«Բ Թագավորների 11–12. Մենք չենք կարող թաքցնել մեր մեղքերը Տիրոջից», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Թագավորների 11–12. Մենք չենք կարող թաքցնել մեր մեղքերը Տիրոջից», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11․ Դաս 77
Բ Թագավորների 11–12
Մենք չենք կարող թաքցնել մեր մեղքերը Տիրոջից
Տիրոջ կողքին լինելով՝ Դավիթը հաղթեց Գողիաթին, հաղթանակ տարավ ճակատամարտում և դարձավ Իսրայելի թագավոր։ Այնուամենայնիվ, Բերսաբեի նկատմամբ իր ցանկասիրական ձգտման պատճառով Դավիթը հեռացավ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից և զրկվեց իր վեհացումից (տես Վարդապետություն և Ուխտեր 132.39)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, որ իրենք չեն կարող թաքցնել իրենց մեղքերը Տիրոջից, բայց կարող են դիմել Նրան՝ հաղթահարելու գայթակղությունը:
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գրել որոշ ստեր, որոնք սատանան օգտագործում է՝ փորձելով գայթակղել մեզ մեղք գործել (օրինակ, ուսանողները կարող են վերհիշել 2 Նեփի 28․6–9, 20–22 հատվածները)։ Ապա առաջարկեք նրանց խորհել, թե ինչպես են Հիսուս Քրիստոսի ավետարանում ուսուցանված ճշմարտություններն օգնում մեզ դառնալ դեպի Տերը՝ գայթակղությանը բախվելիս:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որոշումներ, որոնք մեզ դարձնում են դեպի Տերը կամ հեռացնում նրանից
Ցուցադրեք Փրկչի նկարը՝ դեպի նկարն ուղղված և նկարից հեռացող սլաքներով: Ուսանողներին առաջարկեք պատասխանել հետևյալ հարցերին։ Ուսանողները կարող են գրատախտակին գրել իրենց պատասխանները համապատասխան սլաքների տակ:
-
Ի՞նչ է Տերը մեզ հրավիրում անել՝ դեպի Ինքը դառնալու համար:
-
Ի՞նչ ստեր կարող է օգտագործել սատանան՝ համոզելու մեզ հեռանալ Տիրոջից:
Ուսանողները կարող են կիսվել մի շարք արտահայտություններով, օրինակ՝ «Դա մեծ խնդիր չէ», «Դուք կարող եք ավելի ուշ ապաշխարել», և «Ես ոչ մեկին չեմ վիրավորում»: Եթե ուսանողները չնշեն Ոչ ոք չի իմանա արտահայտությունը, գրեք այն գրատախտակին։ Հետևյալ պարբերությունն առաջարկում է ուսանողներին ներգրավել Հոգուն՝ սխալներ գործելու ժամանակ իրենց մտքերի շուրջ խորհելիս:
Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի հրավիրեք Սուրբ Հոգուն՝ օգնելու ձեզ ճանաչել ձեր կյանքում եղած մտքերը կամ գործողությունները, որոնք ձեզ ուղորդում են դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կամ հեռանալ Նրանցից: Ուսումնասիրելիս փնտրեք Հոգու տպավորությունները, որոնք կարող են օգնել ձեզ ընտրել դառնալ դեպի Նրանք:
Դավթի որոշումները՝ հեռանալ Տիրոջից
Ուսանողներին առաջարկեք հիշել իրենց ուսումնասիրած պատմությունները, որոնք ցույց տվեցին, որ Տերը առաջնորդում և ուղղորդում էր Դավթին: Կարող եք կիսվել, որ պատմությունը, որը նրանք կուսումնասիրեն այսօր, ցույց է տալիս, թե ինչ տեղի ունեցավ, երբ Դավիթը մի քանի որոշում կայացրեց, որոնց պատճառով նա հեռացավ Երկնային Հորից և Հիսուս Քրիստոսից:
Երբ ուսանողներից մեկը կարդա հետևյալ հատվածի յուրաքանչյուր մասը, դասարանի մյուս անդամները կարող են արտասանել Կանգառ բառը կամ ցուցադրել ժեստ, երբ տեսնեն, որ Դավիթը որոշում է կայացնում, որի պատճառով նա կարող է հեռանալ Տիրոջից: Ամեն անգամ կանգ առնելիս ուսանողները կարող են քննարկել ստորև ներկայացված հարցը:
Ուշադիր կարդացեք Բ Թագավորների 11․1–5 հատվածները՝ փնտրելով Դավթի կայացրած այն որոշումները, որոնք նրան սխալ ուղղությամբ տարան:
-
Ի՞նչ որոշումներ նշեցիք:
Ուսանողներին առաջարկեք գրատախտակին գրել այս հատվածներում ներկայացված Դավթի կայացրած որոշումները և նշել դրանք իրենց սուրբ գրություններում: Այս դասին ներկայացված աղյուսակի ձախ սյունակը ներառում է օրինակներ, թե ինչ կարող են գտնել ուսանողները:
Մենք բոլորս բախվում ենք գայթակղությունների, որոնց պետք է դիմակայել: Իմանալով դա՝ Տերը զորեղ հավաստիացում է տվել Ա Կորնթացիներին 10․13 հատվածում։ Կարդացեք այդ հատվածը՝ փնտրելով այն օգնությունը, որը Տերը խոստացել է մեզ:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
Հետևյալ վարժությունն այն եղանակներից մեկն է, որով կարող եք օգնել ուսանողներին տեսնել, որ նույնիսկ այն գայթակղությունների դեպքում, որոնց բախվել էր Դավիթը, Տերը տվել է ուսմունքներ, որոնք կարող են օգնել մեզ խուսափել գայթակղությունից և մեղքից: Կարող եք ուսանողներին ցուցադրել հետևյալ հրահանգները՝ փոքր խմբերով կամ անհատապես կատարելու համար: Ըստ ձեր ուսանողների կարողությունների, կարող եք ցուցադրել սուրբ գրությունները երկրորդ սյունակում և հարմարեցնել երկրորդ քայլն այնպես, որ ուսանողները կարողանան կարդալ սուրբ գրությունը կամ սուրբ գրությունները՝ դրանք գտնելու փոխարեն:
Կատարեք հետևյալ հրահանգները.
-
Ընտրեք Դավթի կայացրած որոշումներից մեկը կամ մի քանիսը, որոնց պատճառով նա հեռացավ Տիրոջից:
-
Գտեք սուրբ գրություն, որը ներառում կամ պատկերում է Փրկչի այն ուսմունքը, որը կարող է օգնել մեզ խուսափել գայթակղությունից և նմանատիպ ընտրությունից:
-
Պատրաստ եղեք կիսվելու ձեր գտածով։
|
Դավթի որոշումը |
Փրկչի և Նրա մարգարեների ուսմունքները |
|---|---|
Դավթի որոշումը Բ Թագավորների 11․1․ Դավիթը մնաց Երուսաղեմում, երբ թագավորներն իրենց բանակով գնացին մարտի դաշտ։ | Փրկչի և Նրա մարգարեների ուսմունքները |
Դավթի որոշումը Բ Թագավորների 11․2․ Դավիթը տեսավ, թե ինչպես է Բերսաբեն լվացվում և շարունակեց նայել նրան։ | Փրկչի և Նրա մարգարեների ուսմունքները |
Դավթի որոշումը Բ Թագավորների 11․3․ Դավիթը հետապնդեց նրան։ | Փրկչի և Նրա մարգարեների ուսմունքները |
Դավթի որոշումը Բ Թագավորների 11․4․ Իմանալով, որ Բերսաբեն ամուսնացած է՝ Դավիթը հրամայեց նրան բերել իր պալատ։ | Փրկչի և Նրա մարգարեների ուսմունքները Ծնունդ 39.9 |
Դավթի որոշումը Բ Թագավորների 11․4․ Դավիթը խախտեց մաքրաբարոյության օրենքը: | Փրկչի և Նրա մարգարեների ուսմունքները |
-
Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:
-
Ի՞նչ սովորեցիք Տիրոջ մասին այս ուսումնական վարժությունից:
Ամփոփելով Բ Թագավորների 11․6–13 հատվածները՝ կարող եք բացատրել, որ Բերսաբեի հղիության մասին իմանալով, Դավիթը նրա ամուսնուն՝ Ուրիային, պատերազմից կանչեց տուն: Դավիթը հրամայեց Ուրիային գիշերն անցկացնել Բերսաբեի հետ, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Ուրիան է պատասխանատու նրա հղիության համար։
Կարդացեք Բ Թագավորների 11․14–17, 26–27 հատվածները՝ փնտրելով, թե ինչ արեց Դավիթը, երբ իր շնությունը թաքցնելու նրա ծրագիրն անհաջողության մատնվեց:
-
Ի՞նչ մտքեր կամ զգացումներ ունեցաք այս հատվածները կարդալիս:
Դիտեք գրատախտակի վրա գրված Դավթի որոշումները և դրանց ավելացրեք, որ Դավիթը փորձել է թաքցնել իր մեղքերը։
Բացատրեք ուսանողներին, որ Ուրիայի մահից հետո Տերը ուղարկեց Իր Նաթան մարգարեին Դավիթ թագավորի մոտ: Հետևյալ առակը կարդալիս ուսանողները կարող են պատկերել այդ պատմությունը գրատախտակին կամ իրենց օրագրերում:
Կարդացեք Բ Թագավորների 12․1–10 հատվածները՝ փնտրելով, թե Նաթանն ինչ ասաց Դավթին:
-
Այդ առակի մեջ ի՞նչն է առավել տպավորիչ ձեզ համար։
-
Ի՞նչ ճշմարտություններ կարող է մարդը սովորել Դավթի պատմությունից։
Ի հավելումն այլ ճշմարտությունների, որոնք ուսանողները կարող են բացահայտել, շեշտեք, որ մենք չենք կարող թաքցնել մեր մեղքերն Աստծուց:
Կարող եք ուսանողներին առաջարկել խաչաձև հղում կատարել կամ կապել Բ Թագավորների 12․7–9 հատվածները 2 Նեփի 9․20 և Ալմա 39․8 հատվածների հետ։
-
Ինչո՞ւ է օրհնություն հանդիսանում այն փաստը, որ մենք չենք կարող թաքցնել մեր մեղքերը մեր սիրող Երկնային Հորից:
-
Այդ ճշմարտության ըմբռնումը ինչպե՞ս կարող է օգնել մեզ դառնալ դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և ապաշխարել:
Անհրաժեշտության դեպքում կարող եք առաջարկել ուսանողներին ծանոթանալ Վարդապետություն և Ուխտեր 132.39 հատվածին՝ ասելով, որ Ուրիայի սպանությունը իր մեղքերը թաքցնելու Դավթի վերջին փորձն էր: Այս որոշումով Դավիթը զրկվեց իր վեհացումից։ Հավաստիացրեք ուսանողներին, որ Տերը դեռ սիրում էր Դավթին, բայց կային օրհնություններ, որոնք Դավիթը չէր կարող ստանալ իր կայացրած որոշումների պատճառով:
Մենք կարող ենք կրկին դառնալ դեպի Տերը
Ուսանողներին առաջարկեք հանգիստ խորհել այն մասին, թե ինչ սովորեցին և զգացին Դավթի պատմությունից: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ քանի որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը մեզ կատարելապես ճանաչում են, Նրանք հասկանում են, թե ինչ հանգամանքներում և ինչու ենք մենք կատարել մեր ընտրությունները և, թե ինչպես օգնել մեզ վերադառնալ Իրենց մոտ:
Ուսանողներից մի քանիսը կարող են հուսահատվել իրենց թույլ տված սխալներից: Որպեսզի օգնեք նրանց կենտրոնանալ Տիրոջ՝ ներելու ցանկության վրա, կարող եք ցուցադրել «Փրկիչն ուզում է ներել» (5:50) կամ «Ես մնում եմ զարմացած» (5:15) տեսանյութը։ Երկու տեսանյութն էլ հասանելի են ChurchofJesusChrist.org. կայքում։
Կիսվեք ձեր սովորածով
Որպեսզի օգնեք ուսանողներին կիսվել ուսուցանվող ճշմարտությունների վերաբերյալ իրենց հասկացողությամբ, կարող եք օգտագործել դասի սկզբում ներկայացված նկարը: Կարող եք առաջարկել ուսանողներին այդ նկարը նկարել իրենց օրագրերում: Ապա ցուցադրեք հետևյալ հրահանգները, որպեսզի ուսանողները կատարեն դրանք։
Ձեր օրագրում ընտրեք Դավթի կայացրած որոշումներից մեկը կամ որևէ գայթակղություն, որին կարող է բախվել դեռահասն այսօր: Պատկերացրեք, որ խորհուրդ եք տալիս մի մարդու, որը մտածում է այդ որոշումը կայացնելու մասին: Հետևյալ ցանկից ընտրեք առնվազն երկու տարբերակ՝ ձեր սովորածով կիսվելու համար:
-
Ամփոփ ներկայացրեք մեղքերը չթաքցնելու և փոխարենը Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին դիմելու մասին այսօրվա ձեր սովորածը:
-
Սուրբգրային հատված, որը ցույց է տալիս, թե Փրկիչը և Նրա մարգարեներն ինչ են ուսուցանել ձեր ընտրած գայթակղությունը հաղթահարելու մասին:
-
Ձեր կամ ձեզ ծանոթ մարդկանց փորձառությունը, որն օգնել է ձեզ դիմել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ գայթակղության բախվելիս։
-
Համառոտ վկայություն Փրկչի զորության մասին, որն օգնում է մեզ հաղթահարել գայթակղությունը և ապաշխարել, երբ մեղք ենք գործում:
Կարող եք ավարտել դասը ձեր վկայությամբ այն մասին, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարելապես գիտեն և սիրում են ուսանողներին: Հավաստիացրեք ուսանողներին, որ անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ենք հանդիպում, Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը սիրում են մեզ և ցանկանում են օգնել մեզ ապաշխարել: