«Վարդապետության սերտման վարժություն 5․ Մտապահել հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)
«Վարդապետության սերտման վարժություն 5․ Մտապահել հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Ա Թագավորաց 17–18, 24–26, Բ Թագավորաց 5–7, Դաս 76
Վարդապետության սերտման վարժություն 5
Մտապահել հատվածները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Վարդապետության սերտումը օգնում է ուսանողներին կառուցել իրենց կյանքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը կօգնի ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հատվածների սուրբ գրության հիմնական արտահայտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստծվածային սկզբունքները:
Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել և սկսել մտապահել վարդապետության սերտման սուրբգրային հատվածը: Doctrinal Mastery հավելվածը կարող է օգտակար աղբյուր լինել: Հատվածների ցանկը կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023):
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ Մտապահել
Կարող եք սկսել դասը՝ օգնելով ուսանողներին տեսնել վարդապետության սերտման հղումները և սուրբգրային հիմնական արտահայտությունները մտապահելու կարևորությունը։ Դա անելու եղանակներից մեկը հետևյալ հարցերը տալն է։
-
Ձեր հիշելով, ո՞րն է առաջին բանը, որ մտապահել եք։ Դեռ անգիր գիտե՞ք այն։
-
Երբևէ սուրբ գրություն մտապահե՞լ եք: Ինչո՞վ է օգտակար եղել այն մտապահելը:
-
Կարո՞ղ եք հիշել այն դեպքերը, երբ Փրկիչը անգիր ասում էր սուրբ գրությունները:
Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսը մեջբերել է սուրբ գրությունները մի քանի հանգամանքներում, օրինակ՝ երբ Նա գայթակղվում էր սատանայի կողմից (տես Մատթեոս 4.4, 7, 12), երբ նրան դժվար հարցեր էին տալիս (տես Մատթեոս 9․13, 15․4, 7–9, Մարկոս 10․7–8), և երբ Նա ուսուցանում էր նեփիացիներին (տես 3 Նեփի 22, 24–25):
Որպեսզի օգնեք ուսանողներին մտապահել վարդապետության սերտման հղումները և սուրբ գրությունների հիմնական արտահայտությունները, կարող եք անել ստորև ներկայացվածը։ Կամ ընտրեք մտապահելու մեկ այլ վարժություն՝ հավելվածի «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնից:
Ցուցադրեք ուսանողների կողմից արդեն ուսումնասիրված վարդապետության սերտման հատվածների ցանկը: Առաջարկեք ուսանողներին ընտրել մի հատված, որը նրանք կցանկանային մտապահել: Ապա ուսանողներին առաջարկեք կատարել հետևյալը.
Գրեք վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը ձեր օրագրում (ցանկալի է մատիտով): Այնուհետև դրանք բարձրաձայն կարդացեք ձեզ համար: Ընթերցելուց հետո ջնջեք կամ խաչ քաշեք մեկ կամ երկու բառի կամ թվի վրա: Կրկին բարձրաձայն կարդացեք: Կրկնեք այս գործընթացը այնքան ժամանակ, մինչև ջնջեք բոլոր բառերն ու թվերը: Այնուհետև տեսեք՝ արդյոք կարող եք գրել հղումը և հիմնական արտահայտությունը հիշողությամբ:
Եթե բավականաչափ ժամանակ մնա, ուսանողները կարող են կրկնել գործընթացը մեկ այլ հատվածի համար:
Սովորեք և կիրառեք հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Ուսանողների համար օգտակար կլինի հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները կրկնելու բազմաթիվ հնարավորություններ ունենալը: Կրկնելը կօգնի ուսանողներին յուրացնել այդ սկզբունքները, որպեսզի կարողանան օգտագործել դրանք անհրաժեշտության դեպքում: Կարող եք կրկնել սկզբունքները՝ օգտագործելով կրկնողության առաջարկված վարժություններից մեկը՝ հավելվածի «Վարդապետության սերտման կրկնողության վարժություններ» բաժնում: Սկզբունքների նկարագրությունները ներկայացված են «Ձեռք բերել հոգևոր գիտելիքներ» բաժնի պարբերություններ 5–12-ում՝ Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023)։
Ուսանողներին տրամադրեք մի սցենար, որը կօգնի նրանց պատասխանել հարցերի՝ յուրաքանչյուր մարդու արժեքի մասին՝ որպես Աստծո զավակ, և թե որքան կարևոր է ուրիշներին տեսնել և վերաբերվել այնպես, ինչպես Փրկիչն է դա անում: Ուսանողները վերջերս սովորեցին ճշմարտություններ մեր աստվածային ինքնության մասին (տես Ծնունդ 1․26–27), այն մասին, թե ինչպես է Տերը տեսնում մեզ (տես Ա Թագավորների 16․7) և ինչպես պետք է Տիրոջ ժողովուրդը միավորված լինի (տես Մովսես 7․18):
Կարող եք կիսվել հետևյալ սցենարով՝ ինչպես որ կա, կամ կարող եք հարմարեցնել այն՝ ավելի լավ համապատասխանեցնելու ձեր ուսանողների կարիքներին։ Մեկ այլ տարբերակ է՝ օգտագործել «Bullying—Stop It» (10:22) տեսանյութը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։ Դիտեք տեսանյութը 0:00-6:50։ Այնուհետև դադարեցրեք տեսանյութը և շարունակեք կատարել դասի վարժությունները:
Դիտարկեք հետևյալ սցենարը․
Ջոյի ընկերները հաճախ անբարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում մարդկանց հանդեպ դպրոցում և սոցիալական ցանցերում: Նրանք կարծում են, որ այն, ինչ անում են, պարզապես զվարճալի է: Մի օր Ջոն պատահաբար տեսնում է, թե ինչպես են իր կրտսեր քրոջ հոգու հետ խաղում: Նա տեսնում է, թե որքան է վիրավորվում իր քույրը: Նա մտահոգվում է, որ ծաղրանքը կարող է վնաս հասցնել քրոջը: Տեսնելով, որ իր քրոջը ծաղրում են, Ջոն հասկացավ մի բան, որը նախկինում չէր հասկանում։ Նա հասկացավ, թե ինչպես են ինքն ու իր ընկերները վերաբերվում ուրիշներին: Նա իրեն հուսահատված է զգում և մտածում է, թե ինչ պետք է անի հիմա։
-
Ի՞նչ դժվար որոշումներ պետք է կայացնի Ջոն՝ ուրիշների հետ իր վարվելակերպի վերաբերյալ։ Այդ փոփոխությունները կատարելը ինչո՞ւ կարող է դժվար լինել։
Օգնելու համար ուսանողներին կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները սցենարում, կարող եք առաջարկել նրանց անել հետևյալը:
Ընտրեք հոգևոր գիտելիք ձեռք բերելու երեք սկզբունքներից մեկը, որը, ձեր կարծիքով, կարող է օգտակար լինել Ջոյին: Կատարեք ստորև բերված այն վարժությունը, որը համապատասխանում է ձեր ընտրած սկզբունքին:
Քննեք հասկացություններն ու հարցերը հավերժության հեռանկարից
Կազմեք այն բաների ցանկը, որոնք, ձեր կարծիքով, Երկնային Հայրը կցանկանար, որ Ջոն իմանար: Խորհել սուրբ գրությունների ուսմունքների մասին, օրինակ՝ Ծնունդ 1․26–27 և Ա Թագավորների 16․7 հատվածների․ դա կարող է օգնել նրան ավելի ճշգրիտ տեսնել իրեն և ուրիշներին:
Ձգտեք մեծացնել հասկացողությունը աստվածային աղբյուրների միջոցով
Կազմեք սուրբ գրությունների կամ գերագույն համաժողովի ելույթների ցանկ, որոնք Ջոն կարող է ուսումնասիրել, և որոնք կօգնեն նրան ապաշխարել և փոխվել:
Կարող եք անցնել գերագույն համաժողովի ներդիրը՝ Gospel Library հավելվածում։ Անցեք «Թեմաներ» բաժինը և ընտրեք մի թեմա, որը առնչվում է Ջոյի իրավիճակին, օրինակ՝ գթություն, կարեկցանք, օրինակ կամ ապաշխարություն: Ելույթում գտեք մի արտահայտություն, որը կարող է զորացնել կամ խրատել Ջոյին:
Եթե սուրբ գրությունը գտնելու հարցում օգնության կարիք ունենաք, կարող եք վերանայել վարդապետության սերտման սուրբգրային հատվածները:
Գործեք հավատքով
Ցույց տալու համար, թե ինչ կարող է անել Ջոն, ստեղծեք երեքից վեց նկարից բաղկացած կոմիքս, որը ցույց է տալիս, թե նա ինչպես կարող է գործել հավատքով առ Հիսուս Քրիստոս: Կարող եք ձեր կոմիքսում ներառել, թե Ջոն ինչպես կարող է օգտագործել Հիսուս Քրիստոսի մասին իր գիտելիքները:
Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ուսումնասիրածով։ Խնդրեք ուսանողներին կիսվել մտքերով, որ իրենք ունենում են իրենց հասակակիցներին լսելիս:
Եթե ցուցադրել եք տեսանյութը, կարող եք ցուցադրել այդ տեսանյութի մնացած մասը՝ 6:51-10:23: Առաջարկեք ուսանողներին գտնել, թե ինչպես է երիտասարդին օգտակար եղել կամ ինչպես է նա կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:
Եթե օգտագործել եք սցենարը, կարող եք առաջարկել ուսանողներին պատմության մնացած մասը ստեղծել փոքր խմբերով։ Առաջարկեք խմբերին կիսվել պատմության հետևյալ երկու մասերով.
-
Ջոյի պատասխանն այն մարդկանց, որոնց հանդեպ նա անբարյացակամ է եղել
-
Ջոն պատասխանում է ընկերներին
Ուսանողներին բավարար ժամանակ տվեք սցենարն ավարտելու համար: Այնուհետև կարող եք առաջարկել ուսանողներին որևէ բան անել այսօր՝ կիրառելու հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներից մեկը կամ մի քանիսը մի իրավիճակում, որին իրենք բախվում են կամ բախվելու են:
Եզրափակեք՝ կիսվելով ձեր վկայությամբ այն մասին, թե Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ինչպես կարող են օգնել ուսանողներին անձնական դժվարությունների ժամանակ, եթե իրենք ուղղորդում խնդրեն Նրանցից: