2025
Ամրացրեք տները և վկայությունները
Հունվար 2024


Ամրացրեք տները և վկայությունները

Սառայի շինարարական բիզնեսը ծաղկում էր։ Բայց նա ստիպված էր որոշում կայացնել:

երիտասարդ աղջիկ

Լուսանկարները՝ Քրիստինա Սմիթի կողմից, եթե այլ բան նշված չէ

Նոյի համար այդ որոշումը տապան կառուցելն էր։ Բենիամին թագավորը որոշեց աշտարակ կառուցել։ Հարեդի եղբայրը վերջնականապես որոշեց նավեր կառուցել։ Իսկ Սառա Քրիստենսե՞նը Մոնտանայից (ԱՄՆ)։ Նա որոշեց, որ ուզում է տներ կառուցել։

Հերմանա Քրիստենսենը, որն այժմ լիաժամկետ միսիոներ է և ծառայում է Մինեապոլիսի Մինեսոտա միսիայում, մի անգամ փոքր-ինչ զայրացավ, որ միսիան խանգարում է իրեն իրականացնել իր շինարարական նպատակները, և դա նույնիսկ իր անձնական միսիան չէ:

Սկսենք սկզբից։

«Ես ամբողջ կյանքս օգնել եմ հայրիկիս որևէ բան կառուցել»,- ասում է նա: «Ես ծանոթացել էի էլեկտրական գործիքներին և շինարարությանը և պարզապես սկսեցի սիրել դա: Երբ 16 տարեկան էի, որոշեցի, որ ուզում եմ իմ անձնական շինարարական բիզնեսն ունենալ»։

հայր ու դուստր շենք են կառուցում

«Հայրս ինձ ուսուցանել է միավորել շինարարական իրերը՝ երկու տախտակից մինչև մի ամբողջ տուն»,- ասում է Սառան:

Կառուցել բիզնես

Մի տարի՝ ամառվա ընթացքում Սառան առաջին անգամ մի տուն վերանորոգեց: Նա այնքան շատ սիրեց այդ աշխատանքը, որ հաջորդ տարի սկսեց աշխատել մեկ այլ վերանորոգման նախագծի վրա: Ի վերջո, նա որոշեց զբաղվել ավելի մեծ նախագծով՝ «վաճառքի համար նախատեսված» տան կառուցմամբ կամ մի տան, որը նա և իր ենթակապալառուների թիմը կկառուցեին հիմքից մինչև վերջ՝ հույս ունենալով, որ շահույթով կվաճառեն այն:

երիտասարդ աղջիկը մուրճով շինհրապարակում

Քանդման օր Սառան իր նախագծերից մեկի վրա աշխատելիս վերցնում է մուրճը և գնում լոգարան:

Բիզնես սկսելը հեշտ նախագիծ չէր, հատկապես այն պատճառով, որ Սառան դեռ սովորում էր ավագ դպրոցում և զբաղվում էր կոշտ տեղանքով վազքի սպորտաձևով:

Երիտասարդ աղջիկն աշխատում է մուրճով շինհրապարակում

Սառան 16 տարեկանում հիմնեց իր անձնական շինարարական ընկերությունը։

«Ես այնքան շատ բան սովորեցի»,- ասում է նա: «Ես ստիպված էի չեկերի գրքույկ օգտագործել՝ մարդկանց վճարելու համար, ինչը նախկինում երբեք չէի արել: Ես պետք է սովորեի անծանոթ մարդկանց հետ շփվել, որոնք իմ ենթակապալառուներն էին: Ես նաև սովորեցի, թե ինչպես կառավարել ընկերության ղեկավարման հետ կապված սթրեսը, ինչը միշտ չէ, որ հետաքրքիր զբաղմունք էր: Միշտ անհանգստություն կա, որ դուք չեք կարող աշխատել անհրաժեշտ գումարն առանց վնասներ կրելու, նույնիսկ տունը վաճառելիս»:

Դու երբեք միայնակ չես

Չնայած անհանգստություններին և սթրեսներին, որոնք կապված են բիզնեսի հետ, Սառան երբեք ստիպված չի եղել միայնակ գնալ իր մեծ երազանքների հետևից:

«Դա միշտ ստացվել է, և ես գիտեմ, որ դա Տիրոջ շնորհիվ է», - ասում է նա: «Այս բիզնեսը հնարավոր չէր առանց Նրա։ Նա օգնեց ինձ հաղթահարել վատ օրերը, ծանր աշխատանքը, ամեն ինչ»:

երիտասարդ աղջիկն օգնում է տղային հորատել շինհրապարակում

Սառայի մոտ հարաբերություններն ընտանիքի հետ պայմանավորված են միասնական աշխատանքով:

Սառայի ընտանիքը նույնպես աջակցում էր նրան իր կատարած յուրաքանչյուր քայլափոխին, ինչը մեզ վերադարձնում է դեպի այն միսիան, որը խանգարում էր նրա ծրագրերին:

Նրա ավագ եղբայրը՝ Թայլերը, ծրագրում էր օգնել Սառային տուն կառուցել՝ իր միսիայից տուն վերադառնալուց հետո: Բայց մի օր նա զանգահարեց Սառային՝ տեղեկացնելով, որ իրեն խնդրել են երկարացնել իր միսիոներական ծառայությունը:

«Ես այնքան բարկացա նրա վրա»,- խոստովանում է Սառան: «Ես ասում էի՝ «Թայլեր, դու չես կարող կատարել այդ խնդրանքը»: Ես ծրագրեր ունեմ»: Նա ասաց. «Տիրոջ գործն ավելի կարևոր է, քան քո գործը»։ Դա հարված էր ինձ համար: Ես գիտեի, որ նա ճիշտ էր, և որ ես պետք է վստահեմ Աստծո ծրագրին»:

ընտանիք

Սառայի ընտանիքը ողջունեց Թայլերի որոշումը՝ երկարացնել իր միսիան:

Լուսանկարը տրամադրվել է Սառա Քրիստենսենի կողմից

հայր ու դուստր շինհրապարակում

Անկախ նրանից՝ Սառան օգնություն է ստանում իր հորից, թե Երկնային Հորից, նա գիտի, որ միայնակ չէ:

Իր սեփական միսիան

Թայլերի օրինակը ոգեշնչեց Սառային սկսել մտածել միսիայում ծառայելու մասին: «Ես հասկացա, թե եղբայրս քանի մարդու է օգնել գալ դեպի Քրիստոսը, ես նաև տեսա, թե որքան է նա մոտեցել Քրիստոսին: Ես ցանկացա նմանատիպ փորձառություններ ունենալ»,- ասում է Հերմանա Քրիստենսենը: «Ես սկսեցի լրջորեն ուսումնասիրել ավետարանը և հասկացա, որ որքան աճում էին իմ վկայությունն ու իմ հարաբերություններն իմ Փրկչի հետ, այնքան ավելի շատ էի ցանկանում կիսվել իմ ունեցածով»:

Սառան ընտրեց դադարեցնել իր շինարարական բիզնեսը և ծառայել Տիրոջը: Այդ որոշումը նրան նոր հզոր գաղափարներ տվեց:

«Ամենակարևոր բանը, որն ուսուցանել է ինձ իմ միսիան, այն է, որ ավետարանը լիովին փոխում է կյանքը»,- ասում է Հերմանա Քրիստենսենը: «Քանի որ ես մեծանում էի եկեղեցում, ինձ համար դժվար էր տեսնել, թե որքան կարևոր է ավետարանն իմ կյանքում:

«Այստեղ՝ իմ միսիայում, ես շրջապատված եմ մարդկանցով, որոնք չգիտեն Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին: Երբ նրանք իմանում են, որ իրենք Աստծո զավակներն են, և Նա ծրագիր ունի իրենց համար, դա փոխում է իրենց կյանքը: Տպավորիչ է, երբ կարող ես տեսնել դա ու դրա մի մասը լինել: Ես դա հասկացել էի իմ միսիայից առաջ, բայց հիմա գիտեմ, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը կարևոր է ուրախության համար՝ այս և գալիք աշխարհում»:

քույր միսիոներները ներկի գլաններով

Հերմանա Քրիստենսենը (աջից) և նրա զուգընկեր Հերմանա Թեյլորը (ձախից) սիրում են ծառայել այնպես, ինչպես կարող են:

Լուսանկարը տրամադրվել է Սառա Քրիստենսենի կողմից

Հավատքը վեր է վախից

Այն երիտասարդներին, որոնք մտածում են միսիայում ծառայելու մասին, Հերմանա Քրիստենսենն ասում է. «Հավատք ունեցեք և մի վախեցեք: Միսիայում ծառայելը հեշտ չէ, բայց արժե ապրել այդ փորձառությունը: Աստված կօրհնի ձեզ աներևակայելի ուղիներով, երբ դուք որոշում կայացնեք լինել Նրա ծառաներից մեկը»:

Չնայած Հերմանա Քրիստենսենը միսիա ծառայելու ընթացքում կարոտում է տներ կառուցելը, նա չի զղջում իր կատարած ընտրության համար: «Իհարկե, իմ բիզնեսը կարող էր պոտենցիալ աճ ունենալ, քանի դեռ ես լիաժամկետ միսիոներ եմ»,- ասում է նա: «Բայց ես գիտեմ, որ Տերը կօրհնի իմ զոհաբերությունը, եթե ես այն որոշ ժամանակով մի կողմ դնեմ: Իմ գործը կարող է սպասել, բայց Տիրոջ աշխատանքը՝ ոչ»։