Մարգարեն և Նրա Փրկիչը
Ինչ-որ առումով, Վերականգնման պատմությունը Ջոզեֆ Սմիթի՝ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու մասին պատմությունն է:
Ամեն ծունկ պիտի խոնարհվի, Դեն Վիլսոն
Ջոզեֆ Սմիթի կյանքի մասին պատմությունն ավելին է, քան պարզապես Ջոզեֆ Սմիթի կյանքի պատմությունը:
Երբ մենք պատմում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման պատմությունը, մենք հաճախ սկսում ենք Ջոզեֆ Սմիթի մասին պատմությունը պատմելով: Եվ դա այժմ պարզ է։ Նա ինքն է պատմել իր կյանքի վաղ շրջանի պատմությունը տարբեր ժամանակներում, որպեսզի օգնի մարդկանց հասկանալ, թե ինչպես է սկսվել Վերականգնումը: Բայց ինչ-որ իմաստով, Ջոզեֆ Սմիթի կյանքի պատմությունը Հիսուս Քրիստոսին մոտենալու պատմությունն է:
Ներման տեսիլք
Երիտասարդ Ջոզեֆ Սմիթն իրեն շփոթված էր զգում կրոնի հետ կապված հարցում: Եվ կար մի լրացուցիչ զգացում, որը մղեց նրան աղոթել այն ծառերի պուրակում, որտեղ նա ունեցել էր իր Առաջին Տեսիլքը. «Ես զգացի, որ սգում եմ իմ մեղքերի համար»:
Երբ Փրկիչը խոսեց Ջոզեֆի հետ, Նա ասաց. «Ջոզեֆ, որդիս, քո մեղքերը ներված են քեզ»:
Ջոզեֆն անձամբ իմացավ, որ Հիսուս Քրիստոսը ապրում է: Նա նաև իմացավ, որ Հիսուս Քրիստոսը ողորմած է և ներում է մեղքերը: Այս անձնական գիտելիքները կարևոր էին Ջոզեֆի համար: «Իմ հոգու փրկությունն ինձ համար ամենակարևորն է, [որովհետև] ես հաստատ գիտեմ հավերժական բաների մասին»,- մի անգամ ասել է նա:
Հիսուս Քրիստոսի մասին այդ գիտելիքները նույնպես կարևոր էին այն աշխատանքում, որի համար Ջոզեֆը կանչվեց որպես մարգարե: Իր ողջ կյանքի ընթացքում նա զորեղ վկայություն բերեց Հիսուս Քրիստոսի շնորհի և ողորմության մասին: Օրինակ՝ նա մի անգամ ուսուցանել է. «Բոլոր սրտերը պետք է ապաշխարեն և մաքուր լինեն, և Աստված կընդունի նրանց և կօրհնի նրանց այնպես, ինչպես որ այլ կերպ նրանք չեին կարող օրհնվել»:
Սխալներ և ողորմություն
Այն աշխատանքը, որի կատարման համար կանչված էր Ջոզեֆ Սմիթը, չափազանց կարևոր էր: Եվ Ջոզեֆը սովորեց լրջորեն վերաբերվել Տիրոջ պատվիրաններին և խորհուրդներին, մասամբ՝ իր գործած սխալների շնորհիվ:
Օրինակ՝ երբ Մորմոնի Գրքի ձեռագիր էջերը կորել էին, Տերը Ջոզեֆից վերցրեց թարգմանության պարգևը և ավելի ուշ ասաց նրան. «Որքան հաճախ ես խախտել Աստծո պատվիրանները և օրենքները: … Դու մարդուց չպետք է ավելի շատ վախենայիր, քան Աստծուց» (Վարդապետություն և Ուխտեր 3.6–7)։
Բայց Տերը նաև այս ուղերձն ուներ Ջոզեֆի համար. «Հիշիր, Աստված ողորմած է. հետևաբար, ապաշխարիր» (Վարդապետություն և Ուխտեր 3.10):
Ջոզեֆն իրոք ապաշխարեց և նորից ստացավ թարգմանության պարգևը: Ամբողջ փորձառությունը գուցե ցավալի էր նրա համար, բայց նա կարևոր դասեր ստացավ, ներառյալ այն, որ մենք կարող ենք ապաշխարել և օրհնվել, քանի որ Տերը ողորմած է:
Փրկիչը և ընկերը
Ջոզեֆ Սմիթն ունեցել էր մի շարք տեսիլքներ, այցելություններ և հայտնություններ, որոնցում նա տեսել կամ լսել էր Տեր Հիսուս Քրիստոսին կամ իմացել էր Նրա էության, բնավորության և միսիայի մասին (տես, օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 19, 76, 93, 110):
Ճշմարտություններից մեկը, որը նա սովորեց, այն է, որ Փրկչի քավիչ աշխատանքը բոլոր այն մարդկանց համար է, որոնք երբևէ ապրել են այս աշխարհում, և բոլոր աշխարհների համար է, որտեղ Աստծո որդիներն ու դուստրերն են ապրում (տես Վարդապետություն և Ուխտեր 76.24):
Միևնույն ժամանակ Ջոզեֆը սովորեց, թե որքան մեծ է Փրկչի աշխատանքը, նա նաև սովորեց, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ճանաչում և սիրում են մեզանից յուրաքանչյուրին անհատապես: Նրանք ցանկանում են ավելի մոտ հարաբերություններ ունենալ մեզանից յուրաքանչյուրի հետ: Նրանք ցանկանում են, որ մենք ուխտեր կապենք, պահենք դրանք և հավատարմորեն դիմանանք մինչև վերջ: Այդ խորացող հարաբերությունները մեզ ուրախություն և վստահություն կբերեն:
Ջոզեֆի անձնական հարաբերությունները Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ այնքան էին խորացել, որ իր կյանքի ամենածանր պահերից մեկում, երբ փակված էր Լիբերթի բանտում, նա կարողացավ ասել.
«Ես կփորձեմ գոհանալ իմ վիճակից՝ իմանալով, որ Աստված իմ ընկերն է։ Նրանում ես մխիթարություն կգտնեմ։ Իմ կյանքը Նրա ձեռքերում է։ Ես պատրաստ եմ գնալ նրա կանչով: Ես ցանկանում եմ լինել Քրիստոսի հետ»:
Ջոզեֆ Սմիթի կյանքն ու ուսմունքներն ուսումնասիրելիս կարող եք հետևել նրա օրինակին: Ապաշխարեք, ուխտեր կապեք ու պահեք դրանք և շարունակեք հավատարիմ մնալ: Այդ դեպքում դուք նույնպես կարող եք իմանալ, որ Փրկիչը ձեր ընկերն է: