Սեմինարիա
Երեմիայի ողբերը 1, 3․ «Նրա գթությունը վերջ չունի»


«Երեմիայի ողբերը 1, 3․ «Նրա գթությունը վերջ չունի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Երեմիայի ողբերը 1, 3․ «Նրա գթությունը վերջ չունի»», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Դաս 136

Երեմիայի ողբերը 1, 3

«Նրա գթությունը վերջ չունի»

A Hispanic man gives the Savior, Jesus Christ, a hug. Christ is wearing a white robe.

Քանի որ Փրկիչը լցված է գթությամբ, Նա պատրաստ է բժշկել, մխիթարել և ներել, նույնիսկ երբ մենք մեղանչում ենք Նրա դեմ: Երբ Երուսաղեմը կործանվեց մեղքի և ըմբոստության պատճառով, Երեմիան փորձեց օգնել հրեաներին հասկանալ Փրկչի գթությունը և հույս գտնել դրանում: Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Փրկչի գթությունն իրենց հանդեպ, նույնիսկ երբ նրանք մեղք են գործում:

Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշել սուրբ գրություններից մի պատմություն, որը ցույց է տալիս Փրկչի գթացող էությունը: Ուսանողները հնարավորություն կունենան անդրադառնալ այդ պատմությանը դասի ընթացքում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Մեր մեղանչելուց հետո

Կարող եք սկսել դասը՝ կիսվելով հետևյալ սցենարով։

Որպես այլընտրանք, կարող եք ցուցադրել «Painted into a Corner» տեսանյութը 0:00-1:47։ Այդ տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում: Տեսանյութի մնացած մասը կարող եք ցուցադրել դասի ընթացքում:

3:41

Պատկերացրեք մի երիտասարդ տղայի, որը ներդրել է լավագույն ջանքերը՝ իր կյանքում ճիշտ ընտրություններ կատարելու համար: Մի օր երեկույթի գնալիս նա հասակակիցների ճնշման տակ ալկոհոլ է խմում, քանի որ ցանկանում է համապատասխանել միջավայրին: Հաջորդ առավոտ նա արթնանում է՝ իրեն զգալով միայնակ, մեղավոր և հուսահատ: Նա հետզհետե սկսում է այլ վատ ընտրություններ կատարել և կորցնել հույսը իր ապագայի հանդեպ:

Գրատախտակին գրեք ուսանողների պատասխանները հետևյալ հարցերի վերաբերյալ։ Այդ գրված պատասխաններին պետք է անդրադառնաք ամբողջ դասի ընթացքում:

  • Երբ մարդիկ մեղք են գործում, ինչպե՞ս կարող են իրենց զգալ։

  • Ի՞նչ զգացում կարող են ունենալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի նկատմամբ:

    Ուսանողներին առաջարկեք խորհել այս հարցերի շուրջ և գնահատել իրենց սեփական զգացումները։

  • Երբևէ մտածե՞լ եք գրատախտակին գրված որևէ արտահայտության մասին:

  • Այս արտահայտություններից որո՞նց մասին դուք գիտեք, որ կեղծ են։ Որո՞նց վերաբերյալ համոզված չեք։

Կարևոր է հիշել, որ մենք բոլորս մեղանչում ենք և «զրկվում Աստծո փառքից» (Հռոմեացիներին 3.23): Այսօր Ողբերի գիրքը ուսումնասիրելիս փնտրեք Սուրբ Հոգու տպավորությունները, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչ են զգում ձեր հանեպ, նույնիսկ երբ դուք սխալներ եք գործում։

Տրտմություն մեղքի համար

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը։ Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են տեսնում այս նկարում կամ ինչ զգացողություններ է այն առաջացնում իրենց մոտ: Բացատրեք, որ այս պատկերը ցույց է տալիս Երեմիային և նրա մեծ վիշտը: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչ են հիշում Երեմիայի պատմության մասին, և ինչու էր նա վիշտ զգում։ Անհրաժեշտության դեպքում կիսվեք հետևյալ պարբերությամբ։

The Cry of Jeremiah. From an engraving done at the Nazareen School.

Մոտ 40 տարի Տերը պատվիրեց Երեմիային մարգարեանալ Իսրայելի տանը Երուսաղեմի կործանման և գերության մասին, եթե նրանք չապաշխարեին և չդառնային դեպի Աստված (տես Երեմիա 16․1–13)։ Սեդեկիա թագավորի օրոք բաբելոնացիները ավերեցին Երուսաղեմը և շատ մարդկանց գերության տարան՝ կատարելով Տիրոջ մարգարեությունը (տես Երեմիա 52): Այս իրադարձություններից որոշ ժամանակ անց Երեմիան գրեց «Ողբերը» գիրքը։

Կարող եք բացատրել, որ ողբ բառը նշանակում է խոր վշտի կամ տրտմության արտահայտություն:

Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ տառապանք է կրել Տիրոջ ժողովուրդը: Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի կամ փոքր խմբերի, որպեսզի ուսումնասիրեն սուրբ գրությունների հատվածները: Բացատրեք, որ Երեմիան այս հատվածների մեծ մասը գրել է Երուսաղեմի տեսանկյունից, կարծես հենց քաղաքն է խոսում։

Կարդացեք հետևյալ հատվածներից մեկը կամ երկուսը՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե մարդիկ ինչ էին զգում իրենց մեղքերի պատճառով տառապելուց հետո:

Երեմիայի ողբերը 1․1–4

Երեմիայի ողբերը 1․16–18

Երեմիայի ողբերը 1․20–22

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ գտաք:

    Որպեսզի օգնեք ուսանողներին քննել իրենց գտածը հավերժության հեռանկարից, կարող եք տալ հետևյալ հարցը.

  • Իմանալով, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ, ձեր կարծիքով ինչո՞ւ են Նրանք թույլ տալիս, որ մենք նման տառապանք զգանք, երբ մեղք ենք գործում:

Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան այս հարցին պատասխանելու համար, կարող եք առաջարկել նրանց կարդալ հետևյալ հատվածները․ Բ Կորնթացիներին 7․9–10, Ալմա 42․18, 29, Վարդապետություն և Ուխտեր 95․1՝ փնտրելով հնարավոր պատասխանները:

Փրկչի գթությունը

Դասի մնացած մասը կօգնի ուսանողներին զգալ այն գթությունը, որ Փրկիչը տածում է մեր հանդեպ, նույնիսկ երբ մենք մեղք ենք գործում:

Կարող եք ուսանողներին բաժանել զույգերի՝ ուսումնասիրելու հետևյալ հատվածները և պատասխանելու ուղեկցող հարցերին: Օրինակ՝ մի ուսանող կարող է ուսումնասիրել հատվածներ 22–26-ը, իսկ մյուսը՝ հատվածներ 31–33-ը։

Անդրադարձեք այն արտահայտություններին, որոնք գրել էիք գրատախտակին դասի սկզբում: Կարդացեք Երեմիայի ողբերը 3.22–26, 31–33՝ փնտրելով բառեր կամ արտահայտություններ, որոնցով դուք կկիսվեիք այն մարդու հետ, որը նման զգացումներ ունի:

  • Ո՞ր բառերով կամ արտահայտություններով դուք կկիսվեիք։ Ինչո՞ւ։

  • Այս հատվածների ո՞ր ճշմարտությունը կուզենայիք, որ նա հասկանա:

Երբ ուսանողները կիսվեն, նրանք կարող են բացահայտել հետևյալ ճշմարտությունը. Տերը գթությամբ է վերաբերվում մեզ, նույնիսկ երբ մենք մեղանչում ենք:

Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան գթություն բառը հասկանալու համար, կարող եք կիսվել հետևյալ սահմանումով. «Սուրբ գրություններում գթություն բառացիորեն նշանակում է «կիսել ուրիշի տառապանքը»: Դա նաև նշանակում է կարեկցանք, խղճահարություն և ողորմածություն դրսևորել ուրիշի հանդեպ» (Սուրբ գրքերի ուղեցույց, «Գթություն», Gospel Library):

Փրկչի գթությունն ավելի լավ հասկանալու համար ուսանողները կարող են կատարել հետևյալ վարժությունը. Ստորև բերված տարբերակներից մեկն ուսումնասիրելու փոխարեն ուսանողները կարող են ուսումնասիրել սուրբ գրություններից մեկ այլ պատմություն, որը ցույց է տալիս Փրկչի գթությունը:

Կատարեք ուսումնասիրության հետևյալ տարբերակներից մեկը՝ փնտրելով այն, ինչն է օգնում ձեզ ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող եք զգալ Փրկչի գթությունը ձեր կյանքում:

Կարող եք առաջարկել ուսանողներին ուսուցանել միմյանց այն, ինչ իրենք սովորեցին և զգացին: Կարող եք առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել դասարանի հետ:

Հետևյալ վկայությունը նույնպես կարող է օգտակար լինել այս քննարկման համար:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդը վկայել է.

15:46
Elder Dale G. Renlund takes an official portrait in 2021.

Հիսուս Քրիստոսը կարող է ներել, որովհետև Նա է վճարել մեր մեղքերի գինը:

Մեր Քավիչը ընտրում է ներել՝ Իր անզուգական կարեկցանքի, ողորմածության և սիրո շնորհիվ:

Մեր Փրկիչը ուզում է ներել, որովհետև դա Նրա աստվածային հատկանիշներից մեկն է:

Եվ Նա` որպես Բարի Հովիվ, ուրախանում է, երբ մենք ընտրում ենք ապաշխարել:

Նույնիսկ, երբ մենք Աստծո ուզած ձևով ենք տրտմություն զգում մեր գործողությունների համար, երբ որոշում ենք ապաշխարել, մենք անմիջապես հրավիրում ենք Փրկիչին մեր կյանք: («Ապաշխարություն` ուրախալի ընտրություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 123)

Զգալ Փրկչի գթությունն իմ հանդեպ

  • Ե՞րբ եք դուք կամ ձեր ծանոթը զգացել Փրկչի գթությունը։ (Հիշեք, որ չպետք է կիսվել անցյալ մեղքերով կամ որևէ բանով, որը չափազանց անձնական է:)

    Հիշեցրեք ուսանողներին դասի սկզբում ներկայացված՝ երիտասարդ տղայի պատմությունը։

  • Ինչո՞վ կկիսվեիք այդ երիտասարդի հետ՝ հիմնվելով ձեր այսօրվա սովորածի վրա:

Կարող եք ավարտել «Painted into a Corner» տեսանյութի դիտումը 1:48-3:41։ Կամ եթե դեռ չեք ցուցադրել տեսանյութի առաջին կեսը, կարող եք ցուցադրել ամբողջ տեսանյութը: Ուսանողները կարող են ապացույցներ փնտրել, որ Փրկիչը գթություն է ցուցաբերել երիտասարդի հանդեպ: Ուսանողներին առաջարկեք կիսվել իրենց գտածով:

3:41

Կարող եք եզրափակել՝ կիսվելով Փրկչի մասին ձեր վկայությամբ, մտքերով կամ զգացմունքներով: