Երիտասարդների ձայները
Իսկական և լավագույն ընկեր
Հովել Ա․, 19 տարեկան, Երևան (Հայաստան)
Սիրում է զբաղվել արվեստով, ծրագրավորումով և սովորել նոր հմտություններ, օրինակ՝ խոհարարություն:
Ես մի քանի ընկեր ունեի, որոնք լքեցին ինձ յոթերորդից իններորդ դասարաններում սովորելու տարիներին: Սկզբում ես չէի հասկանում, որ նրանք ծաղրում են ինձ, բայց երբ հասկացա, ցնցված էի և չէի կարողանում հասկանալ, թե որտեղ եմ սխալվել:
Մտածում էի, որ եթե անեի այն, ինչ կաներ Քրիստոսը, ամեն ինչ իր տեղը կընկներ: Ես շարունակեցի բարի լինել՝ օգնելով իմ դասընկերներին տնային առաջադրանքները կատարելիս և ապավինելով Աստծուն՝ վստահ լինելով, որ մի օր լավ ընկեր կդառնամ: Սկզբում թվում էր, թե շատ բան չի փոխվել։ Բայց ավագ դպրոցում սովորելու տարիներին իմ դասընկերներն ավելի լավ մարդիկ էին:
Ավելի կարևոր է, որ այն տարիներին, երբ ընկերներ էի փնտրում, ես գտա իմ լավագույն ընկերոջը՝ Հիսուս Քրիստոսին: Այսպիսով, ես ոչ միայն նոր ընկերներ ձեռք բերեցի դպրոցում, այլ նաև լավագույն Ընկեր ձեռք բերեցի, որը երբևէ կարող էի ունենալ: