«Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11․ Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11
Բ Թագավորների 11–12, Գ Թագավորների 3, 6–9, 11
Ակնարկ
Դավիթ թագավորը և նրա որդի Սողոմոնը՝ երկուսն էլ սկսեցին ղեկավարել Իսրայելում՝ ապավինելով Տիրոջը, և երկուսին էլ տրվեցին Նրա մեծ օրհնությունները: Ցավոք, Դավթի որոշումները նրան հեռացրին Տիրոջից և նա զրկվեց վեհացումից: Իր թագավորության առաջին տարիներին Սողոմոն թագավորի խոնարհ ցանկությունը՝ ունենալ Տիրոջ իմաստությունը, առաջնորդությունը և օրհնությունները, նրան հնարավորություն տվեց կառուցելու տաճարը՝ Տիրոջ տունը:
Ուսանողներին առաջարկեք ապրել՝ հետևելով իրենց սովորածին: Երբ ուսանողները սովորում են Փրկչի ավետարանը, Սուրբ Հոգին կարող է օգնել նրանց ճանաչել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է անել: Նախկինում իրենց սահմանած նպատակները վերանայելու առաջարկները կարող են նաև օգնել ուսանողներին տեսնել, թե ինչպես են իրենք առաջադիմում, և կատարել անհրաժեշտ ուղղումներ: Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 80. «Գնահատեք ձեր գիտելիքները 5» ուսումնասիրելու ժամանակ։
Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչը հրավիրել է մարդկանց ապրել Իր ուսմունքների համաձայն» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում 26)։
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Բ Թագավորների 11–12
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, որ իրենք չեն կարող թաքցնել իրենց մեղքերը Տիրոջից, բայց կարող են դիմել Նրան՝ հաղթահարելու գայթակղությունը:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գրել որոշ ստեր, որոնք սատանան օգտագործում է՝ փորձելով գայթակղել մեզ մեղք գործել (օրինակ, ուսանողները կարող են վերհիշել 2 Նեփի 28․6–9, 20–22 հատվածները)։ Ապա առաջարկեք նրանց խորհել, թե ինչպես են Հիսուս Քրիստոսի ավետարանում ուսուցանված ճշմարտություններն օգնում մեզ դառնալ դեպի Տերը՝ գայթակղությանը բախվելիս:
-
Նկար ցուցադրման համար. Հիսուս Քրիստոսի պատկերը, որտեղ մարդկանցից մեկը նայում է Նրան, իսկ մյուսը՝ շրջված է Նրանից
-
Բովանդակություն ցուցադրման համար. ուսանողների համար հրահանգների երկու հավաքածու՝ անհատապես կամ խմբով կատարելու համար, Դավթի որոշումների աղյուսակը
-
Տեսանյութեր․ «Փրկիչն ուզում է ներել» (5:50), «Ես մնում եմ զարմացած» (5:15)
Գ Թագավորների 3
Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը կօրհնի մեզ՝ Իր աշխատանքը կատարելու համար:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք գրել մի բան, որ նրանք փորձում են անել՝ մասնակցելու Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աշխատանքին: Ուսանողներին առաջարկեք աղոթքով հարցնել Երկնային Հորը, թե ինչ օրհնություններ են իրենց անհրաժեշտ՝ օգնելու Նրան իրականացնել Իր աշխատանքը
-
Բովանդակություն ցուցադրման համար. «ձեզ» և «Տիրոջ աշխատանքը» ցուցադրող պարզ նկար՝ միմյանցից բավականաչափ հեռավորության վրա, սուրբ գրություններ և հարցեր՝ անհատական կամ խմբային ուսումնասիրության համար
-
Աշխատաթերթ․ «Մասնակցեք Տիրոջ աշխատանքին»
Գ Թագավորների 6–9
Դասի նպատակը. օգնել ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունն այն մասին, որ տաճարը Տիրոջ տունն է:
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք դասարան բերել մոտակա կամ իրենց սիրելի տաճարի նկարը: Նրանք կարող են կիսվել, թե ինչու է տաճարն իրենց համար կարևոր:
-
Նկարներ. Սողոմոնի տաճարը և մոտակա տաճարը
-
Բովանդակություն ցուցադրման համար. դասի սկզբում հնչած Անգելայի հարցը, սուրբ գրություններով երեք աղյուսակ Սողոմոնի ժամանակների և մեր օրերի մասին՝ անհատական և խմբային ուսումնասիրության համար
-
Տեսանյութ․ «The Spirit of God»
Գնահատեք ձեր գիտելիքները 5
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին խորհել իրենց սահմանած նպատակների և աճի մասին, որն ունեցել են Հին Կտակարանի իրենց վերջին ուսումնասիրության ընթացքում։
-
Ուսանողի նախապատրաստում. ուսանողներին առաջարկեք մտածել իրենց հոգևոր աճի մասին սեմինարիայի ընթացքում այս տարի: Խրախուսեք նրանց գնահատել իրենց ջանքերը՝ վերանայելով օրագրի գրառումները, իրենց նշած սուրբ գրությունները և կատարած նշումները:
-
Նկարներ. նկար, որը ցույց է տալիս սերմի աճը՝ մինչև այն վերածվում է բույսի, տաճար, պատանի Սամուելը լսում է Տիրոջ ձայնը