Սեմինարիա
Վարդապետության սերտման վարժություն 9․ Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները


«Վարդապետության սերտման վարժություն 9․ Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Վարդապետության սերտման վարժություն 9․ Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Դաս 137

Վարդապետության սերտման վարժություն 9

Մտապահել հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Identical twins doing scripture study, Baguio City, Philippines

Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հատվածների սուրբգրային հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտրել մեկ կամ երկու վարդապետության սերտման հատված Հին Կտակարանից և մտապահել սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը։ Ցանկության դեպքում նրանք կարող են նաև մտապահել ամբողջ հատվածը: Առաջարկեք նրանց մտածել, թե հիմնական արտահայտությունները կամ հատվածները մտապահելն ինչպես կարող է օգնել իրենց կյանքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել

Ուսանողներին ցուցադրեք սուրբ գրությունների կանոնիկ գրքերը՝ Հին Կտակարանը, Նոր Կտակարանը, Մորմոնի Գիրքը, Վարդապետություն և Ուխտերը և Թանկագին Մարգարիտը: (Կարող եք ցուցադրել դրանց օրինակներն առարկայական կամ էլեկտրոնային տարբերակով կամ կարող եք օգտագործել վերևում ներկայացված նկարը):

  • Սուրբ գրությունների այս գրքերից ո՞րը կարող էր ուսումնասիրել Փրկիչը Իր մանկության, երիտասարդության տարիներին և այն ժամանակ, երբ Նա ծառայում էր երկրի վրա:

Անհրաժեշտության դեպքում բացատրեք, որ Փրկչին կարող էին հասանելի լինել բազմաթիվ սուրբ գրություններ Հին Կտակարանից՝ այն սուրբ գրությունները, որոնք երիտասարդներն այժմ ուսումնասիրում են:

Կարդացեք հետևյալ սուրբ գրություններից մեկը կամ երկուսը՝ փնտրելով, թե ինչպես է Փրկիչը օգտագործել Հին Կտակարանից մտապահված արտահայտությունները կամ հատվածները. Մատթեոս 4.2–4, 19․4–5, Մարկոս 7.9–10, Ղուկաս 24․27։

  • Ի՞նչ գտաք:

    Ուսանողները կարող են նշել, որ Փրկիչը օգտագործել է մտապահված սուրբ գրությունները՝ հաղթահարելու գայթակղությունը, պատասխանելու մարդկանց հարցերին, ուղղելու թյուրըմբռնումները և ուսուցանելու մարդկանց: Եթե ուսանողները ցանկանան իմանալ, թե որ հատվածներն է մեջբերել Փրկիչը, կիսվեք, որ Մատթեոս 4.2–4 հատվածներում Փրկիչը մեջբերել է Բ Օրենք 8.3 հատվածից, Մատթեոս 19.4–5 հատվածներում՝ Ծնունդ 2.24 հատվածից, իսկ Մարկոս 7.9–10 հատվածներում Նա մեջբերել է Ելք 20․12 և Բ Օրենք 5․16 հատվածներից։

    Ուսանողներին օգնեք հասկանալ, որ մտապահելով վարդապետության սերտման սուրբգրային հատվածները կամ սուրբգրային հիմնական արտահայտությունները և դրանք օգտագործելով իրենց կյանքում, իրենք հետևում են Հիսուս Քրիստոսի օրինակին:

  • Ինչպիսի՞ իրավիճակների եք բախվել կամ կարող եք բախվել ապագայում, երբ մտապահված սուրբ գրությունն օգտակար կլիներ կամ կարող է օգտակար լինել:

    Օրինակ՝ դաս ուսուցանելը կամ ելույթ ունենալը, ուրիշների հարցերին պատասխանելը, անձնական պատասխան փնտրելը և գայթակղությանը դիմակայելը:

  • Ի՞նչ եք անում կամ կարող եք անել, որը կօգնի ձեզ մտապահել սուրբգրային հիմնական արտահայտությունները կամ հատվածները:

Պատասխանները կարող են ներառել հետևյալը․ կրկնել արտահայտությունները կամ հատվածները, գրել կամ ջնջել դրանք կամ օգտագործել քարտեր և թղթեր, որոնք ուսանողները ստեղծել են Դաս 15. «Վարդապետության սերտման վարժություն 1»-ի ուսումնասիրության ժամանակ։

Կարող եք յուրաքանչյուր ուսանողի ցուցադրել կամ տրամադրել վարդապետության սերտման հատվածներ, որոնք իրենք մինչ այժմ ուսումնասիրել են: Հին Կտակարանի վարդապետության սերտման հղումների և սուրբգրային հիմնական արտահայտությունների ցանկը կարող եք գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։

Ուսանողներին առաջարկեք կատարել հետևյալ վարժությունը՝ օգտագործելով մտապահելու իրենց ընտրած մեթոդը: Որոշ գաղափարներ կարող են ներառել հետևյալը․ օգտագործել վարդապետության սերտման արտահայտության յուրաքանչյուր բառի առաջին տառը կամ օգտագործել վարդապետության սերտման հավելվածը: Գաղափարներից մի քանիսը թվարկված են Հավելվածի` «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:

Մի քանի րոպե հատկացրեք՝ մտապահելու վարդապետության սերտման սուրբգրային հղումներն ու հիմնական արտահայտությունները: (Բացի հիմնական արտահայտությունից, ցանկության դեպքում կարող եք մտապահել մի ամբողջ հատված։)

Ուսանողներին առաջարկեք ընտրել իրենց մտապահած արտահայտություններից կամ հատվածներից մեկը և պատրաստվել պատասխանելու հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կարող է այս արտահայտությունը կամ հատվածն օգնել ձեզ ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է դա օգնել ձեզ ավելի նմանվել Փրկչին:

Ուսանողներից մի քանիսին առաջարկեք կիսվել իրենց մտքերով։ Կարող եք կիսվել նաև ձեր մտքերով: Ուսանողներին խրախուսելու եղանակներ գտեք, որպեսզի նրանք շարունակեն մտապահել սուրբ գրությունները:

Սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները

Դասի մնացած մասը նախատեսված է՝ օգնելու ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները համապատասխան իրավիճակներում: Շարունակելուց առաջ առաջարկեք ուսանողներին կրկնել այդ սկզբունքները: Հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները հեշտությամբ հիշելու և կիրառելու ուսանողների կարողությունը կմեծանա՝ դրանք բազմաթիվ անգամներ կրկնելու և վարժություններ կատարելու միջոցով: Կրկնելու համար առաջարկվող վարժությունները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում: Սկզբունքների նկարագրությունները ներկայացված են Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթի (2023) 5–12-րդ պարբերություններում։

Ձեր ուսանողների հետ կիսվեք հետևյալ սցենարով։ Կարող եք նաև սցենարը հարմարեցնել ձեր ուսանողների հանգամանքներին կամ կարող եք հարցնել ձեր ուսանողներին, թե իրենք ինչպես կցանկանային հարմարեցնել սցենարը, որպեսզի այն ավելի համապատասխան լինի իրենց:

Պատկերացրեք, որ ձեր ընկեր Միան ասում է. «Կիրակի օրերն անցկացնելու մեր տարբերակն այնքան ձանձրալի է և, ինձ թվում է, ժամանակի կորուստ է: Չե՞ս կարծում, որ մեր հանգստյան օրերն ավելի լավը կլինեին, եթե մենք չմտահոգվեինք Հանգստության օրը սուրբ պահելու մասին»։

  • Ի՞նչ պատճառներով Միան կարող է դժվարանալ պահել այս պատվիրանը:

Մտածեք այն մասին, թե ինչու է օգտակար իմանալ Միայի հիասթափության պատճառը:

Ուսանողներին առաջարկեք խորհել, թե իրենք ինչպես կարող են օգտագործել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները, որպեսզի օգնեն Միային իր ներկայիս զգացողությունների փոխարեն հասկանալ Հանգստության օրվա խորհուրդը և ուրախանալ դրանով:

Ուսանողները կարող են անել հետևյալն անհատապես կամ փոքր խմբերով․

Մի քանի րոպե տրամադրեք՝ պատրաստելու այն, ինչն, ըստ ձեզ, կարող է օգնել Միային, օրինակ՝

  • Սուրբ գրություններ, Եկեղեցու ղեկավարների ուղերձներ կամ աստվածային այլ աղբյուրներ: Դրանք կարող են ներառել․ վարդապետության սերտման հատվածներ, օրինակ՝ Ելք 20.8, Եսայի 58.13–14, Մոսիա 2.41 կամ այլ հատվածներ, օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 59.9, 13–15։

  • Ձեր իմացած ճշմարտությունները կամ վարդապետությունները, որոնք կարող են օգնել Միային տեսնել այս իրավիճակը հավերժության հեռանկարից (օրինակ՝ ինչպես դա կարող է օգնել մեզ ավելի նմանվել Տիրոջը [տես Մովսես 3.3]):

  • Սուրբ գրություններից, գերագույն համաժողովի ելույթից կամ անձնական փորձառությունից որևէ օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մարդը հավատքով գործել առ Տեր Հիսուս Քրիստոս, որպեսզի պահի Հանգստության օրը, որը կարող է ներառել եկեղեցի այցելելը և հաղորդություն ստանալը: Կարող եք նաև նկարագրել, թե Տերն ինչպես օրհնեց նրանց, երբ նրանք հավատք դրսևորեցին: (Սուրբ գրությունների որոշ օրինակներ ներառում են Ելք 16.14–30 և Հարոմ 1.5–9։)

    Որպեսզի պատրաստեք ուսանողներին միմյանց հետ կիսվել իրենց գաղափարներով, կարող եք անել հետևյալը։

    1. Ուսանողներից յուրաքանչյուրին տվեք մեկական թերթիկ։ Խնդրեք նրանց բաժանել այն երեք մասի՝ ծալելով թերթիկը կամ գծեր քաշելու միջոցով:

    2. Խնդրեք նրանց յուրաքանչյուր բաժինը վերնագրել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու որոշակի սկզբունքով:

    3. Ընտրեք որևէ սկզբունք և բոլոր ուսանողներին խնդրեք իրենց թերթիկի վրա գրել մի եղանակ, որով ընտրված սկզբունքի օգտագործումը կարող է օգնել Միային:

    4. Ուսանողները կարող են փոխանցել թերթիկը մեկ ուրիշ ուսանողի և գրել մեկ այլ սկզբունքի մասին ուրիշ թերթիկի վրա: Ուսանողներին հնարավորություն տվեք շարունակել փոխանցել թերթիկները միմյանց և գրել:

    5. Երբ յուրաքանչյուր թերթիկի վրա գրված լինի մի քանի գաղափար, ուսանողներին առաջարկեք պահել թերթիկը և կարդալ այն, ինչ գրված է:

    Պատրաստակամ ուսանողներից մի քանիսին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին՝ հիմնվելով իրենց կարդացածի վրա: Կարող եք խնդրել այն ուսանողներին, որոնք սովորաբար չեն մասնակցում քննարկմանը, պատասխանել այս հարցերից մեկին կամ մի քանիսին: Որոշ ուսանողների համար կարող է ավելի հարմար լինել կիսվել ուրիշի գրածով:

  • Ըստ ձեզ, ձեր կարդացածից կամ գրածից ի՞նչը հատկապես օգտակար կլինի Միային: Ինչո՞ւ։

  • Ի՞նչ կարող էիք ավելացնել:

Երբ ուսանողներից մի քանիսը կիսվեն, կարող եք հարցնել դասարանին, թե ըստ իրենց, այս պահին Միային ինչ կարող է անհրաժեշտ լինել: Կա՞ հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու մի սկզբունք, որը չեք քննարկել, որը, սակայն, կարող է օգտակար լինել: Շարունակեք այնքան ժամանակ, մինչև դասարանը կզգա, որ Միան կարող է բավարար օգնություն ստանալ:

Ի՞նչ սովորեցիք

Ձեր օրագրում գրեք, թե ինչ սովորեցիք այս փորձառությունից, որը կցանկանայիք հիշել, նաև այն, թե հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքների օգտագործումն ինչպես կարող է օգնել ձեզ ձեր ունեցած ցանկացած հարցի կամ մտահոգության դեպքում: