Սեմինարիա
Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7․ Ակնարկ


«Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2026)

«Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7. Ակնարկ», Հին Կտակարան․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7

Ա Թագավորների 17–18, 24–26, Բ Թագավորների 5–7

Ակնարկ

Իսրայելացիները մարտնչեցին փղշտացիների դեմ, իսկ հսկա Գողիաթը մարտահրավեր նետեց իսրայելացիներին։ Սավուղ թագավորը և նրա բանակը վախենում էին Գողիաթի հետ բախումից։ Երբ Դավիթը եկավ մարտի դաշտ՝ բանակում ծառայող իր եղբայրներին սնունդ հասցնելու, լսեց Գողիաթի մարտահրավերը։ Դավիթը ցանկացավ կռվել Գողիաթի դեմ։ Զինված առ Աստծված իր հավատքով, պարսատիկով և հինգ քարով՝ Դավիթը հաղթեց Գողիաթին։ Տարիներ անց Դավիթը ստիպված եղավ փախչել Սավուղ թագավորից անապատ։ Անապատում եղած ժամանակ Դավիթը և նրա մարդիկ բարի գտնվեցին Նաբաղ անունով մի մարդու հանդեպ։ Երբ Նաբաղը հրաժարվեց օգնել նրանց, Դավիթը լցվեց վրեժխնդրությամբ։ Նաբաղի կինը՝ Աբիգեան, միջամտեց իր ամուսնու անունից և խաղաղեցրեց Դավթին։

սեմինարիայի պատկերակ Կենտրոնացեք ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս: Ուսուցանելիս Փրկիչը կենտրոնանում էր այն ճշմարտությունների վրա, որոնք Իրեն լսողներին ուղղորդում էին դեպի Իրեն և Իր Հայրը: Դարձի բերող ճշմարտությունների օրինակները ներառում են կենտրոնացումը Երկնային Հոր ծրագրի, Հիսուս Քրիստոսի Քավության և Աստծու և մեր մերձավորներին սիրելու պատվիրանների վրա: Ավետարանի այս պարզ ճշմարտություններն ուսուցանելիս, մենք օգնում ենք մարդկանց կառուցել իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոս և դարձի գալ դեպի Նա: Ավելին իմանալու համար տես «Փրկիչն ուսուցանեց ճշմարտություններ, որոնք հանգեցնում են դարձի և կերտում հավատք» բաժինը (Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում [2022], 22): Դա անելու օրինակ կարող եք գտնել Դաս 74. «Ա Թագավորների 17» բաժնում։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ա Թագավորների 17

Դասի նպատակը. օգնել ուսանողներին ապավինել Տիրոջը՝ դժվարությունները հաղթահարելիս:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այնպիսի իրավիճակներ, երբ երիտասարդին կարող է անհրաժեշտ լինել քաջություն ցուցաբերել: Ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջը ուսանողները կարող են հարցնել, թե ինչ փորձառություններ են նրանք ունեցել, երբ անհրաժեշտ է եղել քաջություն ցուցաբերել:

  • Նյութեր. ժապավեն կամ մարկեր՝ Գողիաթի հասակը նշելու համար

  • Նկար. Դավիթը և Գողիաթը

  • Տեսանյութեր․ «David and Goliath» (2:36)՝ 0:00-1:20 և 1:20-2:36, «The Lord Will Deliver Me» (3:23)՝ 0:47-1:59 և 1:59-3:2, «Հիսուս Քրիստոսը երիտասարդների ուժն է» (14:11)՝ 13:00-13:24

  • Առարկաներ ցուցադրման համար. հինգ հատ քար

  • Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումները՝ դասի վերջում

Ա Թագավորների 25

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ, թե Հիսուս Քրիստոսը ինչպես կարող է օգնել իրենց ներել մարդկանց:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք կարդալ, դիտել կամ լսել քույր Քրիստին Մ. Յիի «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը» ելույթը (Լիահոնա, նոյ. 2022, 36–38)։ Նրանք կարող են ուսումնասիրել ձեր նախապես ընտրած ելույթն ամբողջությամբ կամ դրա հատվածները: Ուսանողներին առաջարկեք գալ դասարան՝ պատրաստ լինելով կիսվել այն գաղափարմերով, որոնք իրենք ձեռք են բերել մարդկանց ներելու համար Փրկչի օգնությունը ստանալու մասին:

  • Նկար․ Հիսուս Քրիստոսի նկարը

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի խոսքերը

  • Տեսանյութ․ «Չորս պարգև, որոնք Հիսուս Քրիստոսն առաջարկում է ձեզ» (15:03) 6:42-7:18

Վարդապետության սերտման վարժություն 5

Դասի նպատակը. օգնել ուսանողներին հասկանալ վարդապետության սերտման հատվածներում ուսուցանվող ճշմարտությունները և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք ընտրել և սկսել մտապահել վարդապետության ​​սերտման սուրբգրային հատվածը: Doctrinal Mastery հավելվածը կարող է օգտակար աղբյուր լինել: Հատվածների ցանկը կարելի է գտնել Վարդապետության սերտման հիմնական փաստաթղթում (2023):

  • Բովանդակություն ցուցադրման համար. մինչ այժմ ուսումնասիրված վարդապետության սերտման հատվածների ցանկ

  • Տեսանյութ․ «Bullying—Stop It» (10:23) դիտել 0:00-6:50 և 6:51-10:23