«Գնահատեք ձեր գիտելիքները 5. Հռութ–Գ Թագավորների 11», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Գնահատեք ձեր գիտելիքները 5. Հռութ–Գ Թագավորների 11», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11․ Դաս 80
Գնահատեք ձեր գիտելիքները 5
Հռութ–Գ Թագավորների 11
Մեր հոգևոր գիտելիքների շուրջ խորհրդածելը և դրանք գնահատելը կօգնի մեզ ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Այս դասը կօգնի ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ աճ են ունեցել վերջին շրջանում՝ Հին Կտակարանի իրենց ուսումնասիրության ընթացքում։
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց հոգևոր աճի մասին սեմինարիայի ընթացքում այս տարի: Խրախուսեք նրանց գնահատել իրենց ջանքերը՝ վերանայելով օրագրի գրառումները, իրենց նշած սուրբ գրությունները և կատարած նշումները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հին Կտակարանն ուսումնասիրելու ժամանակ ձեր ուսանողների ուշադրությունը գուցե կենտրոնացվել է ոչ այն արդյունքների վրա, որոնք գնահատված են այս դասում։ Եթե այդպես է, ապա հարմարեցրեք վարժությունները՝ գնահատելու ուսանողների աճն այն արդյունքների վերաբերյալ, որոնք դուք ընտրել եք ձեր դասարանի համար:
Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան գնահատել իրենց գիտելիքները ուսման հետևյալ արդյունքների վերաբերյալ․
-
Բացատրել Հիսուս Քրիստոսի կոչումներն ու դերերը, որոնք ուսանողներն ուսումնասիրել են այս տարի: (Նշում․ Այս վարժությունը թույլ է տալիս ուսանողներին օգտագործել այն, ինչ իրենք սովորել են Հիսուս Քրիստոսի կոչումների և դերերի մասին, օրինակ՝ Կյանքի հաց, Սիոնի արքա, Արարիչ, Ազատիչ և Քավիչ)։
-
Տաճարում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու ավելի մեծ ցանկություն զգալ: (Նշում․ Դաս 52. «Ելք 25, 35–40»-ի և Դաս 79. «Գ Թագավորների 6–9»-ի ուսումնական վարժությունները ուսանողներին նախապատրաստում են գնահատման այս վարժությանը։)
-
Մեծացնել անձնական հայտնություն ստանալու և այն ճանաչելու իրենց կարողությունը: (Նշում․ Այս վարժությունն օգնում է ուսանողներին մտածել Դաս 70. «Ա Թագավորների 3»-ում իրենց սահմանած նպատակի մասին և խրախուսում է ուսանողներին անդրադառնալ Սուրբ Հոգուն հրավիրելու հնարավորություններին դասարանում՝ կատարելու Նրա դերը ուսուցման գործընթացում:)
Գնահատել մեր հոգևոր աճն ու առաջընթացը
Կարող եք ցուցադրել վերևում տեղադրված նկարը կամ նման մի նկար, որը ցույց է տալիս բույսի կամ ծառի սերմի աճը ամբողջ դասի ընթացքում: Ողջ վարժության ընթացքում ուսանողները կանդրադառնան այս նկարին՝ խորհելու կամ հետևյալ հարցերին պատասխանելու ընթացքում։
-
Ինչո՞ւ է օգտակար ժամանակ հատկացնել բույսի աճը պարբերաբար ստուգելու համար:
-
Ինչպե՞ս է տարբերվում բույսի խնամքը յուրաքանչյուր փուլում: Ի՞նչը կարող է միանման լինել։
Ուսանողները կարող են նշել բույսը ջրելը, մոլախոտերը հանելը, պարարտանյութ օգտագործելը կամ ապահովելը, որ բույսն ունենա պատշաճ քանակությամբ արև կամ ստվեր՝ կախված աճի փուլից: Դուք կարող եք նշել, որ փոքրիկ սածիլը այլ տեսակի և քանակի խնամքի, արևի և ջրի կարիք ունի, քան մեծ ծառը:
-
Ինչպես կարող է բույսի աճը կնման լինել մեր հոգևոր աճին:
Ուսանողների հետ կիսվեք, որ «Գնահատեք ձեր գիտելիքները» դասերի նպատակն է դադար առնել և հրավիրել Սուրբ Հոգուն՝ օգնել իրենց ճանաչել իրենց ջանքերն ու առաջընթացը՝ ավելի նմանվելով Փրկչին: Ուսանողները կարող են խորհել այն շտկումների մասին, որ իրենք պետք է անեն, երբ առաջընթաց են ունենում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի ուխտի ճանապարհին: Դուք կարող եք կիսվել ձեր վկայությամբ, որ մեր հոգևոր առաջընթացն ամրացնում է մեր հարաբերությունները Նրանց հետ և օգնում մեզ ավելի նմանվել Նրանց:
Խորհեք, թե որտեղ էիք, ձեր կարծիքով, հոգևոր առումով, երբ սկսում էիք Հին Կտակարանի ձեր ուսումնասիրությունը, և որտեղ եք այսօր: Ձեր հոգևոր աճը կապեք աճող սերմի նկարի հետ: Ձեր ուսումնական օրագրում կատարեք հետևյալ վարժությունը։
-
Ձեր ուսումնական օրագրի ձախ էջում նկարեք բույսի աճի այն փուլը (A, B, C, D կամ E), որը լավագույնս ներկայացնում է, թե ձեր կարծիքով որտեղ էիք տարվա սկզբում հոգևոր առումով:
-
Ձեր ուսումնական օրագրի աջ էջում նկարեք բույսի աճի այն փուլը (A, B, C, D կամ E), որը լավագույնս ներկայացնում է, թե ձեր կարծիքով որտեղ էիք տարվա սկզբում հոգևոր առումով:
Գրեք մի համառոտ պարբերություն, որը նկարագրում է այս տարի սեմինարիայում ձեր գործադրած ջանքերը՝ ուղղված ձեր հոգևոր աճին դեպի Հիսուս Քրիստոսը։ Այնուհետև առաջարկեք Սուրբ Հոգուն՝ օգնել ձեզ հասկանալ, թե ինչպիսի մեկ կամ երկու շտկում դուք կարող եք անել՝ աճելու և ավելի մոտենալու Փրկչին: Գրեք այդ շտկումը ձեր օրագրում:
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց գրածով, եթե այն խիստ անձնական չեն համարում: Կարող եք խրախուսել ուսանողներին, որոնք չեն զգում, որ իրենք հոգևոր առաջընթաց են ունեցել՝ ցուցադրելով նրանց, որ սերմերի աճեցման նման հոգևոր աճը ժամանակ և ջանք է պահանջում: Հավաստիացրեք ուսանողներին, որ Տերը սիրում է իրենց և ակնկալում է նրանցից, որ լինեն համբերատար և շարունակեն փորձել:
Բացատրել Հիսուս Քրիստոսի տիտղոսներն ու դերերը
Առաջարկեք ուսանողներին վերանայել իրենց սուրբ գրությունները և ուսումնասիրության օրագիրը՝ նշելու Հիսուս Քրիստոսի որոշ տիտղոսներ, որոնք իրենք ուսումնասիրել են Հին Կտակարանում:
Օգնելու համար ուսանողներին ցույց տալ իրենց հասկացողությունը, կարող եք գրատախտակին գրել Հիսուս Քրիստոսի որոշ տիտղոսներ կամ դերեր, որոնք ուսումնասիրել եք այս տարի: Օգտակար կլինի ուսանողներին տալ Հին Կտակարանի համապատասխան հղումը: Կարող եք կիսվել հետևյալ տիտղոսներով և դերերով․
-
Քավիչ (Հռութ)
-
Ազատիչ (Դատավորներ 2–4)
-
Արարիչ (Ծնունդ 1․1–23)
-
Օրենսդիր (Ելք 20)
-
Սիոնի արքա (Մովսես 7)
Պատկերացրեք, որ ձեզ խնդրել են կիրակի օրը ներկայացնել հակիրճ միտք այն մասին, թե ինչպես է Փրկիչը կատարում տվյալ դերը կամ տիտղոսը: Գրեք հակիրճ ակնարկ, որը կպատասխանի հետևյալ հարցերին.
-
Այս տիտղոսը կամ դերը ի՞նչ է ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին։
-
Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը դրսևորում այդ տիտղոսը կամ դերը Հին Կտակարանում (ներառեք հատված կամ պատմություն՝ Նրա դերը ցուցադրելու համար):
-
Ինչպե՞ս կարող են դեռահասները օրհնվել Փրկչի կողմից՝ իրենց կյանքում կատարելով այս դերը:
Կարող եք ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու իրենց ակնարկներով: Կարող եք առաջարկել մի քանի կամավոր ուսանողի` դասարանի հետ կիսվել իրենց մտքերով։
Տաճարում Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին երկրպագելու ավելի մեծ ցանկություն զգալ
Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել գնահատման այս վարժությանը, կարող եք ցուցադրել որևէ տաճարի նկար: Դա կարող է լինել Սողոմոնի տաճարը, Կիրթլենդի տաճարը կամ ձեր մոտակա տաճարը:
Վերանայեք ուսումնական օրագրում ձեր կատարած նշումները կամ ձեր նշած սուրբ գրությունները, որոնք օգնել են ձեզ ավելի շատ բան հասկանալ Տիրոջ տան` տաճարի մասին կամ Նրան տաճարում երկրպագելու ձեր ցանկության մասին:
Վերջերս ուսանողների ուսումնասիրած՝ տաճարի մասին սուրբ գրությունները ներառում են հետևյալը․
-
Ելք 25, 35–40
-
Բ Թագավորների 7, Վարդապետություն և Ուխտեր 88.119–120
-
Գ Թագավորների 5–9, Վարդապետություն և Ուխտեր 109․10–18
-
Ա Մնացորդաց 22, Վարդապետություն և Ուխտեր 97․10–16
-
Բ Մնացորդաց 7, Վարդապետություն և Ուխտեր 110․2–10
Երբ ուսանողները վերանայեն իրենց նշումներն ու սուրբ գրությունները, դուք կարող եք առաջարկել նրանցից մի քանիսին կիսվել մի բանով, որը տպավորել է իրենց: Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը։
-
Այս տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ եք նկատել Տիրոջ տան հանդեպ ձեր զգացմունքներում:
-
Եթե նկատել եք փոփոխություններ, ձեր կարծիքով, ի՞նչն է հանգեցրել այդ փոփոխություններին:
Կարող եք հնարավորություն տալ պատրաստակամ ուսանողներին՝ կիսվելու Տիրոջ տան մասին իրենց վկայությամբ:
Ստանալ անձնական հայտնություն և ճանաչել այն
Կարող եք ցուցադրել երիտասարդ մարգարե Սամուելի նկարը, որը լսում է Տիրոջ ձայնը: Ա Թագավորների 3 գլխի ուսումնասիրության ընթացքում ուսանողներին առաջարկվել է սովորել լսել Տիրոջ ձայնը ամեն օր իրենց կյանքում։ Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում այս պատմությունից կամ վերանայել Ա Թագավորների 3․1–16 հատվածները:
Ուսանողներին՝ նախկինում սահմանած իրենց նպատակը վերանայելու հնարավորություն տալը կարող է հրավիրել Սուրբ Հոգուն՝ խրախուսելու նրանց շարունակել իրենց ջանքերը կամ օգնելու նրանց կատարել այդ նպատակի անհրաժեշտ շտկումները: Դա անելու եղանակներից մեկն է ուսանողներին հնարավորություն տալ վերանայելու այն նպատակը, որը իրենք սահմանել են Դաս 70. «Ա Թագավորների 3»-ի ընթացքում։ (Դասարանում արված առաջարկների հետագա ընթացքի վերաբերյալ լրացուցիչ ուսուցման համար տես «Սովորողներին առաջարկեք ապրել ըստ իրենց սովորածի» նյութը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ ձեռնարկում)։
Ա Թագավորների 3 գլխի ձեր ուսումնասիրության ժամանակ դուք գուցե նպատակ էիք սահմանել ստանալ անձնական հայտնություն Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից և ճանաչել այն։ Վերանայեք ձեր նպատակը և սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերից առնվազն երկուսին։
-
Անձնական հայտնության հետ կապված ի՞նչ փորձառություններ եք ունեցել վերջերս:
-
Ի՞նչն է օգնել ձեզ հասկանալ, որ հայտնությունը եղել է Երկնային Հոր կողմից:
-
Ի՞նչն է ազդել հայտնություն ստանալու և այն ճանաչելու ձեր կարողության վրա:
-
Եթե որևէ մեկը կարծում է, որ չի ստանում անձնական հայտնություն, ձեր սովորածից կամ զգացածից ի՞նչը կարող է օգնել նրան:
Կարող եք առաջարկել ուսանողներին վերահաստատել իրենց նպատակը: Որպեսզի օգնեք ուսանողներին հիշել իրենց նպատակը, օգտակար կլինի, որ նրանք գրեն այն որևէ բանի վրա, որը կարող են տուն տանել, օրինակ՝ կպչուն թղթի կամ թերթիկի վրա: Ուսանողները կարող են նաև հաղորդագրության տեսքով իրենք իրենց ուղարկել իրենց նպատակը: Կարող եք վստահեցնել ուսանողներին, որ ժամանակ և փորձառություն է պահանջվում Երկնային Հոր կողմից տրված անձնական հայտնությունը ճանաչելու համար: Գովեք նրանց իրենց ջանքերի և պատրաստակամության համար՝ շարունակելու ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: