա արտասովոր ներդրման մասին Աստծո թագավորության առաջխաղացման և Իսրայելի հավաքման գործում՝ իր ոգեշնչումների և ամբողջ աշխարհում տաճարների կառուցման մասին հայտարարությունների միջոցով։
Դեյվիդ Գ․ Ֆերնանդես, Բրազիլիա
2019 թվականի օգոստոսի 24-ին մարգարեն խոսեց իսպաներեն և հրահանգեց մեզ պահել Տիրոջ պատվիրանները։ Ես շատ ուժեղ զգացի Հիսուս Քրիստոսի սերը՝ մեր լեզուն սովորելու Մարգարեի ջանքերում։ Ես գիտեմ, որ կենդանի մարգարեի միջոցով Աստված քաջալերում, խրատում, պաշտպանում, առաջնորդում և օրհնում է մեզ։
Սաուլ Ալֆրեդո Ռոխաս դե Լեոն, Գվատեմալա