2025
Եկեղեցու պատմության վերաբերյալ իմ հարցերի պատասխանները
Հունվար 2024


Եկեղեցու պատմության վերաբերյալ իմ հարցերի պատասխանները

Թեև հարցեր ունեի, ես չհանձնվեցի և չնահանջեցի:

երիտասարդ տղա

Պատմության դասի ժամանակ ուսուցիչս սկսեց խոսել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին: Եկեղեցու մասին լավ կարծիք չուներ։ Նա ասաց, որ մենք բազմակնության կողմնակից ու ռասիստ ենք:

Այն ամենը, ինչ ես նախկինում ուսումնասիրել էի Եկեղեցու մասին, ինձ համար իմաստալից էր: Բայց դասարանում իմ փորձառությունն ինձ ստիպեց մտածել Եկեղեցու պատմությունից մի քանի ծանր հարցերի մասին, օրինակ՝ ինչու սևամորթներին թույլ չտվեցին որոշ ժամանակ քահանայություն կրել, և ինչու տեղի ունեցավ բազմամուսնությունը:

Այդ ամենի շուրջ ես իսկապես սկսեցի մտածել, խորհել և աղոթել: Ես կարդացի սուրբ գրությունները, խոսեցի ծնողներիս և ղեկավարներիս հետ և ավելին սովորեցի ինձ համար: Թեև հարցեր ունեի, ես չհանձնվեցի և չնահանջեցի:

Երբ սովորում և ուսումնասիրում էի, գրեթե զգում էի, որ ստանում եմ աստվածային օգնություն՝ մարտահրավերները հաղթահարելու համար: Ես դեռ լիովին չեմ հասկանում ամեն ինչ, բայց ես կարողացա խաղաղություն գտնել:

Այժմ, երբ հարցեր եմ ունենում, ես հենվում եմ այն ամենի վրա, ինչ արդեն գիտեմ, օրինակ՝ բոլոր այն փորձառությունների, որոնք օգնել են ինձ ամրացնել իմ վկայությունը: Երբ որևէ բան խանգարում է ինձ, ես սովորաբար աղոթում եմ, ապա փորձում եմ լսել Հոգուն՝ կարդալով սուրբ գրությունները:

Անցյալ տարի ես իսկապես իմացա Հոգու զորության մասին և զգացի խաղաղություն, մխիթարություն և սեր: Ես գիտեմ, որ իրականում կա Աստված, որը խոսում է մեզ հետ և ուզում է, որ մենք տուն վերադառնանք:

Հեղինակն ապրում է Տեխասում (ԱՄՆ)։