Սեմինարիա
Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Ակնարկ


«Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Երեմիա 31–33, 36-38, Երեմիայի ողբերը 1, 3

Երեմիա 31–33, 36–38, Երեմիայի ողբերը 1, 3

Ակնարկ

Երեմիան մարգարեացել է Երուսաղեմում՝ բաբելոնյան գերությունից առաջ և դրա ժամանակ։ Նա զգուշացրեց հրեաներին, որ եթե նրանք չապաշխարեն, նրանց քաղաքը հարձակման կենթարկվի, և նրանք կգերեվարվեն։ Երուսաղեմի թագավորներն ու ժողովուրդը չլսեցին Երեմիային և կործանվեցին։ Երեմիան նաև ուսուցանեց իր ժողովրդին Տիրոջ սիրո մասին և այն մասին, թե Նա ինչպես է հավաքելու Իր ժողովրդին վերջին օրերում: Որպես հավաքման մաս՝ Տերը խոստացավ գրել Իր օրենքը Իր հետևորդների սրտերում: Երուսաղեմի կործանումից հետո Երեմիան ողբ գրեց իր ժողովրդի համար՝ հիշեցնելով Տիրոջ գթության մասին, և այն մասին, որ նրանք հավիտյան չեն վտարվել։

սեմինարիայի պատկերակ Միշտ պատրաստ եղեք արձագանքել սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին: Ձգտելով ուսուցանել Հոգով՝ եղանակներ փնտրեք՝ արձագանքելու և կենտրոնանալու ձեր ուսանողների կարիքների, հարցերի և հետաքրքրությունների վրա, այլ ոչ միայն ձեր պատրաստած նյութի վրա: Դա անելը կարող է հրավիրել Հոգուն՝ օգնելու ձեզ արձագանքել ձեր ուսանողների հանգամանքներին: Ավելին իմանալու համար այն մասին, թե ինչպես է Փրկիչն արձագանքել ուրիշների կարիքներին, տես «Փրկիչը միշտ պատրաստ է եղել արձագանքելու ուրիշների կարիքներին» նյութը (Ուսուցանել Փրկչի ձևով [2022], 17)։ Օրինակ՝ թե ինչպես կարող եք արձագանքել սովորողների կարիքների վերաբերյալ հոգևոր հուշումներին, տես Դաս 135. «Երեմիա 36»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Երեմիա 31

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում Փրկչի ավետարանը գրված ունենալ իրենց սրտերում։

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին իրենց ընտանիքի անդամներին և ընկերներին տալ հետևյալ հարցը. «Ո՞րն է տարբերությունը ձեր մտքում ավետարանի ճշմարտությունն իմանալու և այն ձեր սրտում զգալու միջև»: Նրանք կարող են պատրաստվել՝ կիսվելու իրենց քննարկածով։

  • Առարկաներ ցուցադրման համար․ հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս կարող եմ իմանալ, որ Փրկչի օրենքը գրված է իմ սրտում։ Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի հրավիրեմ Փրկչին գրել Իր օրենքը իմ սրտում»:

  • Աշխատաթերթ․ «Փրկիչը պիտի գրի իր օրենքը ձեր սրտում»

Երեմիա 36

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե ինչպես են սուրբ գրությունները իրենց ուղղորդում դեպի Հիսուս Քրիստոսը, որպեսզի մեղքերի ներում ստանան:

  • Ուսանողի նախապատրաստում․ կարող եք առաջարկել ուսանողներին վերանայել սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց անձնական նպատակները և իրենց առաջընթացը՝ տարվա համար անհրաժեշտ ընթերցանության մեջ: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես է սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունն օգնում իրենց դառնալ դեպի Տերը:

Երեմիայի ողբերը 1, 3

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին զգալ Փրկչի գթությունն իրենց հանդեպ, նույնիսկ երբ իրենք մեղք են գործում:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշել սուրբ գրություններից մի պատմություն, որը ցույց է տալիս Փրկչի գթացող էությունը: Ուսանողները հնարավորություն կունենան անդրադառնալ այդ պատմությանը դասի ընթացքում:

  • Նկար. Երեմիա մարգարեի նկարը

  • Տեսանյութ․ «Painted into a Corner» (3:41)

Վարդապետության սերտման վարժություն 9

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք ընտրել մեկ կամ երկու վարդապետության սերտման հատված Հին Կտակարանից և մտապահել սուրբ գրության հիմնական արտահայտությունը և հղումը։ Ցանկության դեպքում նրանք կարող են նաև մտապահել ամբողջ հատվածը: Առաջարկեք նրանց մտածել, թե հիմնական արտահայտությունները կամ հատվածները մտապահելն ինչպես կարող է օգնել իրենց կյանքում:

  • Առարկա. թուղթ յուրաքանչյուր ուսանողի համար