Միացեք
Իվան Բ․
17, Զագրեբ, Խորվաթիա
Լուսանկարը՝ Էշլի Լարսենի
Ես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու միակ անդամն եմ իմ դպրոցում: Մի անգամ տարեդարձի խնջույքի ժամանակ ընկերներս սկսեցին խմել: Ես անհարմար զգացի և գնացի տուն։ Երբ նրանք հարցրին, թե ինչու եմ շուտ գնացել, ես ասացի, որ չեմ խմում և ինձ անհարմար եմ զգում: Նրանց դուր չեկավ այդ պատասխանը և նրանք մի տեսակ տարակուսեցին: Բայց ժամանակի ընթացքում ընկերներս ընդունեցին իմ տեսակետը։
Մեկ ուրիշ առիթով ուսուցիչս խնդրեց ինձ կիսվել Եկեղեցու մասին՝ PowerPoint-ը ներկայացնելու միջոցով: Իմ համադասարանցիներից շատերը հարցեր ունեին, և ես զգացի, որ Հիսուս Քրիստոսը ուսուցանում էր նրանց իմ միջոցով: Երբ կիսվում եք ձեր վկայությամբ, դուք չպետք է վախենաք ուրիշների կարծիքից: Եթե վստահում եք Տիրոջը, Նա կօգնի ձեզ իմանալ, թե ինչ ասել:
Ես ուզում եմ գնալ միսիա ծառայելու, որպեսզի կարողանամ այլ մարդկանց բերել դեպի Քրիստոսը: Ես հավատում եմ, որ Փրկիչը իր վրա է վերցրել աշխարհի մեղքերը: Մենք կարող ենք հավաքել Իսրայելը և առաջարկել բոլորին գալ Իր մոտ: